ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ստեղծել բիզնես-կայսրություն. 7 գիրք հաջողա

Ինչպե՞ս ստեղծել բիզնես-կայսրություն. 7 գիրք հաջողակ ընկերությունների մասին

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՍԵՐ ԵՆ ԲԵՐՈՒՄ


Ռանջենդրա Սիսիոդա, Դևիդ Բ. Վոլֆ, Ջանգիշ Նեթ


Առավել հաջողակ ընկերությունները այսօր փորձում են մարդկանց տալ ավելին, քան ապրանքներն են՝ սեր, անկեղծություն, ուրախություն: Նրանք ստեղծում են հոգևոր ու սոցիալական արժեքներ և չեն մտածում միայն իրենց եկամտի մասին: Այս գիրքն այն մասին է, թե ինչպես գրավել հաճախորդի սիրտը, այլ ոչ միայն դրամապանակը, ինչպես համադրել բիզնես բոլոր կողմերի ներկայացուցիչների հետաքրքրությունները այնպես, որ ոչ մի կողմ պարտված չմնա: Այս գիրքն այն ընկերությունների մասին է, որոնք աշխարհն ավելի լավն են դարձնում: Գիրքը ապացուցում է ղեկավարներին, որ նրանք ևս պարտավոր եք այդ կերպ վարվել, որպեսզի ժամանակակից բիզնես մշակույթից դուրս չմնան: Այն օգնում է գտնել ճիշտ ճանապարհ անկախ այն բանից, թե որքան դժվար վիճակում է գտնվում ընկերությունն այսօր:

ԿՈԿԱ-­ԿՈԼԱՅԻ ՆԵՐՍՈՒՄ


Նևիլ Իսդելլ, Դևիդ Բիզլի


Նևիլ Իսդելլը, ով Կոկա­Կոլայի նախկին գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահն է, պատմում է ընկերության վերածննդի ու ծաղկման չափազանց հետաքրքիր պատմությունը: Թերևս Կոկա­Կոլա բրենդի երկրպագուների մեծ մասը չգիտի, թե որքան դժվար իրավիճակում է հայտնվել այն 2000­ական թվականների կեսերին: Այս գիրք կարդալով կարելի է իմանալ օրինակ, թե ինչպես է Կոկա­Կոլան մուտք գործել ԽՍՀՄ տարածք, իսկ դրա փլուզումից հետո մաֆիոզական քաշքշուկների մեջ կարողացել կառուցել իր առաջին գործարանը, իմանալ Պեպսիի հետ մրցակցության ու բիզնեսում անփոխարինելի մարդկանց մասին և այն մասի,ն թե որքան բան կա թաքնված «Ընդմիշտ Կոկա­Կոլա» լոզունգի հետևում:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՎ: ԶՐՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻԼԻԱՐԴ


Թոնի Շեյ


Գիրքն այն մասին է, թե ինչպես Թոնի Շեյը դարձավ բիզնեսմեն 9 տարեկանում՝ սկսելով ֆերմայում որդեր բազմացնելուց, և այն մասին, թե ինչպես ավելի ուշ նրա կողմից հիմնադրվեց Zappos ընկերությունը, որը հետագայում գնվեց Amazon­ի կողմից 1.2 միլիարդ դոլարով: Սա թերևս ամենակենսուրախ, տպավորիչ և օգտակար գործնական գրքերից մեկն է: Հեղինակի մեծ տաղանդի շնորհիվ այն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ ու թեթևությամբ: Նա պատմում է իր անցած ճանապարհի, սխալների ու որոշումների, ստացած դասերի, բիզնես կառուցելու և բրենդ ստեղծելու գաղտնիքների մասին: Թոնի Շեյը անկեղծորեն խորհուրդ է տալիս ընթերցողներին, թե ինչից արժե խուսափել, ինչպես կորպորատիվ մշակույթ ձևավորել ու աշխատակիցներին ավելի երջանիկ ու վստահ դարձնել՝ այդպիսով բարձրացնելով նաև ընկերության արդյունավետությունն ու վաճառքները: Գիրքը սովորեցնում է, թե ինչպես ոգեշնչում և աշխատանքի մեջ երջանկություն գտնել, ինչպես հավասարակշռել հարստությունը, աշխատանքն ու երջանկությունը:

