Facebook-ը դուրս է վռնդում օգտատերերին. Սոցցանցում պրոբլեմներ են ստեղծվել
Ֆեյսբուքի հետ անհասկանալի բան է կատարվում: Սոցցանցը օգտատերերին «ներս» չի թողնում: Որոշ ֆեյսբուքաբնակներ ստանում են տարօրինակ ահազանգ այն մասին, որ իրենց բոլոր հաղորդագրությունները ջնջվել են, քանի որ դրանք սպամ էին: Մյուսներին էլ սոցցանցը հետ է ուղարկում «մուտքի» մոտ և զգուշացնում, թե իրենց հաշիվը հաստատված չէ: Մի մասն էլ տեղեկություն է ստանում, որ իրենց հաշիվը հաքերային հարձակման է ենթարկվել ու պետք է փոխել գաղտնաբառը: Սակայն նոր գաղտնաբառով էլ մուտք գործելիս չեն բացվում Ֆեսյբուքի դռները:
Ըստ ՏՏ լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ` խոտանի պատճառը Ֆեյսբուքում անվտանգության նոր մեխանիզմների ներդնումն է: Սոցցանցը չի թողնում մուտք գուծել Ֆեյսբուք, եթե կասկածում է Ձեր սերվերի ապահովության հարցում:
Ֆեսյբուքի այս խոտանն ամբողջ աշխարհում է: Դեռ պարզ չէ` ինչպես է փորձում կարգավորել Մարիկ Ցուկերբերգը իր առցանց աշխարհի անվտանգությունը:
Ներկայացնենք, թե առհասարակ, ինչ պատճառով կարող է հաշիվը առնաց Ձեր թույլտվության ապաակտիվացվել:
- Դուք չեք գրացնվել Ձեր իսկական անվամբ:
- Դուք Ֆեյսբուքւոմ ներկայանում եք որպես շուն, կատու, կով...:
- Ձեր մասին տեղեկանքում սխալ դպրոց, համալսարան կամ աշխատանքի վայր եք նշել:
- Բաժանորդագրվել եք չափից դուրս շատ խմբերի, էջերի (առավելագույնը 200-ն է):
- Շատ գրառումներ եք կատարել ձեր պատին կամ որևէ խմբում:
- Շատ գրառումներ եք արել ընկների պատին:
- Վատ բովանդակությամբ գրառումներ եք կատարել (բռնություն, ռասիզմ, սեքսիզմ)
- Շատ ընկերների եք հայտ ուղարկել (մաքսիմումը 5000-ն է):
Ինչ էլ լինի` հիշեք. մինչև ֆեսյբուքը կյանք եղել է, և դրանից դուրս էլ կա: