ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Օրը 1 ժամ՝ անգլերեն սովորելու համար

Օրը 1 ժամ՝ անգլերեն սովորելու համար

Գրեք թելադրություններ
Համացանցում շատ են կայքերը, որտեղ կան անվճար թելադրություններ: Կգտնեք իմացության տարբեր մակարդակին համապատսխան տեքստեր:
• Dictationsonline - այստեղ տեքստեր են կարդում լեզվի կրողները: Կա բարդության երկումակարդակ:
• Rong-chang - այստեղ թելադրությունները ըստբարդության դասակարգված չեն, բայց լավ կլինի սկսել առաջինից և շարժվել առաջ: Յուրաքանչյուր թելադրությունը բաղկացած է10 նախադասությունից: Կան նաև հուշումներ:
•Breaking News English – Սա լավ տարբերակ է նրանց համար, ում մակարդակը
Intermediate-ից ցածր չէ: Թելադրությունների հիմքում նորությունների տեքստեր են: Կարդում են«կենդանի» լեզվով՝ պարապունքը դարձնելով առավել հետաքրքիր: Չե՞ք ցանկանում գրելթելադրություններ, ուշադիր լսեք ձեր սիրելի երգերը և փորձեք գրել բառերը: Նման թելադրության վրա կծախսեք 10 րոպե: Ընդմիջումը հարմար ժամանակ է, մեկ թելադրություն գրելու համար:
Ընդմիջումը հարմար ժամանակ է, մեկ թելադրություն գրելու համար:
Գրեք շարադրություններ
Կարճ էսսեներ հետաքրքրող թեմաներիմասին: Սկսեք նկարագրել հոբբին, ընտանիքը, ընկերներին, գրեք սիրելի ֆիլմերի կամ մանկական պատմությունների մասին: Օգտագործեք բառարան կամ օնլայնթարգմանիչ՝ նոր բառեր սովորելու համար: Բառապաշարը հարստացնելու համար արդյունավետ մեթոդ է: 7-10 նախադասությամբ էսսե գրելու համար կպահանջվի 20 րոպե:
Լսեք աուդիոգրքեր
Գործող տարբերակ է նրանց համար, ովքեր շատ ժամանակ են անցկացնում տրանսպորտում կամ ոտքով աշխատանքի հասնելիս: Չեք ձանձրանում, ժամանակն էլ օգտագործում եք օգտակար: Սկսեք մանկական գրականությունից, որոնցբովանդակությանը ծանոթ եք: Կսովորեք նոր բառեր և լավ կհասկանաք սահուն անգլերեն խոսքը:
• Storynory — մանկական հեքիաթներիհավաքածու սկսնակների համար: Արտասանությունը պարզ է,պատմողական հանգիստ տեմպով:
• Loyal Books —այստեղ անգլերեն գրքերի մեծ հավաքածու կա՝ դասակարգվածժանրերով:
• Scribl — այստեղ կան վճարովի և անվճարգրքեր, որոնք կարելի է լսել օնլայն կամբեռնել: Հարկավոր է գրանցվել:

Մեկ ոչ մեծ հեքաթը լսելու համարկպահանջվի 10–15 րոպե:


Սովորեք անկանոն բայեր


Տպեք աղյուսակ անկանոն բայերով ևբաժանեք խմբերԱմեն օր բարձրաձայն կարդացեք և սովորեք 5 բառ:


Օգտագործեք մոբայլ հավելվածներ


Կան բազմաթիվ օգտակար ծրագրեր, որոնք կօգնեն սովորել նոր բառեր քերականություն, կատարելագործել արտասանւթյունը և ամրապնդել գիտելքիները: Աշխատանքային օրվա ավարտին, բազմոցին հանգստանալիս, 10 րոպե տրամադրելով հավելվածներին կունենաք տեսանելի արդյունք:


Մեկ տարում 365 ժամ օտար լեզու սովորելու համար և արդյունքը երաշխավորված է: 


LIFEHACKER

Տարածել