Սիլիկոնային հովտի գրանդիոզ ծրագիրը. աղբավայրի փոխարեն իսկական քաղաք կկառուցվի
Սիլիկոնային հովտի զարգացման ամենամասշտաբային ու գրանդիոզ ծրագիրը հավանության է արժանացրել Սանտա-Կլարա քաղաքի իշխանությունը: 6,7 մլդ. դոլար արժողությամբ շինարարական պրոեկտով նախատեսվում է Levi ստադիոնի շրջակայքով կառուցել 1680 բնակարան:
Բնապահպան հետևորդները հավանություն են տվել Related Companies-ի տեխնիկական փաստաթղթին, որը ներառում է այրվող մեթան գազի ու այլ վտանագվոր նյութերի արտանետումը առավել անվտանգ իրականացնելու մեխանիզմը: Այդ փաստաթղթով երաշխավորվում է նաև ստորջրյա ախտոտումից խուսափելը:
240 հա տարածքը նախկինում Սանտա Կլարա քաղաքի աղբավայրն էր, հիմա վերածվելուէ City Place-ի, որտեղ կկառուցվեն գոլֆի դաշտ ու հեծանվահրապարակ: 5,7 միլիոն քառակուսի մետր էլ կհատկացվի օֆիսային տարածքներին:1,1 մլն-ը ազատ գոտու և 700 հյուրանոցային սենյակների համար է նախատեսվում:
Բնակելի հատվածում հավանաբար կկառուցվեն կոնդոմինիմումներ ու ապարտամնենտներ, դրանք կլինեն Santana Row ոճում, այն է` դրանք կլինեն խանութների, ռեստորանների, կայանատեղերի վերևի հարկում:
Սիլիկոնային հովտի զարգացման այս նախագիծը 3 տարի քննարկվել է Սանտա Կլարայի մունիցիպալիտետում: City Place-ի գլխավոր էլեմենտների կառուցումը կանխատեսվում է, որ կտևի 5-7 տարի, իսկ մասշատբային այս նախագիծը վերջնական տեսք կունենա 2 տասնամյակից:
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)