ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ուինսթոն Չերչիլ և Քլեմենթինա Հոզիեր. 57 տարվա ամու

Ուինսթոն Չերչիլ և Քլեմենթինա Հոզիեր. 57 տարվա ամուսնություն, որին կես տարի էլ չէին տալիս

Իրենց մորը սիրող և հարգող որդիները դառնում են լավ ամուսիններ: Այսպես էր մտածում տիկին Բլանշը՝ օրհնելով իր դուստր Քլեմենթինային, որն ամուսնանալու էր Ուինսթոն Չերչիլի հետ: Եվ նա չէր սխալվում. այդ երջանիկ ամուսնությունը, որը դառնալով հավատարմության և նվիրվածության օրինակ, տևել է կես դարից ավելի:

Մեծն բրիտանացին


[caption id="" align="aligncenter" width="700"] Չերչիլը 7 տարեկանում[/caption]
6-րդ դարի անվանի ծովահեն սըր Ֆրենսիս Դրեյքի և Մարլբորոյի դուքսի հետնորդ Ուինսթոն Չերչիլը ծնվել է բրիտանացի հայտնի քաղաքագետի ընտանիքում: Ստանալով այն ժամանակվա համար հեղինակավոր ռազմական կրթություն՝ պատանին տարվում է լրագրությամբ:
[caption id="" align="aligncenter" width="605"] Երիտասարդ Չերչիլը[/caption]
Նա մասնակցել է անգլո-բուրական պատերազմին և, փախչելով գերությունից, վերադարձել է հայրենիք որպես ազգային հերոս: Ուինսթոնը գրել է գիրք անգլիացի զինվորների հերոսությունների մասին, որը դարձել է բեսթսելլեր: Իր ապագա կնոջ հետ հանդիպման պահին Չերչիլն արդեն մեծ հեղինակություն վայելող քաղաքագետ էր:

Ոճի խորհրդանիշ


[caption id="" align="aligncenter" width="582"] Քլեմենթինա Հոզիեր[/caption]
Շոտլանդական հնագույն տոհմի ներկայացուցիչ Քլեմենթինա Հոզիերը սերում էր Էյրլի շոտլանդական հայտնի տոհմին: Հասարակության արիստոկրատական շերտերից դուրս եկած և խիստ նախասիրությունների տեր երիատասրդ օրիորդը հեզության և քաղաքավարության օրինակ էր, տիրապետում էր մի քանի օտար լեզվի, դաշնամուր էր նվագում և հիասքանչ նկարում էր: Նա դեպի իրեն էր ձգում հայացքներ ոչ թե անշունչ գեղեցկության, այլ մտքի և ազնիվ արիստոկրատական հմայքի շնորհիվ:
[caption id="" align="aligncenter" width="605"] Քլեմենթինա Հոզիեր[/caption]
«Կապույտ արյան» ներկայացուցչի նուրբ ճաշակը երկար տարիներ Մեծ Բրիտանիայում նրան դարձրել էր ոճի իդեալ: Դրանից բացի, Քլեմը սրամիտ էր, ուներ գերազանց հումորի զգացում և լավ պատկերացում քաղաքականությունից: Քանի որ նրա ընտանիքը հարուստ չէր, Սորբոնն ավարտելուն պես օրիորդն ստիպված է լինում գումար վաստակել. Քլեմը ֆրանսերենի դասեր էր տալիս:
23 տարեկանում այս օրիորդն արդեն բավականին նրբանկատ և պահանջկոտ էր մերժելու համար իրեն սիրահետող երեք երիտասարդի: Հնարավոր է՝ ճակատագրով էր նախապատրաստված այդ երկար սպասված միակի հետ հանդիպումը…

Առաջին հանդիպում


Առաջին անգամ Ուինսթոնն ու Քլեմենթինան հանդիպել են մի միջոցառման ժամանակ, որն անցկացվում էր լորդի և օրիորդ Քրյուի տանը: Չերչիլն աղջկան առաջին հայացքից թվաց մի քիչ տարօրինակ: Նա ամբողջ երեկոյի ընթացքում փորձում էր օրիորդին պարելու հրավիրել, սակայն այդպես էլ չէր համարձակվում անել դա: Քաղաքականության մեջ անզուգական հռետոր Չերչիլը կանանց հետ շփման մեջ ամոթխած էր, խոսելու առումով ժլատ և շատ ամաչկոտ: Երևի թե հենց դրա պատճառով էլ կանանց շրջանում մեծ համբավ չէր վայելում և անցյալում արդեն ուներ չորս անհաջող նշանադրություն:
[caption id="" align="aligncenter" width="700"] Չերչիլը և Հոզիերը[/caption]
Քլեմը ամբոխի միջից նկատեց այդ դուրեկան և անփույթ տղամարդուն, բայց տակտի զգացումը թույլ չտվեց աղջկան անել առաջին քայլը: Այդ օրից ի վեր Չերչիլի մասին հիշողությունը տեղ գտավ իր հոգու մեջ: Նրանց հաջորդ հանդիպումը տեղի էր ունենալու չորս տարի անց:

