Ժամանակակից էթիկետի 6 օգտակար կանոն (բացատրում են Գոգոլը, Վինի Թուխը, Բուլգակովը)
Ո՞վ է գլխավորը
Էթիկետի կանոններ պահանջող իրավիճակում գործում են բանակի օրենքները: Այնտեղ էլ կա «ավագ» և կա «կրտսեր»: Պայմանական «կրտսերն» առաջինն է կանգնում և բարևում, երբ «ավագն» է ներս մտնում: Օրինակ՝ տղամարդիկ առաջինն են բարևում կանանց, իսկ երիտասարդները՝ տարեցներին: Տղամարդը կնոջն առաջ է թողնում, ու նա առաջինն է պատվիրում ռեստորանում: Միևնույն ժամանակ երիտասարդ կինն առաջինն է բարևում տարեցին՝ անկախ սեռից: Իսկ տանտիրուհին ոտքի է կանգնում, երբ հյուր է ներս մտնում: Գործնական հարաբերություններում գլխավորը միշտ ղեկավարն է: Նույնիսկ եթե նա 20 տարեկան է, իսկ նրա ենթական՝ 55:
— Сделайте милость, не беспокойтесь так для меня, я пройду после, — говорил Чичиков.
— Нет, Павел Иванович, нет, вы гость, — говорил Манилов, показывая ему рукою на дверь.
— Не затрудняйтесь, пожалуйста, не затрудняйтесь. Пожалуйста, проходите, — говорил Чичиков.
<…>
— Ну да уж извольте проходить вы.
— Да отчего ж?
— Ну да уж оттого! — сказал с приятною улыбкою Манилов.
Наконец оба приятеля вошли в дверь боком и несколько притиснули друг друга.
Николай Гоголь «Мёртвые души»
Ողջույն
Ընդունված է բարևել բոլորին, ում հաճախ ենք հանդիպում: Հասարակական վայրում դա չպետք է աղմկոտ լինի: Բարևելն անձնական հարաբերությունների մի մաս է, ու չարժե փողոցով մեկ գոռալ՝ ողջո՜յն, ընկերս:
Եթե կասկածում եք՝ ծանոթ եք, թե ոչ, ամեն դեպքում բարևեք: Եթե 30 քայլ հեռավորության վրա եք, կարող եք չբարևել: Բայց եթե չեք ուզում ձևացնել, թե իբր վատ տեսողություն ունեք, ոչ թե գոռալով բարևեք նրան, այլ ձեռքով արեք: Նույն կանոնը գործում է նաև ռեստորաններում: Եթե ծանոթի եք նկատել, ձեռքով արեք: Չարժե ամբողջ սրահն անցնել, որպեսզի հարցնեք, օրինակ, թե ինչու է մազերը կտրել:
Ողջունելու ևս մի քանի կանոններ կան: Ներս մտնողն ինքն է բարևում, ավտոմեքենայում նստածն առաջինն է բարևում նստողին, ուշացածն՝ իրեն սպասողին:
Мама сказала:
— А его отпустят?
— Если с нами, то отпустят. Почему же? — сказал я. — Давайте я его приглашу.
И я сбегал к Мишке. И когда вошёл к ним, сказал: «Здрасте!» Его мама мне не ответила, а сказала его папе:
— Видишь, какой воспитанный, не то что наш.
Виктор Драгунский «Чики-брык»
Ինչպե՞ս դիմել անծանոթին
Ըստ էության, ամենաշատ սխալը մարդիկ անում են իրար դիմելիս: Ծանոթներին, ընկերներին դիմելիս հատուկ կանոնների հետևելու կարիք չկա, բավական է դիմել միայն անունով կամ անուն-հայրանունով: Եթե ազգանունով եք դիմում, չմոռանաք պարոն կամ տիկին բառերը:
Անծանոթներին դիմելիս մտերմիկ տոնն ամենահարմարը չէ: Կարող եք չեզոք արտահայտությունների դիմել, ինչպես օրինակ՝ ասացեք խնդրեմ, չէի՞ք հուշի արդյոք… Հանրությանը դիմեք՝ տիկնայք և պարոնայք:
— Вы парниша что надо, — заметила Эллочка в результате первых минут знакомства.
— Вас, конечно, удивит ранний визит незнакомого мужчины.
— Хо-хо.
— Но я к вам по одному деликатному делу.
— Шутите.
— Вы вчера были на аукционе и произвели на меня необыкновенное впечатление.
