Դեկոլտե. սուպերխորը և սուպերսեքուալ

Դեկոլտե. սուպերխորը և սուպերսեքուալ

Հիմա բաց կրծքով ոչ մեկի չես զարմացնի, սակայն դեկոլտեն շարունակում է լինել ամենագրավիչ ու սեքսուալ, ամենահմայիչ ու խորհրդավոր բացվածքը

Եթե կարծում եք, որ գենդերային հավասարության ու անսահմանության այս ժամանակաշրջանում դեկոլտեն անտեղի ու չափազանցված կտրվածք է, սխալվում եք: Ու, չնայած, հիմա բաց կրծքով ոչ մեկի չես զարմացնի, դեկոլտեն շարունակում է լինել ամենագրավիչ ու սեքսուալ, ամենահմայիչ ու խորհրդավոր բացվածքը: Այն թաքցնում է կուրծքը, բայց բացում կնոջ ամենագրավիչ մարմնի մասը` հուշելով, որ կուրծքը կարող է նաև բացվել: Դեկոլտե ունեցող բլուզները լավ իմաստով մի քիչ հնացել են, բայց հենց այդ հնաոճությունն էլ պատճառ է դարձել, որ այն դառնա թրենդային: Ռետրոշարմի սիրահարները կարող են զգեստապահարանից հանել իրենց լանջաբացվածքով բլուզները: Ամառային ամենամոդայիկ բացվածքը կրծքի տակ մի քանի կոճակով կամ կապերով կոճկվողն է: Լանջաբացվածքով բլուզը պետք է լինի միատոն մետաքսից, կիսաթափանցիկ բամբակից կամ թեթևամիտ որևէ պրինտով, ցանկալի է` ծաղկավոր կամ պուտավոր: Եթե այդպիսի բլուզ չգտնեք ձեր զգեստապահարանում, փնտրեք այն ձեր մայրիկի զգեստների մեջ: Սուպերմոդայիկ ու սեքսուալ տեսք ունենալու համար լանջաբացվածքով բլուզը համադրեք ջինսե տաբատի կամ շորտի հետ:

 

Почему вам срочно нужна блузка с глубоким декольте

@fashiion-gone-rouge
@fashiion-gone-rouge

 

Жанна Дамас в блузке Rouje
Ժաննա Դամասը Rouje բլուզով
@sabinasocol
@sabinasocol

Գրել կարծիք