Առաջարկություն Դիանայի տաճարում


Նրանք կրկին հանդիպեցին օրիորդ Սենթ-Հելիեի երեկույթի ժամանակ: Քլեմենթինան չէր ցանկանում գնալ, բայց վերջին պահին ասես ներքին ձայնը հուշեց, որ պետք է գնա: Չընտրելով համապատասխան զգեստ՝ նա վատ տրամադրությամբ միևնույնն է գնաց իր բարեկամուհու երեկույթին:
Չերչիլը նույնպես հրավիրված էր մեկ այլ երեկույթի, բայց հորեղբայրը համոզեց նրան մենակ չթողնել իրեն: Այդ ժամանակ Չերչիլը արդեն փոխնախարար էր, սովորել էր իրեն դրսևորել, ավելի ինքնավստահ էր և դարձել էր հետաքրքիր զրուցակից: Երեկույթի ժամանակ մի քանի անգամ ոչ միայն հրավիրեց Քլեմին պարելու, այլև կարողացավ հետաքրքրել նրան զվարճալի զրույցով: Իսկ աղջիկը նրա մեջ տեսավ բարի, նուրբ և, ամենակարևորը, հեռանկարային թեկնածու իր ձեռքի և սրտի համար:
[caption id="" align="aligncenter" width="700"] Հերցող Մալբորոյի տոհմական ամրոցը[/caption]
Երիտասարդն առաջարկեց օրիորդ Հոզիերին հյուր գնալ Մարլբորոյի դքսերի ընտանեկան հավաքատեղի: Գլխի ընկնելով, որ ամենից առաջ Ուինսթոնին հուզում  է անկեղծ զրույցը, այլ ոչ թե աղմկոտ երեկույթը Բլենհեյմ պալատում, Քլեմենթինան տվեց իր համաձայնությունը: Մի քանի օր սիրահարները զբոսնում էին Օքսֆորդշիր դքսության գեղատեսիլ վայրերով, հիանում էին բնությունով և փիլիսոփայում քաղաքականությունից, բայց նրանք չէին կարողանում անել ամենակարևորը՝ խոստովանել միմյանց զգացմունքների մասին:
[caption id="" align="alignnone" width="700"] Դիանայի տաճար, որտեղ Չերչիլը առաջարկություն արեց[/caption]
Օրիորդն արդեն մտածում էր Լոնդոն վերադառնալու մասին, բայց Ուինսթոն Չերչիլը ևս մեկ փորձ ձեռնարկեց և սիրելիի հետ գնաց Դիանայի տաճար, որտեղ կար վարդանոց: Ժամանակակիցների պնդմամբ, այդ պահին ամպրոպ է եղել: Հենց ինքը բնությունն էլ օգնել է գտնել բացատրություն՝ ջրերի հոսանք, կայծակ, ծաղիկների բույր…
Որպես ապագա ամուսնության նշան՝ Ուինսթոնը ապագա կնոջը նվիրել է աննկարագրելի գեղեցիկ մեծ, կարմիր ռուբինով և երկու ադամանդով մատանի: Սեպտեմբերի կեսերին նախատեսված արարողությունը որոշ ժամանակ գաղտնի էր պահվում, բայց ինչ-որ հրաշքով ողջ Բլենհեյմին հայտնի դարձավ գաղտնիքը:

Գիշերը Քլեմին ապագա ամուսնուն ուղարկեց առաջին սիրային հաղորդագրությունը. սիրտ էր «Ուինսթոնն այստեղ է» գրվածքով: Երբ զույգը Մարլբորոյի դքսի մոտ հյուր էր, անկարող լինելով զսպել զգացմունքները՝ փոխանակվում էր հաղորդագրություններով, որոնք սպասուհիները րոպեական տարածում էին ամբողջ պալատով.

«Իմ սիրելի, ինչպե՞ս ես: Ես ուղարկում եմ քեզ իմ վեհ զգացմունքները:


Ես քիչ առաջ եմ արթնացել, չե՞ս կամենում նախաճաշից հետո ինձ հետ գալ վարդանոց:


Ընդմիշտ քո՝ Ու.»:


«Իմ սիրելի, ինձ հետ ամեն ինչ կարգին է և ես մեծագույն ուրախությամբ կգամ քեզ հետ վարդանոց:


Ընդմիշտ քո՝ Քլեմենթինա»:


Իսկ ողջ աշխարհը կարծում էր, թե միությունը կես տարի էլ չի տևի: Շատերը քմծիծաղով ասում էին.«Չերչիլը ծնված չէ ամուսնական կյանքի համար: Իր միակ սերը քաղաքականությունն է»: Բայց, բարեբախտաբար, կանխատեսումները չարդարացվեցին:

