Պարզվել է Ֆեյսբուքին խաբելու և սեփական նկարները հայտնի դարձնելու ձևը
Օգտատերերը հայտնաբերել են Ֆեյսբուքի սոց․ ցանցի ալգորիթմերին խաբելու ձևը, որոնք նախապատվություն են տալիս տեսանյութերին։ Այս թեմային է անդրադարձել BuzzFeed լրատվական ծառայության խմբագիր Ռայան Բրոդերիկը։
Ըստ նրա, խմբերի ադմինիստրատորները Ֆեյսբուքում հրապարակում են սովորական լուսանկարներ՝ տեսանյութերի տեսքով։ Սա հնարավորություն է տալիս, որպեսզի դրանք ավելի հաճախ հայտնվեն օգտատերերի լրահոսում։ Բրոդերիկ նաև ընգծել է, որ ալգորիթմերը ավտոմատ կերպով առաջխաղացնում են երկարատև տեսանյութերը և հեղինակները դիտավորյալ երկարացնում են նկարներով տեսանյութերի ժամանակը։
Facebook's algorithm is so blatantly over-promoting videos that people are now gaming it to go viral with static memes uploaded as MP4s lmao pic.twitter.com/fUTdvzKtgk
— Ryan Broderick (@broderick) July 5, 2017
«Քանի դեռ փոխում եք վիդեոբովանդակության զարգացման ռազմավարությունը, մի քանի հիմարներ 10 միլիոն դիտում են հավաքում 50 վայրկյանանոց ստատիկ նկարների ցուցադրմամբ», - մեկնաբանել է նա։
2017-ի հունվարին Ֆեյսբուքը թարմացրել է լրահոսի ալգորիթմերը՝ նախապատվությունը տալով վիդեոկոնտենտին։ Գրառումների դասակարգման ժամանակ հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են երկարատև տեսանյութերը և օգտատերերի ընդհանուր հետաքրքրությունը այս կամ այն տեսանյութի վերաբերյալ։
Կարդա նաև
Ինչու է Ֆինլանդիան արդեն 9-րդ տարին համարվում աշխարհի ամենաերջանիկ երկիրը
Newmag-ն Արմենիա Հ/Ը «Բարի լույսում» ներկայացրել է պատանիների, դեռահասների ու ամենափոքրիկների համար չորս նոր գիրք (տեսանյութ)
Տեղի ունեցավ Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Երբ ծաղկում է ծիրանենին» վեպի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)