ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆեյսբուքը՝ թմրամիջոց. կարճաժամկետ երջանկության բան

Ֆեյսբուքը՝ թմրամիջոց. կարճաժամկետ երջանկության բանաձևը

«Ես ներդրումներ եմ արել Գուգլում և Ֆեյսբուքում և հիմա զղջում եմ դրա համար: Ես օգնել եմ ստեղծել հրեշի»,- այսպես է սսկվում բիզնեսմեն Ռոջեր Մակնեյմի հայտարարությունը: Նա ներդրումներ է արել աշխարհի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման համար, երբ դրանք դեռ շահույթ չէին բերում:
Հիմա նեդրողը հայտարարում է, որ իրեն վախեցնում է սոցցանցերի ուժեղ ազդեցությունը հասարակության վրա: Մակնեյմին տեխնիկական գործընթացները համեմատել է կախվածության հետ, որոնցից հնարավոր չէ հրաժարվել, հաղորդում է USA Today-ը:

Ցանցային մանիպուլյատորները


Ռոջեր Մակնեյմին փաստում է, որ Ֆեյսբուքը և Գուգլը գումար են աշխատում գովազդի միջոցով և սա պահաջնում է անընդհատ գրավել օգտատերերի ուշադրութունը: Գովազդային նպատակներին հասնելու համար ընկերությունը օգտագործում է հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք օգտագործվում են խաղային բիզնեսում, շահագործում են մարդկային թուլությունները և փորձում են լինել ազդեցիկ:
«Ինչպես ազարտային խաղերը, նիկոտինը, ալկոհոլը և հերոինը, այնպես էլ Ֆեյսբուքը և Գուգլը, ներառյալ դրան պատկանող Յութուբը, ապահովում են միայն կարճաժամկետ երջանկություն լուրջ հետևանքերով  և երկարատև  ազդեցությամբ»,- հայտարարել է բիզնեսմենը:
Մակնեյմիի խոսքով, սոցցանցերի շատ օգտատերեր երբ նկատում են, որ կախվածության մեջ են, արդեն ուշ է լինում:
Մակնեյմին ընդգծում է, որ 24 ժամվա ընթացքում տեխնոլոգիական ընկերությունները ցանանում են ստանալ ամեն ինչ: «Netflix-ը վերջերս հայտարարել է, որ իրենց ընկերության միակ մրցակիցը քունն է»,- ասում է ներդրողը:
Փորձագետի տվյալներով,  մարդը Ֆեյսբուքի լրահոսը դիտելու վրա օրը ծախսում է 50 րոպե:
Համացանցի օգտատերերը ինքնակամ ներկայացնում են իրենց անձնական տվյալները ՏՏ ընկերություններին, որոնք արդյունքում իմանում են նրանց բոլոր նախընտրությունները, քան հենց իրենք՝ օգտատերերը: Սա ՏՏ ընկերություներին մեծ հնարավորություն է տալիս, որպեսզի ճիշտ ձևով ազդեն մարդկանց վրա և համոզեն գնել իրենց ապրանքը:
Բացի այդ, սոցցանցերը կարող են կառավարել մարդկանց զգացմուքնները, դարձնել նրանց ավելի ուրախ կամ ավելի տխուր, ղեկավարելով նրանց լրահոսը: Գուգլի նախկին աշխատակից Տրիստան Հարիսը այդ հնարքը անվանել է «ուղեղի հակերային ջարդ»:
Հարիսը նաև սոցցանցային կախվածությունը համեմատել է խաղատների մշտական այցելուների հետ և նրանց անվանել է խաղային սարքի խելախոս:
«Ամեն անգամ, երբ ստուգում եմ իմ էջը, ես ռուլետկա եմ խաղում, մտածելով, թե ինչ մրցանակ կստանամ՝ Ֆեսյբուքի հավանումներ, Թվիթերի նոր բաժանորդներ և այլն»:  
Իր հայտարարության մեջ Մակնեյմին նաև հիշեցրել է այն դեպքը, երբ սոցցանցերը և դրանց ազդեցությունը օգտագործել են «վատ մարդիկ» իրենց անձնական նպատակներով: Օրինակ, աշխարհագրական նշումների և հեշթեգների միջոցով կարելի է իմանալ, թե որտեղ են հավաքվում տարբեր սոցիալական խմբեր: Ֆեյսբուքին և Թվիթերին մի անգամ չէ, որ մեղադրել են այն բանի համար, որ դրանք համարվում են կատարյալ հարթակներ կեղծ լուրեր տարածելու մեջ, որոնք բացառապես ոչ մի կերպ չեն ֆիլտրվում:
Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի թիվը 2 միլիարդ է, Յութուբինը՝ 1.5 միլիարդ: Ռոջեր Մակնեյմին այս թվերը համեմատել են քրիստոնեության և իսլամի հետևորդների թվի հետ:
 «Սոցցանցի ոչ բոլոր օգտատերերի ուղեղն է տարած, բայց բոլորը մի ուղղությամբ են շարժվում»:

 GAZETA

Տարածել