Շառլի Էբդո. Քաղաքական հումոր` սկանդալային երգիծանքով, այս անգամ Գերմանիայում
Երգիծական շաբաթաթերթի գերմանալեզու հրատարակության նոր համարի շապիկին Գերմանիայի կանցլեր Մերկելն է, որի մի ձեռքում` Մարտին Շուլցի կտրած գլուխն է, մյուսում` արյունոտ դանակը: 2017թ.-ի սեպտեմբերին կայանալիք Բունդեսթագի ընտրություններում Շուլցը Մերկելի միակ հակառակորդն է: Հաղթանակի դեպքում Մերկելը 4-րդ անգամ կզբաղեցնի Դաշնային Կանցլերի պաշտոնը:
Նկարազարդման հեղինակը` 1980 թվականին Կուբայից Ամերիկա ներգաղթած Էդել Ռոդրիգեսը, Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ իր բողոքն այս կերպ է արտահայտել` իր նկարազարդման համար արժանանալով սուր քննադատության: BBC-ի լրագրոների կարծիքով` Շփիգելն ուշադրության պակաս ունի, որը լրացնում է սկանդալով: Ըստ BBC ամերիկյան գրասենյակի ղեկավարի` նույնիսկ Թրամփի վարչակազմին դեմ ամերիկացիներն են կարծում, որ Շփիգելը չափն անցնում է:
Ո՞վ է որոշում թույլատրելի սահմանն ու որտե՞ղ է ավարտվում ծիծաղելին: Օնլայն տիրույթում սկսված քննարկումները տեղափոխվել են քաղաքական դաշտ ու հասել Եվրախորհրդարան: Մեկնաբանելով երգիծական նկարազարդումը` ԵԽ փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆն ասել է, որ Թրամփին Իսլամական պետության ահաբեկչի հետ համեմատելն ուղղակի զզվելի է ու իրականում ավելի շատ բան է ասում հենց Շփիգելի մասին և ոչ թե Թրամփի:
Ռոյթերսին տված հարցազրույցում Շփիգելի գլխավոր խմբագիր Քլաուս Բրինկբյոմերը փորձել է արդարացնել իր ամսագրի հեղինակին ասելով, որ շաբաթաթերթը որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել, ուղղակի ցանկացել են ընթերցողների ուշադրությունը հրավիրել ժողովրդավարության, ազատության, տպագիր մամուլի ազատության, արդարադատության ազատության վրա: Քլաուսի կարծիքով այս ամենը վտանգված է:
Գերմանալեզու Շառլին սկսել է լույս տեսնել տարեսկզբից: Առաջին իսկ համարի շապիկին պատկերված է եղել Կանցլեր Մերկելը` զուգարանակոնքին նստած, ինչից հետո Շառլին դարձել է նաև գերմանիայում ամենասպասված ու քննարկվող շաբաթաթերթը:
Հեղ.` Գայանե Ղազարյան