Դեղահաբ ծերության դեմ. Գիտնականները փորձում են ավելացնել կյանքի տևողությունը
Հավերժ երիտասարդ, գեղեցիկ և առողջ. աշխարհը փորձում է գտնել «էլեկսիր», որը կպայքարի ծերացման դեմ: Նման լայնամաշտաբ նախագիծ է սկսել SENS Research Foundation-ը (կենտրոնը գտնվում է Կալիֆորնիայում՝ Մաունթին Վյու քաղաքում), հետազոտությունը գլխավորում է առաջատար գիտնական Օբրի Դե Գրեյը: Գիտնականի խոսքով, ծերացումը ինժեներական խնդիր է, որը կարելի է քայլ առ քայլ վերացնել:
Օբրի Դե Գրեյը իր թիմի հետ մշակել է ռազմավարություն՝ ծերունական փոփոխությունների դեմ պայքարելու համար: Նրա նախագիծը պետք է օգնի մարդկանց ավելի երկար ապրել և անցնել հետ-ծերունական շրջանը: Գրեյը նշում է, որ մարդու օրգանիզը մեխանիզմ է, որը կարելի է թարմացնել և կատարելագործել՝ բարձրացնելով արտադրողականությունը և սպասարկման ժամկետը:
Ապրիլին SENS-ը ամերիկյան Բակի ինստիտուտի հետ թողարկեց նախագիծ ապաֆունկցիոնալ լեյկոցիտների մասին: Նրանց փորձել էին պարզել՝ ինչպես կարող է իմունիտետը պայքարել անցանկալի բջիջների դեմ և ազատել օրգանիզը դրանց բացասական ազդեցությունից:
Ըստ ծերունաբան Օբրի Դե Գրեյի մանրակրկիտ ուսումնասիրության` ծերացման պատճառը օրգանիզմում կատարվող 7 գործընթացներն են: Խնդիրներից յուրաքանչյուրը, ինչպես բջիջների կորուստը կամ միտոքոնդրիումի քայքայիչ մուտացիան, իրենից ներկայացնում է մեխանիկական գործընթաց, որի դեմ կարելի է պայքարել: Գիտնականները օրինակ են բերում Պարկինսոնի հիվանդությունը, որը ուղեղի որոշակի հատվածում նեյրոնների կորուստի հետևանք է: Խնդրի լուծում կարող է լինել ցողունային բջիջներով թերապիան, որի հետևանքով բջիջնրը վերադասավորվում են և օրգանիզմում լրացնում անհրաժեշտ քանակը:
SENS պլանավորում է առանձին ուսումնասիրել 7 գործընթացները և մշակել պայքարի պլան՝ յուրաքանչյուրի համար: Կազմակերպությունը կենտրոնացել է առավել հազվադեպ հետազոտությունների վրա, որոնց համար գիտական աշխարհը շատ ժամանակ չի հատկացնում: Օբրի Դե Գրեյը նշում է, որ SENS չի զբաղվելու ցողունային բջիջների ուսումնասիրությամբ, դրանց արդեն իսկ նվիրված են բազմաթիվ գիտական հետազոտություններ:
Գիտնականը համոզված է, որ ծերացման դեմ պայքարը ոչ միայն բժշկական, այլև տնտեսական անհրաժեշտություն է: Կյանքի տևողության և որակի բարձրացումը թեթևացնում է երիտասարդ սերնդի ֆինանսական ծանրաբեռնվածությունը՝ օգնելով ծերերին երկար պահպանել կենսունակությունը:
Գերբնակեցման խնդիրը՝ պայմանավորված կյանքի տևողության երկարակեցությամբ, Գրեյի համար հիմնավորում չէ: Ժամանակակից տեխնոլոգիաները՝ վերականգնվող էներգետիկայի և ջրի ոլորտում բարձրացնում են մոլորակի «դիմացկունությունը»՝ հնարավորություն տալով ավելացնել բնակչության թիվը: Բացի այդ ծնելիությունը նվազում է:
«Ի՞նչ կընտրեք ՝ մայր, որն ապրում է Ալցհեյմերի հիվանդությամբ, թե ավելի քիչ երեխաներ ունենալու հնարավորությունը: Ընտրությունը պարզ է, պարզապես մարդիկ այս քայլը դեռ չեն կատարել», — նշում է Գրեյը:
SENS-ը սկսել է փորձարկել իր մշակումները, բայց արդյունքը տեսանելի կլինի, երբ ծերացման 7 փուլերից յուրաքանչյուրի դեմ մշակվի պայքարի հատուկ միջոց: «Դեղահաբ ծերության դեմ» ուսումանասիրության վրա են աշխատում մի քանի խումբ հետազոտողներ ամբողջ աշխարհում: Ծերացող իմունային բջիջների երիտասարդացման նախագիծը resTORbio սթարթափինն է: Այս ոլորտի մշակումներով են զբաղվում նաև Samumed և Unity Biotechnology ընկերությունները:
Կարդա նաև
«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)