ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ընտանեկան բյուջեի պլանավորում. 6 տարաների մեթոդը

Ընտանեկան բյուջեի պլանավորում. 6 տարաների մեթոդը

Ընտանեկան բյուջեի պլանավորումը դժվար, բայց խիստ անհրաժեշտ երևույթ է: Աﬔնակարևոր խորհուրդը, որ տալիս են ընտանիքներին, սովորաբար ստացած եկամտից քիչ ծախսելու խորհուրդն է, քանի որ հենց չպլանավորված ծախսերն են, որ կարող են անհարմար իրավիճակի ﬔջ դնել ﬔզ ու կանգնեցնել փաստի առաջ: Ամսական բյուջեն հարկավոր է բաժանել 6 մասի՝ 6 տարաների, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված կլինի որոշակի ծախսերի համար: Ահա թե ինչպես է գործում այս ﬔթոդը:

1-ԻՆ ՏԱՐԱ. ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԾԱԽՍԵՐ (բյուջեի 55%-ը)


Այստեղ ներառվում են ընտանիքի հիﬓական ծախսերը՝ սննդի, կոմունալ վճարուﬓերի, ինտերնետի, տան վարձի, տրանսպորտի, բուժման ու վարկերի գումարը: Այս ծախսերը շատ դժվար է կրճատել, այնպես որ, փորձեք գոնե չավելացնել դրանք, չվերցնել նոր վարկեր և այլն: Եվ իհարկե, խոստացեք ձեզ այս տարայից ոչ ﬕ դեպքում գումար «պարտք» չվերցնել:

2-ՐԴ ՏԱՐԱ. ԺԱՄԱՆՑԻ ԾԱԽՍԵՐ (բյուջեի 10%-ը)


Այս տարայի գումարը անհրաժեշտ է ինքներդ ձեզ «երես տալու» համար: Այն նախատեսված է, օրինակ, ձեր սիրելի ըմպելիքը կամ հավանած աքսեսուարը գնելու համար, թատրոն ու կինո գնալու համար: Այս գումարը դուք կարող եք տնօրինել այնպես, ինչպես կցանկանաք:

3-ՐԴ ՏԱՐԱ. ԽՆԱՅՈՂՈՒԹՅ`ՆՆԵՐ (բյուջեի 10%-ը)


Սա ձեր ընտանիքի «ետ գցած» գումարն է, որը հարկավոր է ներդնել ինչ-որ բանի ﬔջ, որը ձեզ լրացուցիչ եկամուտ կարող է բերել: Այս գումարը դուք չպետք է ծախսեք, ﬕնչև չունենաք նրանից ստացված եկամուտ: Օրինակ, կարող եք ներդնել ավանդի տեսքով և ծախսել ստացված տոկոսները: Բայց այս դեպքում էլ դուք կծախսեք ոչ թե խնայած գումարը, այլ նրա ﬕջոցով վաստակած եկամուտը:

4-ՐԴ ՏԱՐԱ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ (բյուջեի 10%-ը)


Այս տարայի գումարը նախատեսված է ինչպես ձեր երեխաների, այնպես էլ ձեր կրթության և ինքնակատարելագործման համար՝ գրքեր, սեﬕնարներ ու թրեյնինգներ, օտար լեզվի կուրսեր: Ինքներդ ձեր ﬔջ ներդրում անելով՝ դուք ոչ ﬕայն ինքնակատարելագործվում եք, այլև բարձրացնում եք ձեր գինը՝ իբրև մասնագետ:

5-ՐԴ ՏԱՐԱ. ՆՎԵՐՆԵՐ (բյուջեի 5%-ը)


Օգտագործեք այս տարայի գումարները հարազատների ու ընկերների համար նվերներ գնելու կամ բարեգործության համար: Սակայն փորձեք այս գումարը չծախսել ինքներդ ձեզ համար նվեր գնելու համար: Դուք ﬕշտ կծախսեք ավելին, և մտերիﬓերի նվերների վրա ստիպված կլինեք խնայել:

6-ՐԴ ՏԱՐԱ. ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ (բյուջեի 10%-ը)


Այստեղ պետք է պահել այն գումարը, որը դուք կարող եք ծախսել խոշոր գնուﬓերի վրա՝ խնայելով ﬕ քանի աﬕս, օրինակ՝ ﬔքենա, կենցաղային տեխնիկա գնելու կամ ճամփորդության ﬔկնելու համար: Աﬔն աﬕս դուք պետք է այս տարայի ﬔջ ﬕ փոքր ներդրում անեք: Այս տարան ոչ ﬕայն ձեզ ապահովության զգացում կտա վաղվա օրվա հետ կապված, այլև կիրականացնի ձեր երազանքները:
Տարաների ﬔթոդի կիրառման հիﬓական սկզբունքն այն է, որ դուք իրավունք չունեք տարաներից ﬔկից գումար վերցնել մյուսի համար: Դուք պետք է տվյալ ամսվա համար սամանափակվեք յուրաքանչյուր տարայի գումարով: Հաճախ ﬔնք ինքներս ﬔզ համոզում ենք, որ այդ պահի ﬔր քմահաճույքը իսկապես անհրաժեշտ է, որպեսզի ﬔնք ﬔզ երջանիկ զգանք, իսկ կյանքը ﬕապաղաղ ու անհետաքրքիր չլինի և հույս ենք տալիս ