Դարի հայտնագործությունը. Պինգվինները հնարավոր է՝ վերանան դարավերջին
Ենթադրվում է, որ դարավերջում աշխարհի ամենամեծ պինգվինները կվերանան: Հետազոտությունները ցույց են տվել, որ օդի և ծովի ջերմաստիճանի բարձրացման արդյունքում Անտարկտիդայի սառույցը հալում է: Այն կարող է հանգեցնել «Անտարկտիդայի բնակչության»՝ պինգվինների քանակի նվազմանը մինչև 19% (մոտ 2100):
Գիտնականները նաև նկատել են, թե ինչպես են պինգվիններ տեղափոխվում սառույցի ավելի հաստ շերտ ունեցող հատվածներ: Նման օրինակով հետազոտողները փորձում են հասկանալ ինչքան հեռու կգնան, ո՞ր հատվածում կանգ կառնեն և ի՞նչը կստիպի նրանց այդ որոշումը կայացնել: Ենթադրվում է, որ առաջիկա 2 տարիների ընթացքում պինգվինների ընդհանուր թվաքանակը կավելանա՝ ի հաշիվ միգրանտների:
Սակայն 2050 թվականից հետո կգրանցվի կտրուկ նվազում, իսկ մինչև 2100 թվականին պինգվինները իսպառ կվերանան: Biological Conservation-ի կարծիքով՝ դա կարող է պատահել, քանի որ միգրանտներին ընդունած տարածքը նույնպես կենթարկվի կլիմայական փոփոխության, իսկ պիգվինները չեն կարող կարճ հատվածում հարմարվել արագ տաքացող կլիմային: Գիտնականների հույսը միգրացիոն վերջին երթ կատարող պինգվինների վրա է:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)