Դուբայում կառուցվում է սեփական ջունգլիներով առաջին հյուրանոցը
Հյուրանոցը կունենա 450 համար, 280 բնակարան, սպա կենտրոններ, կոնֆերանսների սրահներ, հսկայական ակվապարկ, VIP-սրահներ, զվարճանքների մանկական կենտրոն ու ապակե ինֆինիտի-լողավազան, որի սահմանն անցնում է շինության եզրերը, իսկ լողավազանի հատակը լինելու է թափանցիկ, որպեսզի հյուրերը զմայլվեն քաղաքի համայնապատկերով:
Հյուրանոցի դիզայնով զբաղվել է ZAS Architects-ը: 47 հարկանի երկնաքերը նույն բարձրությամբ զույգ աշտարակների մեջտեղում է տեղակայվելու:
Զվարճանքի բազմաթիվ հնարավորություններին գումարվում է 75,000 քառակուսի մետր տարածքով արևադարձային անտառը, որը սփռվելու է երկու աշտարակների հիմքում տեղակայված ամբիոնի վրա: Անտառում լինելու են արհեստական ջրվեժներ ու լողափեր առանց ավազի:
Արհեստական ջունգլիյում մշակվել է հատուկ Յուրայի ժամանակաշրջանին համապատասխանող ճահճային կլիմա , որի շնորհիվ անտառում ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա: Ջունգլիներում դեգերելուց հոգնած հուրերին խմիչքների և ուտեստների բազմազանություն կառաջարկի <ջունգլի-սրճարանը>: Անտառի ֆլորան բաղկացած է լինելու հազվագյուտ արևադարձային բույսերից, տնկվելու է մի քանի հազար ծառատեսակ:
Նորարարությունները հյուրերին դիմավորելու են արդեն մուտքի մոտ: Ավտոմեքենաների կայանատեղին հսկայական 3D էկրանի տակ է, որի վրա արտացոլվում է ջունգլիների կամ ջրային աշխարհի պատկերներ: Ֆոյեյում հյուրերին կողջունեն և ուղեբեռը կընդունեն ռոբոտները:
Որպես արհեստական կղզիներ ունեցող ու ռեկորդներ սահմանող ճարտարապետության քաղաք` Դուբայն իհարկե գրկաբաց է ընդունել 550 միլիոն դոլար արժողությամբ նախագիծն ու շարունակում է վերափոխել շքեղությունը: Ի դեպ Тհե World արհեստական կղզիախմբերի վրա նախատեսվում է ստեղծել կլիմայի վերահսկման բացառիկ համակարգ բաց երկքնի տակ, որը կապահովի “շվեյցարական” ձյուն և “լոնդոնյան” անձրև 40 աստիճան տապի ժամանակ:
Հյուրանոցային համալիրը դեռ չբացված գլխավորում է ամենացանկալի տուրիստական վայրերի ցանկը: Rosemont Hotel & Residences 5 աստղանի հյուրաոցը սպասարկելու է Hilton ապրանքանիշի Curio բրենդը: