Facebook-ը դուրս է վռնդում օգտատերերին. Սոցցանցում պրոբլեմներ են ստեղծվել

Facebook-ը դուրս է վռնդում օգտատերերին. Սոցցանցում պրոբլեմներ են ստեղծվել

Օգտատերերը անհնագստացած են, Ֆեյսբուքը չի թողնում մուտք գործել անձնական հաշիվ: Պատմում ենք` ինչ է կատարվում Ցուկերբերգի տնտեսությունում:

Ֆեյսբուքի հետ անհասկանալի բան է կատարվում: Սոցցանցը օգտատերերին «ներս» չի թողնում: Որոշ ֆեյսբուքաբնակներ ստանում են տարօրինակ ահազանգ այն մասին, որ իրենց բոլոր հաղորդագրությունները ջնջվել են, քանի որ դրանք սպամ էին: Մյուսներին էլ սոցցանցը հետ է ուղարկում «մուտքի» մոտ և զգուշացնում, թե իրենց հաշիվը հաստատված չէ: Մի մասն էլ տեղեկություն է ստանում, որ իրենց հաշիվը հաքերային հարձակման է ենթարկվել ու պետք է փոխել գաղտնաբառը: Սակայն նոր գաղտնաբառով էլ մուտք գործելիս չեն բացվում Ֆեսյբուքի դռները:

Ըստ ՏՏ լրատվամիջոցների, ամենայն հավանականությամբ` խոտանի պատճառը Ֆեյսբուքում  անվտանգության նոր մեխանիզմների ներդնումն է: Սոցցանցը չի թողնում մուտք գուծել Ֆեյսբուք, եթե կասկածում է Ձեր սերվերի ապահովության հարցում:

Ֆեսյբուքի այս խոտանն ամբողջ աշխարհում է: Դեռ պարզ չէ` ինչպես է փորձում կարգավորել Մարիկ Ցուկերբերգը իր առցանց աշխարհի անվտանգությունը:

Ներկայացնենք, թե առհասարակ, ինչ պատճառով կարող է հաշիվը առնաց Ձեր թույլտվության ապաակտիվացվել:

  • Դուք չեք գրացնվել Ձեր իսկական անվամբ:
  • Դուք Ֆեյսբուքւոմ ներկայանում եք որպես շուն, կատու, կով…:
  • Ձեր մասին տեղեկանքում սխալ դպրոց, համալսարան կամ  աշխատանքի վայր եք նշել:
  • Բաժանորդագրվել եք չափից դուրս շատ խմբերի, էջերի (առավելագույնը 200-ն է):
  • Շատ գրառումներ եք կատարել ձեր պատին կամ որևէ խմբում:
  • Շատ գրառումներ եք արել ընկների պատին:
  • Վատ բովանդակությամբ գրառումներ եք կատարել (բռնություն, ռասիզմ, սեքսիզմ)
  • Շատ ընկերների եք հայտ ուղարկել (մաքսիմումը 5000-ն է):

Ինչ էլ լինի` հիշեք. մինչև ֆեսյբուքը կյանք եղել է, և դրանից դուրս էլ կա:

Գրել կարծիք