ՍՏԵՂԾՎԱԾ Է ԱՄՆ-­ՈՒՄ: ԻՆՉՊԵՍ ԵՍ ՍՏԵՂԾԵՑԻ WAL­MART­Ը


Ս. Ուոլթոն, Հ. Նովակ


Սեմ Ուոլթոնը 20-­րդ դարի մանրածախ առևտրի իսկական արքան է: Ընդամենը մի քանի տասնամյակում նա արվարձանային քաղաքի իր փոքրիկ խանութը վերածեց խոշորագույն մանրախած առևտրի ցանցի: Իր այս գրքում նա խոսում է ոգեշնչման, համարձակության, լավատեսության ու ծանր աշխատանքի մասին, որը նրան թույլ տվեց «սանձել» իր երազանքն ու դրանով առաջ ընթանալ դեպի համաշխարհային բիզնեսի բարձունքներ: Այս գիրքը պարզապես success story չէ,. այն յուրատեսակ ուղեցույց է բիզնեսի կառավարման համար՝ գրված ոլորտի պրոֆեսիոնալի կողմից: Չափազանց համեստ, բայց միշտ վստահ սեփական ուժերի ու հնարավորությունների վրա՝ Սեմ Ուոլթոնը կիսվում է իր արած հետևությունենրով և ազնիվ ու անկեղծ պատմում է խոշոր բիզնեսի կառավարման կանոնների մասին:

ԻՄ ԿՅԱՆՔԸ, ԻՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ


Հենրի Ֆորդ


Հենրի Ֆորդը պատմության մեջ մնացել է որպես աշխարհի ամենաազնիվ միլիադրատերերից մեկը: Նա սխալվել է, կորցրել է ամբողջ կարողությունը, նորից հարստացել, հաղթել ու տանուլ տվել դատական հայցեր, դուրս հանել ԱՄՆ­ն մեծ դեպրեսիայից, և դարձել հզոր տնտեսության իրական խորհրդանիշ մարդկության ողջ պատմության ընթացքում: Նրա գաղափարներն ու սկզբուքնները, որ նկարագրված են այս հանրահայտ գրքում, ներդրվել են բազմաթիվ ընկերությունների գործունեության մեջ և արժանի են բոլոր այն մարդկանց ուշադրությանը, ովքեր հիմնում են սեփական գործը:

ԲԱՆԸ ՍՈՒՐՃԻ ՄԵՋ ՉԷ: STARBUCKS­Ի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ


Հ. Բեհար, Ջ. Գոլդսթեյն


«Եթե աճեցնեք մարդկանց, նրանք կաճեցնեն բիզնեսը: Սա է իրականությունը և առհասարակ ամենակարևոր բանը»: Հովարդ Բեհար Գիրքն այն մասին է, որ ընկերությունը պետք է առաջին հերթին նայի իր աշխատակիցներին և իր հաճախորդներին որպես մարդկանց, և այդ դեպքում ամեն ինչ ճիշտ հունով կընթանա: Եթե ղեկավարը վերաբերվում է աշխատակիցներին որպես գործընկերների, այլ ոչ թե որպես իր ռեսուրսներից մեկին, ապա հասնում է ֆանտաստիկ արդյունքների: Եթե նա հաճախորդներին դիտարկում է ոչ թե որպես եկամտի աղբյուր, այլ մարդիկ, ում ինքը ծառայություն է մատուցում, ապա այդ մարդիկ կվերադառնան նրա մոտ նորից ու նորից: Գրքի հեղինակը Starbucks­ի նախկին ղեկավարն է: Նա պատմում է այնպիսի հետաքքիր մանրամասներ ընկերության ներքին մշակույթից, որ ոչ մի այլ տեղ չեք հանդիպի, ինչպես նաև կիսվում է յուրաքանչյուր առաջնորդի համար անհրաժեշտ սկզբունքներով հաջողության հասնելու համար:

ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ: ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՋՈՂԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԵՐԸ


Թոմաս Փիթերս, Ռոբերտ Ուոթերման


Թոմաս Փիթերսի ու Ռոբերտ Ուոթերմանի գիրքը իսկական բեսթսելլեր է և դասական գրականություն կառավարման մասին: Գրքում ներկայացված հաջողության ութ սկզբունքները որոշել են կառավարման ոլորտի զարգացման ուղղությունը. դրանց ծանոթ է արևմտյան գրեթե յուրաքանչյուր ընկերության ղեկավար: Դրանք ուսումնասիրվում են MBA ծրագրերում, տնտեսագիտական ու կառավարման ֆակուլտետներում: Գիրքը գրված է առաջատար ընկերությունների հաջողության սկզբունքների լայնածավալ ուսումնասիրության հիման վրա և տալիս է գործնական խորհուրդներ արդյունավետ բիզնեսի կառուցման համար: Գրվածքի ոճով, փաստարկներով, հետևություններով, համոզիչ օրինակներով այն կառավարման մասին որակյալ և օգտակար գրքի կատարյալ նմուշ է: Նշենք, որ «Կատարելության փնտրտուքների մեջ» գիրքը ներառված է նաև աշխարհի լավագույն 20 գործնական գրքերի ցանկում՝ ըստ Forbes ամսագրի:

Աղբյուրը

Տարածել