Գլխավոր Հոդվածներ

Էրդողանը մերկացել է Մեքքայում` զարմացնելով նույնիս

Էրդողանը մերկացել է Մեքքայում` զարմացնելով նույնիսկ թուրքերին

Թուրքիայի նախագահը Սաուդիան Արաբիա այցի ժամանակ կիսամերկ ումրահի է մասնակցել: Ումրահը մուսուլմանների ուխտագնացությունն է Մեքքա, որը կարող է տեղի ունենալ տարվա բոլոր օրերին: Ումրահը հաջիից տարբերվում է: Հաջին ավելի կարևոր է՝ իսլամի 5 հիմնասյուներից մեկն է, կատարվում է միայն հստակ ժամանակահատվածում, ավելի երկար է տևում՝ ավելի շատ արարողություններով: Էրդողանին ուղեկցել են կինը, նախարարներ և բանակի գլխավոր շտաբի պետը՝ Հուլուսի Աքարը, որին հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպիչները գերի էին վերցրել:

Հեղաշրջման փորձը նախաձեռնելու համար մեղադրվող գյուլենականների Հիզմեթ շարժումը կրոնական էր: Բավական կազմակերպված ու տարածված: Դրա հետ առնչություն ունեցող հազարավոր մարդիկ ազատվել են աշխատանքից, ձերբակալվել: Շարժումը կորցրել է բնականոն գործելու հնարավորությունը՝ ազատ դաշտ թողնելով, որը Էրդողանն այժմ փորձում է իր վերահսկողության տակ վերցնել: Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավին ընդառաջ նա սկսել է աշխատել պոտենցիալ ընտրողների հետ: Սակայն նուրբ տարբերություն կա: Գյուլենի կրոնականնությունն ընկալվում էր որպես ժամանակակից իսլամ, իսկ Գյուլենը նույնիսկ որպես կրոնական աշխարհի տեխնոդեմք: 
http://www.youtube.com/watch?v=NIsl7Tk_w6E
Մեքքայում Էրդողանի կրած կրոնական հագուստը՝ իհրամը, թուրքերը միանշանակ չեն ընդունել: Ասում են՝ ծայրահեղ իսլամի դրսևորում էր: Թուրքիայում մտահոգ են. նախագահը երկիրը տանում է դեպի կրոնական ռադիկալիզմ և սա սկսվել է դեռ 2002-ից, երբ իշխանության եկավ Էրդողանի դե ֆակտո կուսակցությունը՝ Արդարություն և զարգացումը: Էրդողանի հետ Թուրքիայի ուղղությունը սեկուլարիզմին ճիշտ հակառակ է: Թուրքիայի նախագահը սեփական իսլամական պետությունն է ուզում: Նա հավակնում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը, դա անել սեփական կանոններով և քաղաքացիների կրոնական զգացմունքայնությունն օգտագործելով: Հենց ինքն է ընդգծել՝ Թուրքիան կրթական ցենզով չի հասել այն նշաձողին, որին ձգտում էր: 

Տարածել