BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թրամփի պատերազմն ընդդեմ ամերիկացի լրագրողների. «կե

Թրամփի պատերազմն ընդդեմ ամերիկացի լրագրողների. «կեղծ» ԶԼՄ-ներ ու այլընտրանքային փաստեր

Ամերիկյան ԶԼՄ-ների հետ Դոնալդ Թրամփի հակամարտությունը վերաճել է իսկական առճակատման: 45-րդ նախագահը դեռ երդմնակալությունից առաջ պարբերաբար նախատում էր մեդիայի ներկայացուցիչներին կողմնակալության համար, իսկ փետրվարի կեսին խոշոր լրատվամիջոցներից մի քանիսին ազգի դավաճաններ հայտարարեց: Կարճ ժամանակ անց ԶԼՄ-ների մի քանի  ներկայացուցչի չտույլատրեցին մասնակցել Սպիտակ տանը կազմակերպվող բրիֆինգին:
Իսկ փետրվարի 26-ին Թրամփը հայտարարեց, որ ներկա չի գտնվի լրագրողների հետ ավանդական ընթրիքին: Մեդիայի ներկայացուցիչներն անմիջապես պատասխանեցին նախագահական բրիֆինգները բոյկոտելու կոչերով:
Թրամփը սկսել էր վիճել լրագրողնեփրի հետ դեռ մինչև երդմնակալությունը: Առաջին միջադեպը այն ժամանակ դեռ ընտրված նախագահի կարգավիճակում, տեղի ունեցավ առաջին իսկ մամուլի ասուլիսի ժամանակ: Buzzfeed –ը հրապարակել էր Թրամփի վերաբերյալ ծավալուն դոսյե էր հրապարակել Ռուսաստանի հետ Թրամփի կապերի մասին: Լրատվամիջոցներից շատերը հրաժարվեցին հրապարակել այն, քանի որ որոշ տեղեկություններ հնարավոր չէր ստուգել: Մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփն իր զայրույթը թափեց ոչ միայն  Buzzfeed-ի այլ նաև CNN-ի վրա: Մասնավորապես նա թույլ չտվեց լրագրողին հարց ուղղել իրեն`մեղադրելով նրա ալիքը կեղծ լուրեր տարածելու համար:
Մեկ շաբաթ անց` երդմնակալության նախօրեին,  Columbia Journalism Review-ի գլխավոր խմբագիրը բաց նամակ ուղղեց ընտրված նախագահին Սպիտակ տան պրես-փուլի անունից: Նամակում մասնավորապես նշվում էր, որ լավ լրագրողները միշտ էլ կգտնեն սուտը բացահայտելու ու պաշտոնյաների մասին ազնիվ գրելու միջոցներ, նույնիսկ եթե կառավարությունը զրկի նրանց պաշտոնյաների հետ հաղորդակցվելու հնարավորությունից: Հեղինակը նույնիսկ խոստացավ, որ եթե որևէ լրագրողի թույլ չտան ինչ-որ կարևոր հարց տալ, ապա նրա փոխարեն այդ հարցը կտան գործընկերները:

Երդմնակալությունից անմիջապես հետո Սպիտակ տանը բրիֆինգ կազմակերպվեց, որի ժամանակ նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերն իր խոսքը սկսեց լրագրողներին կողմնակալության մեջ մեղադրելով: Մի քանի լրատվամիջոցների ներկայացուցչիներ Սփայսերի սուտը բռնացրեցին և դա դարձավ Սպիտակ տան ու  լրագրեղների միջև հակամարտության հիմնական մեմերից մեկը: Թրամփի խորհրդականն էլ Սփայսերի հայտարարությունները ոչ թե սուտ, այլ «այլընտրանքային փաստեր» անվանեց: Երդմնակալությունից հետո տեղի ունեցած առաջին մամուլի ասուլիսի հիմնական թեման նույնպես լրագրողների հետ հակամարտությունն էր:
The Washington Post-ն ու The New York Times-ը հատուկ ծառայությունների հղումով պատմել էին, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հետ, մասնավորապես քննարկվել են հակառուսական պատժամիջոցների հաջորդ փուլը: Մամուլի ասուսլիսին Թրամփը լրագրողներին մեղադրեց «հանցավոր աղբյուրների վրա հիմնված ֆեյք լուրեր» տարածելու մեջ: Նա մի քանի անգամ ներկա լրագրողներին անազնիվ մարդ անվանեց: Նույն Մամուլի ասուսլիսին Թրամփը հայտարարեց.
«Մամուլն այնքան անազնիվ է դարձել, որ այդ մասին լռելն այլևս անհնար է: Այդ մասին պետք է խոսել հանուն ամերիկայի  ժողովրդի: The New York Times, NBC, ABC, CBS և CNN ազգի դավաճաններ են»:
Հաջորդ օրը Սպիտակ տանը տեղի ունեցած բրիֆինգին  CNN-ի ու The New York Times-ի լրագրողներին պարզապես թույլ չտվեցին մտնել բրիֆինգի սրահ: Սպիտակ տանը բացատրեցին, որ դա սովորական մամուլի ասուլիս չէ, որին մասնակցում են Սպիտակ տանն աշխատող բոլոր լրագրողները:  Ներկա չգտնվեցին նաև Buzzfeed, Politico, The Hill, The Los Angeles Times и The New York Daily News, BBC, և The Daily Mail-ի լրագրողները: Փոխարենը մնացին պահպանողական Fox News, Breitbart и The Washington Times, ABC, NBC և CBS:
The New York Times Սպիտակ տան քայլը «ժողովրդավարության իդեալների բացահայտ վիրավորանք» որակեց: CNN-ի կարծիքով դա «հավանաբար Թրամփի արձագանքն էր այն փաստերի հրապարակմանը, որոնք նա չի հավանում»: The Los Angeles Times-ն էլ մի ամբողջ սյունակ հատկացրեց խնդրին, նշելով, որ «եթե նպատակը լրագրողներին վախեցնելն էր, որպեսզի նրանք չգրեն այն ինչը վարչակազմին դուր չի գալսի, ապա այդ փորձը դատապարտված է»:
Փետրվարի 26-ին Թրամփը չներկայացավ Սպիտակ տանն աշխատող լրագրողների հետ ավանդական ընթրիքին:

Meduza

Տարածել