Կալանվել է ռուս օրենքով գող, որը կարող է կործանարար լինել ԱՊՀ գողական աշխարհի համար
Ո՞Վ Է ՅՈՒՐԻ ՊԻՉՈՒԳԻՆԸ
Ազգությամբ ռուս օրենքով գող Յուրի Պիչուգինը՝ Պիչուգան, ծնվել է 1965 թվականին՝ Սվերդլովի շրջանի Ազանկա քաղաքում: 1992-ին, 26 տարեկանում օրենքով գող է կնքվել: Հետագայում դարձել է մոտ 20 օրենքով գողերի կնքահայր: Ազգությամբ հայ օրենքով գողերից խնդիրներ է ունեցել միայն Էդիկ Ասատրյանի՝ Էդիկ Թբիլիսկիի կամ Ասետրինա Ստարշիի հետ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ՊԻՉՈՒԳԱՆ ՍԿՍԵԼ ԳՈՂԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՆ
Որպես քրեական հեղինակություն, Յուրի Պիչուգինը Կոմի հանրապետությունում ի հայտ է եկել 1993-ին՝ օրենքով գող Օդինցովի մահից հետո: Քաղաքի մյուս հեղինակությունները , ովքեր չեն համաձայնել, որ Օդինցովին փոխարինի վրացի օրենքով գողերի կողմից նշանակված Պիչուգինը, սպանվել են: Նա Կոմի Հանրապետության տարածքում նախկին մարզիկներից, իրավապահներից և ԶՈՒ հատուկ ստորաբաժանումներում ծառայության աշխատակիցներից բաղկացած հանցավոր խումբ է ստեղծել և ֆինանսական շահույթ ստանալու նպատակով ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարել:
ՇԱՔՐՈ ՄԱԼԱԴՈՅ VS ՊԻՉՈՒԳԱ
Վերջին 7 ամիսների ընթացքում ռուս իրավապահները երկու անգամ «գլխատել են» գողական աշխարհի «գլխավոր գրասենյակը »: Սկզբից ձերբակալեցին թիվ մեկ օրենքով գող Շաքրոյին, հետո՝ Պիչուգային, որը ժամակավորապես ստանձնել էր Շաքրոյի դերն ու այդ տիտղոսի միակ հավանական թեկնածուն էր: Իհարկե, գողական վարկանիշով, ազդեցությամբ և նույնիսկ բարեկեցությամբ Շաքրոն և Պիչուգան նույն մակարդակի գողեր չեն: Շաքրո Մոլոդոյը ձերբակալվել է անցյալ տարվա հունիսին: Սկզբում շորթման, հետո «Հանցագործ հիերարխիայում ամենաբարձր դիրք զբաղեցնող անձի կողմից հանցավորություն կազմակերպելու համար» հոդվածով: Գողական աշխարհը կարծում է, որ Պիչուգան ճաղերի ետևում է հայտնվել առանց պատճառի, և որ նրան «վերցրել են» վաղուցվա գործերի համար:
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԳՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
2017-ի հունվարին, երբ քրեական աշխարհի հեղինակությունները Մոսկվայում հավաքվում են՝ քննարկելու նոր «բոսի»՝ Պիչուգայի թեկնածությունը, ռուս իրավապահները ցրում են «գողական հավաքը»: Ռուսական լրատվամիջոցներից մեկի տեղեկացմամբ, «գողական» աշխարհին միտումնավոր թույլ չեն տալիս ընտրել նոր ղեկավար: «Վերևից» ուժայիններին հրահանգվել է, որ 2018թ-ի Ռուսաստանի նախագահական ընտրություններից առաջ թույլ չտալ «գողի» ընտրություններ անցկացնել: Հրահանգը միայն սլավոնական թևի գողերին է վերաբերում: Ի դեպ, այդ թևի այլ ազդեցիկ գող՝ Վասյա Վոսկրեսը դեռևս ազատության մեջ է:
ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐՆ՝ ԸՆԴԴԵՄ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ
Ինչ վերաբերում է Պիչուգինին, նրա գործով ապացույցների փաթեթը պատրաստ է: Ըստ որոշ տեղեկությունների, գործով առկա են հինգ մարդասպաններ, որոնք կատարել են Պիչուգինի պատվերները և պատրաստ են դատարանում ցուցմունք տալ նրա դեմ: Քննիչները Պիչուգինի դեմ մեղադրանքների շղթան դեռ 2010 –ից են պատրաստել և պահել մինչև վերջին պահը, բայց այնպես, որ նրա մոտ կասկած չառաջանա: Գողական աշխարհի, ու հատկապես ազդեցիկ գողերի համար, թիվ մեկ գողի՝ Պիչուգայի ձերբակալությունը կործանիչ է:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
