BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս պայքարել դատարկախոս comment գրողների դեմ.

Ինչպե՞ս պայքարել դատարկախոս comment գրողների դեմ. նորվեգացիները գտել են բանաձևը

Երկու շաբաթ առաջ, NRKbeta-ն` Նորվեգիայի հանրայի ռադիոյի կայքը նոր կանոն է մտցրել այցելուների համար: NRKbeta-ի թիմը ներկայացրել է կայքում մեկնաբանություն թողնելու նոր կանոն։ Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողնելու համար ընթերցողները պետք է պատասխանեն թեմայի վերաբերյալ երեք հիմնական հարցերի։ Եթե ընթերցողը կարդացել է հոդվածը, հասկացել է դրա իմաստը, նա կկարողանա ճիշտ պատասխանել հարցերին և հնարավորություն կստանա մեկնաբանություն գրել և այն անմիտ չի լինի։
«Մենք մտածեցինք, որ պետք է ինքներս փորձենք և համոզվենք, որ մարդիկ  կարդացել են հոդվածը, նախքան կմեկնաբանեն։ Եթե բոլորը կարող են համաձայնել, որ սա այն է, ինչ հոդվածում ասվում է, ուրեմն նրանք լավ հիմքեր ունեն մեկնաբանելու»,- ասել է «NRkbeta»-ի լրագրող Սթեյլ Գրաթը։ Ստիպելով, որպեսզի ընթերցողները նախքան մեկնաբանություն թողնելը մտածեն դրա մասին, կօգնի նաև ընտրել ճիշտ արտահայտչաձև։
«NRkbeta»-ն Նորվեգիայի ամենաշատ մեկնաբանություն ունեցող կայքերից է և լսարանին նվիրված բլոգը մեկնաբանությունների շնորհիվ կառուցել է խումբ, որն իրոք ունի բավականին դրական զրույցներ, ասում են հեղինակները։ Այնուամենայնիվ, երբ «NRkbeta»-ի հիմնական հոդվածները հրապարակվում են գլխավոր էջում, դրանք բազմաթիվ ոչ մշտական ընթերցողների ուշադրությունն են գրավում և հնարավոր է բազմաթիվ անկիրթ մեկնաբանությունների առիթ դառնան։ Անցած ամառ, օրինակ, կայքը հրապարակեց պատմություն առցանց ֆորումի մասին, որտեղ կային Նորվեգացի անչափահաս աղջիկների նկարներ։ Պատմության մասին մեկնաբանություններն անձնական վիրավորանքներ էին պարունակում։
Ուսումնասիրությունը NRKbeta -ին ոգեշնչել են փորձելու և գտնելու մեկնաբանությունները կարգավորելու լավագույն ձևը։ Նրանք հիմնվել են թեստի մեթոդիկայի վրա, որովհետև կարծում են, որ դա կերաշխավորի, որպեսզի ընթերցողները կարդան պատմությունը և ունենան գիտելիքների ընդհանուր բազա, որը կապված կլինի քննարկմա նհետ։ NRKbeta  նաև կարծում է, որ թեստը գործնականորեն կարող է օգնել, որպեսզի քննարկումները թեմայից չշեղվեն։
«Մենք փորձում ենք ստեղծել քննարկումների ընդհանուր հարթակ։ Եթե դուք պատրաստվում եք քննարկել ինչ որ բան, դուք գոնե պետք է գաղափար ունենաք ինչի մասին է հոդվածը: Հենց այդ մարդկանց համար ենք ստեղծել այս գործիքը: Հակառակ դեպքում, ցանկացած հոդված կարող է հարմար պլատֆորմ դառնալ դատարկախոսների համար»։
Կայքի լրագրող Գրութի խոսքով,  մեկնաբանությունների հարցաշարը բավականին հեշտությամբ իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական փորձ ունեցող  մարդկանց։ NRKbeta-ի ընթերցողներից մեկը նույնիսկ տեղադրեց ծրագրավորման կոդը, որպեսզի մյուսները տեսնեն և տարածեն այն։  «Ժողովուրդ, սա ձեզ համար չէ։ Մենք գիտենք, որ հեշտ է ձևափոխել որևէ կոդ: Սա այն մարդկանց համար է, ովքեր նախքան հոդված կարդալը շտապում են թողնել իրենց մեկնաբանությունը», - ասել է կայքի լրագրողը։
Քանի դեռ շատ ԶԼՄ-ները հեռացրել են  մեկնաբանությունների հարթակը և  ընթերցողներին մղել են մեկնաբանությունների այլ հարթակ, ինչպիսին ֆեյսբուքն է, մյուսները NRKbeta-ի նման փորձում են զարգացնել իրենց մեկնաբանությունների հարթակը։ Գուգլի հիմնադրած Alphabet  ընկերությունը հայտարարել է, որ դա աշխատում էր The New York Times, The Economist, The Guardian-ի հետ, և Վիկիպեդիան փորձարկել է նոր՝ Perspective գործիքը, որը մեխանիկորեն հայտնաբերում է «թունավոր» մեկնաբանությունները, որոնք պարունակում են «կոպիտ, անբարեկիրթ, կամ անմիտ մեկնաբանություն, որը մյուսներին ստիպում է, որ հեռանան քննարկումից»։
Բացի այդ, the Times, The Washington Post, the Mozilla Foundation, և Knight Foundation սկսել են Coral Project, որպեսզի ստեղծեն բաց-աղբյուրների գործիքներ, որոնք զլմ-ներին կօգնեն կարգավորել իրենց քննարկումների հարթակները։ Կա նաև Civil ստարտափըորը ստեղծել է քննարկումների սեփական հարթակը։ Այն օգտատերերից պահանջում է գնահատել մեկնաբանությունները, նախքան նրանք դա անձամբ կհրապարակեն։  
NRKbeta-ն առայժմ փորձնական է: Հարցումն առայժմ մի քանի հրապարակումների վրա է գործում, սակայն եթե այն արդյունավետ լինի՝ կտարածվի կայքի բոլոր հրապարակումների վրա։

Տարածել