JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

2030-ին կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տա

2030-ին կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տարին. ու սա ֆանտաստիկա չէ:

2030-ին կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տարին. ֆանտաստիկա չէ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Լոնդոնի բժշկական հետազոտությունների խորհրդի համատեղ հետազոտությունը պարզել է, որ  ամենաերկարակյացը կդառնան հարավկորեացի կանայք, որոնց կյանքի տևողությունը միջինում  կկազմի 90 տարի:
Գիտնականները մշակել են աշխատանքային 21 մոդել,  որոնց միջոցով 35 երկրներում հաշվում են կյանքի միջին տևողությունը  2030թ-ի համար: Ռեկորդայինը Հարավային Կորեան է, բայց մյուս զարգացած երկրներում ևս 2030-ին կանայք ավելի երկար կապրեն: Լիդերների հնգյակում են նաև Ֆրանսիան, Ճապոնիան, Իսպանիան և Շվեյցարիան, որտեղ կանանց կյանքի տևողության միջին ցուցանիշը 88 տարին է:






Հետազոտության համաձայն, հավանականությունը, որ 2030-ին Կորեայում ծնված կինը կապրի 90 տարի  57% է:Հարավային Կորեայում կյանքի տևողության ցատկը կապված է տնտեսական վիճակի բարելավման հետ՝ երեխաները սկսել են ավելի լավ սնվել և օգտվել բուժսպասարկումից: Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ցածր է նաև ճարպակալման մակարդակը, բացի այդ կանայք քիչ են ծխում: Տղամարդկանց երկարակեցության ամենաբարձր ցուցանիշը կրկին սպասվում է Հարավային Կորեայում: Ավստրիալիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում  միջին ցուցանիշը  84  տարին է:
Կյանքի տևողության ամենացածր ցուցանիշը ԱՄՆ-ինն է: Կյանքի միջին տևողությունը կանանց համար 83 տարի է, տղամարդկանց՝ 79: Այժմ ԱՄՆ-ում կանայք միջինում ապրում են 81 տարի, իսկ տղամարդիկ՝ 76: ԱՄՆ-ում բարձր է քրոնիկական հիվանդությունների և բռնության հետևանքով մահացության մակարդակը: 35 երկրների թվում այստեղ ամենաբարձրն է նաև ճարպակալման ցուցանիշը: Մարդկանց կյանքի տևողության ավելացումը պահանջում է կառավարության հատուկ ուշադրություն՝ 60-ից բարձր մարդկանց կարիքներին: Սինգապուրի իշխանություններն մշակել են ավելի քան 70 ծրագիր, արդեն ներդրվել է $2 մլդ՝ տարեցների կյանքի որակը բարելավվելու  համար, որոնց թիվը 2030-ին երկրում կկրկնապատկվի:

Տարածել