BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Meduza] Լենինը հաղթել է էկվադորի նախագահի ընտրութ

[Meduza] Լենինը հաղթել է էկվադորի նախագահի ընտրությունում. Ընդդիմությունը բողոքում է

Էկվադորի իշխող ձախ թևի թեկնածու Լենին Մորենոն հայտարարել է նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթանակի մասին: Էկվադորի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների 95 տոկոսը: Լենին Մորենոն հավաքել է ձայների 51,1 տոկոսը: Նրա մրցակիցը` աջ-կենտրոնամետ Գիլիերմո Լասսոն ստացել է ընտրողների 48,9 տոկոսի աջակցությունը: Պաշտոնապես Էկվադորի ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել հաղթողի անունը:
Լասսոյի կողմանկիցներն արդեն պահանջել են մի քանի ընտրատարածքներում ձայների վերահաշվարկ: Ընդդիմությունը նաև բողոքի ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում և  երկրի երկրորդ խոշոր քաղաքում` Գուայակիլում: Ցուցարարները  վանկարկում են «Ո'չ ստին», «Մենք չենք ուզում Վենեսուելա լինել» լոզունգներ:
[embed]http://twitter.com/AndresFelipe/status/848725886803247109[/embed]
Ի դեպ Լենինի հաղթանակը ձեռնտու է Ջուլիան Ասանժին: Wikileaks-ի հիմնադրին ընդդիմադիր թեկնածու Լասսոն սպառնացել էր մերժել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան տալուց:
Լենին Մորենոն Էկվադորի նախկին փոխնախագահն է: Ներկայիս նախագահ Ռաֆայել Կորրեան, որ պաշtոնը զբաղեցրել է 3  ժամկետ,. նրան հայտարարել է իր հետնորդը:

Մորենոն, որին Էկվադորցիները նախընտրում են անունով դիմել` Լենին, 1998-ից գամված է անվասայլակին, նա վիրավորվել էր կողոպուտի փորձի ժամանակ:
Փետրվարին կայացած նախագահի ընտրության առաջին փուլում Լենին Մորենոն ստացել էր 38,7 տոկոս ձայն, Գիլիերմո Լասսոն` 28,83 տոկոս:
Էկվադորի նախագահն ընտրվում է 4 տարվա ժամեկտով:

Տարածել