Գլխավոր Հոդվածներ

Կառավարության 5 գործողություն, որը կօգնի փոքր բիզն

Կառավարության 5 գործողություն, որը կօգնի փոքր բիզնեսի զարգացմանը

Ֆորբսի վերլուծաբանը համարում է , որ առաջին գործողություններից մեկը` ՓՄՁ-երին հարկային արտոնություններ տրամադրելն է:

Ի՞նչ է հարկային դիֆուզիայի էֆֆեկտը


Այդպիսի հարկային արտոնություններ ստանում են նաև Արևմտյան Եվրոպայի խոշոր ընկերությունները: Այդ ընկերություններն իրենց մեջ ներառում են նաև փոքր և միջին ձեռներեցության մասնաբաժինը: Օրինակ, Գերմանիայի Cash & Carry-ի ընկերությունում ՓՄՁ մասնաբաժինը 30 տոկոս է: Նման արտոնությունները Cash & Carry-ին հնարավորություն է ընձեռնում աշխատել նաև այլ ՓՄՁ-երի հետ: Այս տարբերակով, կառավարությունն ավելի շատ հարկեր հավաքելու հնարավորություն կունենա , քանի որ բիզնեսում մասնակիցների  թիվն է մեծանում ու շրջանառության ծավալները: Սա կոչվում է հարկային դիֆուզիայի էֆֆեկտ:

Ինչո՞վ է կարևոր կառավարության կողմից վարկավորումը


Առևտրային բանկերը շատ հաճախ բիզնեսը վարկավորելու հարցում ռիսկի չեն գնում, սակայն սպառողական վարկեր են տրամադրում: Ձեռներեցներն էլ հաճախ ընդլայնվելու մտավախություն ունեն` իրենց բիզնեսն ու գույքը չկորցնելու համար: Անհրաժեշտ է լուծել նաև այս խնդիրը: Այդ իսկ պատճառով պետության հաջորդ կարևոր խնդիրը`ՓՄՁ-երին, խոշոր ընկերություններին տրվող վարկերի ֆինանսավորումն ու սուբսիդավորումը ապահովելն է: Այդ ընկերություններին պետք է հնարավորություն տրվի, որ ոչ թե տրվող վարկի դիմաց գրավադրեն իրենց շարժական և անշարժ գույքը, այլ ապագա դրամական հոսքերը, ստացած եկամուտները:

Էլ ի՞նչ պետք է անի կառավարությունը


Հաջորդ քայլով`կառավարությունը պետք է ապահովի նոր կազմավորվող բիզնեսի մտավոր ու գործարար իրավունքները: Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի`ՓՄՁ-երի մտավոր, աշխատանքի, արտոնագրերի տրամադրման, նոու–հաուների, ապրանքանիշների իրավունքները: Պետությունը պետք է հնարավորություն տա ՓՄՁ-երին, որպեսզի նրանք ևս մասնակցեն պետգնումների մրցույթների գործընթացին:
Երբեմն ստացվում է այնպես, որ ոչ բոլոր բիզնես գործունեություն ծավալողներն են հնարավորություն ունենում կատարել` պետության իրենց առջև դրված խնդիրները: ՓՄՁ-երի համար հավասար հասանելիություն կարելի է ապահովել, եթե հստակեցվի այն ոլորտները, որտեղ ՓՄՁ առաջնային կատարող է: Համաշխարհային պրակտիկայում ընդունված է, որ հենց ՓՄՁ-երին հնարավորություն տրվի իրենց ծառայությունները մատուցել սննդի, հագուստի արտադրության բնագավառում:

Եվ վերջում` գլխավոր անելիքը կրթության ոլորտում է


Կարևոր գործողություններից մեկը կրթական հատվածն է: Մոտ 30 տարի առաջ ձեռներեցություն, գործարարություն հասկացությունը անօրինություն էր համարվում, որի համար նաև պատասխանատվություն էր նախատեսված: Հիմա շատ է կարևորվում, որպեսզի կրթական հաստատություններում , դպրոցներում առարկաների մեջ ընդգրկվի նաև ֆինանսական գրագիտությունը, խոսվի ձեռներեցության ու գործարարության պատմության, բիզնես դպրոցների մասին, որոնք իրենց մեջ ներառում են աշխարհի լավագույն փորձը:
Կրթական ծրագրերի թարմացումը, կրթվածության մակարդակի բարձրացումը ապագա ձեռներեցներին հնարավորություն կտա ոչ միայն աշխատել հայտնի ու խոշոր կազմակերպություններում, այլ հնարավորություն կտա ունենալ նաև իրենց սեփական բիզնեսը: Դրա համար ապագա գործարարներն ու ձեռներեցները պետք է կարողանան մշակել բիզնես գաղափարներ ու ծրագրեր, գրանցել ընկերություն, կազմակերպել գործարար միջավայր և աշխատել մրցակցային միջավայրում:

Forbes

Տարածել