Անվերջ սիրո պատմություն


Նրանք պսակադրվեցին Վեսթմինսթերի Համայնքների պալատի ծխական եկեղեցում: Քլեմենթինան 24 տարեկան էր, իսկ Չերչիլը՝ 33: Եթե երիտասարդ տարիներին Ուինսթոնը տարված էր պոլոյով և սուսերամարտով, ապա այժմ նրա կարգախոսը դարձել էր ամբողջ աշխարհին հայտնի այս խոսքերը. «Օրական 5-6 սիգար, 3-4 շիշ վիսկի և ոչ մի սպորտ»: Այժմ նա կառուցում էր իր կարիերան, գրքեր էր գրում, կարգի էր բերում երկիրը: Բայց հայտնվել էին նաև աղետալի սովորություններ. գիշերն անցակցնում էր խաղատներում՝ պարտվելով և հաղթելով ահռելի կարողություն:

Չերչիլի առավոտն սկսվում էր կոնյակով, իսկ օրն ավարտվում վիսկիով: Կուբական սիգարների հանդեպ նրա  թուլության մասին լեգենդներ էին հյուսվում: Սըր Չերչիլը կարող էր քնել սիգարով՝ այրելով իր հագուստը և մոխիր անելով շուրջբոլորը: Նա նաև մեծ գուրման էր և իրեն երբեք չէր սահմանափակում այդ մոլուցքի մեջ:
Քլեմենթինան, որքան էլ որ տարօրինակ է, երբեք չէր էլ փորձում փոխել ամուսնու վատ սովորությունները: Նա իդեալական ամուսին էր և իմաստուն կին: Քլեմը ուներ երջանկության հատուկ մոտեցում: Ավելի ուշ, ելույթ ունենալով Օքսֆորդի ուսանողուհիների առաջ, տիկինն ասել է. «Երբեք մի ստիպեք ամուսիններին համաձայնվել Ձեզ հետ: Պարզապես շարունակեք հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին, և որոշ ժամանակ անց կտեսնեք, թե ինչպես ձեր ամուսինը կհամոզվի, որ դուք ճիշտ եք»:
Քլեմն ընդունում էր ամուսնուն այնպիսին, ինչպիսին  նա կար: Եվ միայն այդ կնոջ շնորհիվ համառ և անզիջում քաղաքական գործիչը  վերածվել էր լսող ամուսնու: Կինը Չերչիլի համար դարձել էր շարժիչ ուժ, առաջին խորհրդատու և մոտիկ ընկեր: Չերչիլի հետ անչափ դժվար էր, բայց միևնույն ժամանակ հնարավոր չէր ձանձրանալ: Հետագայում մեծն քաղաքագետը գրել է. «Քլեմմի, դու ինձ նվիրել ես կյանքի դրախտային հաճույքը»:

Ազատ ժամանակ Չերչիլը սովորում էր որմնադիրի արհեստ և զբաղվում էր խոզապահությամբ: Սիրում էր մամուլ կարդալ, բայց տանել չէր կարողանում հեռուստատեսությունը, այն անվանելով «լապտեր հիմարների համար»:
Մեծն բրիտանացու կինը դաստիարակում էր չորս երեխաների և հետաքրքրվում էր հասարակական հարցերով: Պատերազմի ընթացքում տիկին Չերչիլը հիմնել և գլխավորել է «Ռուսաստանի Կարմիր Խաչի ֆոնդը», և անձամբ Ստալինը, ի նշան հատուկ երախտագիտության նվիրել է նրան  ադամանդով մատանի: 1945թ. մայիսի 9-ին Քլեմենթինան եղել է Մոսկվայում:

Դարի պատվավոր հռետորը և ակնառու պետական գործիչը վախճանվել է 90 տարեկանում: Նրա մահից հետո կինն ապրել է ևս 12 տարի: Այս մարդիկ բոլորովին տարբեր էին, ինչպես «ջուրն ու քարը», «սառույցն ու հուրը», բայց ապրում և շնչում էին ներդաշնակության մեջ, երախտապարտ լինելով կյանքին՝ միասին ապրած յուրաքանչյուր ակնթարթի համար…
Ի զուր չէ՝ սըր Չերչիլը Քլեմենթինայի հետ ամուսնությունը անվանել է ճակատագրի լավագույն նվերը. «Սիրելիս, քո հետ համատեղ կյանքի ընթացում հասկացել եմ, որ անսահման սիրում եմ քեզ, այնքան շատ, որ, գուցե, ավելի շատ սիրել հնարավոր չէ»:

Հեղինակ` Լիանա Գրիգորյան


Սկզբնաղբյուր

Տարածել