Ильф и Петров «Двенадцать стульев»
Ինչպե՞ս հյուր ընդունել
Եթե հյուր եք հրավիրել, մինչև նրանց ժամանումն ամեն ինչ պետք է պատրաստ լինի: Պարտականությունների բաշխում կատարեք, որպեսզի չմնաք խոհանոցի և հյուրասենյակի արանքում: Առաջին ժամանող հյուրերին դիմավորում են տանտերն ու տանտիկինը: Հաջորդ հյուրերի առջև դուռը բացում է տանտերը, իսկ տիրուհին մնում է հյուրերի մոտ:
Հյուրերի համար էլ կան որոշակի կանոններ: Դաստիարակված մարդիկ նշանակված ժամից 10-15 րոպե ուշ են գալիս: Ներս մտնելով՝ հյուրը բարևում է բոլորին, հետո մոտենում է ողջունելու տանտիրուհուն: Այս արարողությունից հետո նա կարող է շփվել մյուսների հետ:
В это время гости начали за стол садиться.
Мамаша Христом-богом просит обождать ещё немного, не садиться. Но на гостей прямо удержу нету, прямо кидаются на жратву и на выпивку.
Михаил Зощенко «Свадьба»
Տանտիրուհին է ասում, թե ով որտեղ նստի: Ընտանեկան զույգերն իրարից անջատ են նստում, սեղանի շուրջ միայն տանտերերն են կողք կողքի: Առաջինը տանտիկինն է սկսում ուտել, հետո սեղանի շուրջ նստած մյուս կանայք, տղամարդիկ՝ ամենավերջում:
Ամենամեծ սխալները՝ սեղանի շուրջ. լիքը բերանով խոսել, ճպճպացնել: Պետք չէ փչել ուտելիքը, ուղղել շպարը կամ մազերը, ձեռքերը սփռոցին քսել:
Եթե հյուրերի այցն անսպասելի է, կարող եք նրանց սուրճ և միրգ առաջարկել: Բայց եթե այլ գործեր ունեք, կարող եք մերժել նրանց այցը: Դաստիարակված մարդը երբեք չի նեղանա:
— Эй, кто-нибудь дома? Я спрашиваю: эй, кто-нибудь дома?
— Нет! И незачем так орать, я и в первый раз прекрасно слышал.
Из мультфильма «Винни-Пух идёт в гости»
Զրույցի մշակույթ
Անհարմար դադարներից խուսափելու համար, երբ հավաքվածներն անծանոթ են, կրկին օգնության է գալիս էթիկետը: Նա, ով ներկայացնում է հյուրերին, յուրաքանչյուրի մասին պետք է մի քանի բառ ասի: Սա էլ զրույցը սկսելու հիմք կարող է դառնալ: Որպեսզի զրույցի ընթացքում էլ քաղաքավարի մարդու տպավորություն թողնեք, կարիք չկա խոսել խնդիրների, հիվանդությունների և այլ տհաճ թեմաների մասին: Եթե խոսքը Ձեր մասին է, աշխատեք այն չեզոք դաշտ տեղափոխել: Աշխարհիկ զրույցները պետք է թեթև լինեն, բայց ոչ մակերեսային: Եթե ոչնչի մասին չխոսեք, եղանակը կա ու կա: Միայն թե մի լռեք:
— А вы что, уже уходите? — спросил Кролик.
— А что, у вас разве ещё что-нибудь есть? — спросил Пух. — Ты никуда не торопишься Пятачок?
— Нет.
— Ну тогда мы посидим ещё немного…
Из мультфильма «Винни-пух идёт в гости»
Ո՞ւմ փողկապ նվիրել, ո՞ւմ՝ թեյնիկ
Նվերի ընտրության հարցում կարևոր է առիթն ու անձը: Բոլորին կարելի է նվիրել գիրք, թեյ, սուրճ, տուփով քաղցրավենիք, հախճապակյա դեկորատիվ իրեր: Կզարմանաք, բայց միայն բարեկամներին կարելի է ամանեղեն նվիրել, սպիտակեղեն, հագուստ ու կենցաղային տեխնիկա: Տղամարդու փողկապ նվիրեք միայն Ձեր ամուսնուն, փեսացուին, հորը և եղբորը: Ոգելից խմիչքն ընդունված է տղամարդկանց նվիրել:
Вот всё у вас как на параде, салфетку — туда, галстук — сюда, да «извините», да «пожалуйста-мерси», а так, чтобы по-настоящему, — это нет. Мучаете сами себя, как при царском режиме.
— А как это «по-настоящему»? — позвольте осведомиться.
Шариков на это ничего не ответил Филиппу Филипповичу, а поднял рюмку и произнёс:
— Ну желаю, чтобы все…
Михаил Булгаков «Собачье сердце
Եթե նվերը ձեռքին հյուր եք գնացել, հենց ողջունեցիք, նվիրեք այն: Եթե այն բացում են Ձեր աչքի առաջ ու շնորհակալություն հայտնում, դա ևս քաղաքավարություն է: Նվիրած ծաղիկներն ընդունված է միանգամից ծաղկամանը դնել, դրանով կարող եք նաև սեղանը զարդարել: Նվիրած քաղցրավենիքը կամ տորթը պետք է մատուցել սեղանին: