ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

5 խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ որոշում կայացնել բար

5 խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ որոշում կայացնել բարդ իրավիճակում



  • Մի վախեցեք փոփոխություններից




Մարդիկ վախենում են կորուստներից: Կորստի ցավը ձեռքբերման ուրախությունից միշտ ավելի մեծ է: Հաճախ մենք բաց ենք թողնում հավանական շահը և հրաժարվում ենք նույնիսկ այն փոփոխություններից, որոնք շահավետ են: Ինչ-որ նոր բանից հրաժարվելուց առաջ, նախ փորձեք սթափ գնահատել, թե ինչ ունեք այդ պահին, գուցե այդ նորն ավելի շահավետ է, խորհրդակցեք փորձագետների հետ, գուցե գերագնահատում եք Ձեր ունեցածի իրական արժեքը:


  • Մի շտապեք հիանալ




Պատկերացրեք՝ նամակ եք ստանում ֆոնդային գործակալից, որում ասվում է, որ որոշ արժեթղթեր շուտով կտրուկ կթանկանան: Մեկ շաբաթից ակցիաների գինն իրոք աճում է, հետո ևս մեկ նամակ եք ստանում մեկ շաբաթից, թե այլ արժեթղթերի գինը կտրուկ իջնելու է և այդպես էլ լինում է, մեկ շաբաթից արժեթղթերն իրոք կորցնում են արժեքը: Հիմա Դուք վստահ եք, որ բրոկերը պրոֆեսիոնալ է և կօգնի եկամուտ ստանալ, բայց մի շտապեք, կա մի բան, որի մասին տեղյակ չեք: Մի շտապեք գնահատել ինչ-որ մեկի աշխատանքի արդյունքը, քանի դեռ չգիտեք, թե հաջողության ինչ շանսեր է նա ունեցել:  Նախ՝ Դուք միակը չեք, ում նա ուղարկել է այդ նամակները: Նույն նամակը ստացել է 10 240 մարդ: Ուղարկած նամակների կեսը պարունակել են տեղեկություն արժեթղթերի գնի աճի, մյուսում՝ հակառակը: Այն 5 120 մարդը, որը սխալ կանխատեսում է ստացել, այլևս տեղեկություն  չի ստանում այդ բրոկերից, մյուս 5119-ը ստացել են ևս մեկ հուշում հաջորդ շաբաթվա կանխատեսումներով և այդպես 10 շաբաթ շարունակ: Ուշադիր եղեք, գուցե այն, ինչ տեսնում եք, ուղղակի պատահականություն է կամ էլ՝ ծրագրված մեքենայություն:


  • Փոխեք ձևակերպումը




Ենթադրենք Դուք առողջական լուրջ խնդիր ունեք և բժիշկը խորհուրդ է տալիս վիրահատվել: Իհարկե Ձեզ հետաքրքրում են բարեհաջող վիրահատության շանսերը: Բժիշկն ասում է,- «100-ից 90-ը ողջ են վիրահատությունից 5 տարի անց»: Իհարկե հուսադրող ձևակերպում է և Դուք հավանաբար կհամաձայնեք վիրահատվել: Հիմա ենթադրենք, թե  բժիշկը պատասխանն այլ կերպ է ձևակերպում «Վիրահատված 100 հիվանդից 10 մահացել է առաջին 5 տարիների ընթացքում»: Շատերի համար այս հայտարարությունն անհանգստացնող է: Քիչ մարդ չէ մահացել, գուցե ինձ հետ էլ դա պատահի: Իմաստը գրեթե նույնն է, բայց ընկալումը բոլորովին այլ է: Այս երևույթը ստացել է ֆրեյմինգ անվանումը (անգլ. Frame` շրջանակ բառից): Կարևոր որոշում կայացնելուց առաջ փորձեք վերաձևակերպել պայմանները, դիտարկեք իրավիճակը շահի տեսանկյունից, փորձեք ազատվել ֆրեյմինգից և գնահատել իրավիճակն առանց կողմնակալության:


  • Վերահսկեք Ձեր լավատեսությունը




Անհիմն լավատեսությունը բազմաթիվ ռիսկային քայլեր է բացատրում այդ թվում ՝ կյանքի ու առողջության համար վտանգավոր:


  • Վարորդների 90% համոզված է, թե վարելու իրենց հմտությունները միջին վիճակագրականից բարձր են:

  • Գրեթե յուրաքանչյուրը համոզված է, թե հումորի իր զգացումը միջինից բարձր է:

  • Ուսանողները կարծում են, թե ապագայում նրանց չի սպառնում սրտի կաթված, քաղցկեղ, ապահարզան կամ էլ կախվածություն խմիչքից:

  • Համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի 94% վստահ է, որ մյուս դասախոսներից ավելի տաղանդավոր է:

  • Ծխողները գիտեն նիկոտինի վնասի մասին, բայց կարծում են, թե թոքերի քաղցկեղն ու սրտի հիվանդություններն իրենց կշրջանցեն:


Մեզ անխոցելի համարելով հաճախ կանխարգելիչ քայլեր չենք ձեռնարկում: Կարևոր որոշում կայացնելիս ծանոթացեք բացասական սցենարի, վիճակագրական տվյալների հետ: Մի գերագնահատեք Ձեր հնարավորությունները:


Կարդացեք նաև․




 


  • Բաց եղեք նորի համար




Գրեթե յուրաքանչյուրս մոտ 6 տարեկանից կարողանում է կապել կոշիկի կապերը, X / 0 խաղը խաղալ, գիտի «կատու» բառի տառերը, բայց քչերն են կարողանում փողկապ կապել, շախմատ խաղալ և առանց կմկմալու արտաբերել Միխայ Չիկսենտմիխայ հոգեբանի անունը: Կարևոր է անընդհատ ուսումնասիրել նոր նյութեր, փնտրել հետաքրքիր փաստեր, մտածել, ինչպես իրականացնել որևէ գաղափար:Կյանքը լի է անակնկալներով և մենք հաճախ կանգնում ենք արագ և բարդ որոշումներ կայացնելու խնդրի առաջ: Այնպես արեք, որ չզղջաք ձեր կատարած որոշման համար:
 

Check list



  • Սթափ գնահատեք իրավիճակը, մի կառչեք սովորականից:

  • Մի շտապեք հիանալ: Փորձեք հասկանալ՝ ինչ է թաքնված փայլուն արդյունքի հետևում:

  • Խնդիրը դիտարկեք տարբեր կողմերից, ձերբազատվեք ֆրեյմինգից:

  • Միջոցներ ձեռնարկեք ռիսկի գործոնը նվազագույնի հասցնելու համար:

  • Ուսումնասիրեք նորը, կյանքը տեղում չի դոփում:

Տարածել