[Անհավանական] Արևադարձի օրվա առթիվ 1000 նուդիստ է լողացել սառցե գետում

[Անհավանական] Արևադարձի օրվա առթիվ 1000 նուդիստ է լողացել սառցե գետում

Դերուենտ սառցե գետում միանգամից 1000 մարդ է լողացել: Նրանք բոլորը մերկ էին և միասին տոնում էին արևադարձի օրը՝ հարավային կիսագնդում:

Ավստրալական Թասմանիա կղզում նուդիստները ձմեռային արևադարձի օրվա առթիվ լողացել են գետում: Միջոցառումն անցկացվել է Dark Mofo ամենամյա ֆեստիվալի շրջանակում: Ավանդույթի համաձայն, օրվա ամենակարճ օրը  հարավային կիսագնդում հարյուրավոր մարդիկ մերկ լողանում են Դերուենտ սառցե գետում:

Չնայած, որ ջրի ջերմաստիճանը 14 աստիճան ցելսիուս էր, օդինը՝ 4, միջոցառմանը մասնակցեց 1000 մարդ: Շատերը նույնիսկ սրբիչներ չունեին: Կանոնների համաձայն, ակցիայի մասնակիցները միայն պետք է լինեին լողի կարմիր գլխարկներով՝ խորհրդանշելով մայրամուտը:


Կարդացեք նաև


Dark Mofo ֆեստիվալն անցկացվում է 2013 թվականից: Դերուենտ սառցե գետում լողալն էլ համարվում է միջոցառման կարևոր մասերից մեկը: Այս տարվա միջոցառման ծրագիրը զայրացրել է էկոլոգներին և կենդանիների պաշտպաններին: Այնտեղ ցուցադրվելէ  ավստրալացի նկարիչ-ակցիոնիստ Հերման Նիտչի թատերական ներկայացումը: Նիտչն իր ներկայացումներում  օգտագործում է սատկած կենդանիների արյունը:

nitsch

LENTA

Գրել կարծիք