[Meduza] Լենինը հաղթել է էկվադորի նախագահի ընտրությունում. Ընդդիմությունը բողոքում է
Էկվադորի իշխող ձախ թևի թեկնածու Լենին Մորենոն հայտարարել է նախագահի ընտրության երկրորդ փուլում հաղթանակի մասին: Էկվադորի ԿԸՀ-ն հաշվել է քվեաթերթիկների 95 տոկոսը: Լենին Մորենոն հավաքել է ձայների 51,1 տոկոսը: Նրա մրցակիցը` աջ-կենտրոնամետ Գիլիերմո Լասսոն ստացել է ընտրողների 48,9 տոկոսի աջակցությունը: Պաշտոնապես Էկվադորի ԿԸՀ-ն դեռ չի հայտարարել հաղթողի անունը:
Լասսոյի կողմանկիցներն արդեն պահանջել են մի քանի ընտրատարածքներում ձայների վերահաշվարկ: Ընդդիմությունը նաև բողոքի ակցիաներ է անցկացրել մայրաքաղաքում և երկրի երկրորդ խոշոր քաղաքում` Գուայակիլում: Ցուցարարները վանկարկում են «Ո'չ ստին», «Մենք չենք ուզում Վենեսուելա լինել» լոզունգներ:
[embed]http://twitter.com/AndresFelipe/status/848725886803247109[/embed]
Ի դեպ Լենինի հաղթանակը ձեռնտու է Ջուլիան Ասանժին: Wikileaks-ի հիմնադրին ընդդիմադիր թեկնածու Լասսոն սպառնացել էր մերժել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան տալուց:
Լենին Մորենոն Էկվադորի նախկին փոխնախագահն է: Ներկայիս նախագահ Ռաֆայել Կորրեան, որ պաշtոնը զբաղեցրել է 3 ժամկետ,. նրան հայտարարել է իր հետնորդը:
Մորենոն, որին Էկվադորցիները նախընտրում են անունով դիմել` Լենին, 1998-ից գամված է անվասայլակին, նա վիրավորվել էր կողոպուտի փորձի ժամանակ:
Փետրվարին կայացած նախագահի ընտրության առաջին փուլում Լենին Մորենոն ստացել էր 38,7 տոկոս ձայն, Գիլիերմո Լասսոն` 28,83 տոկոս:
Էկվադորի նախագահն ընտրվում է 4 տարվա ժամեկտով:
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)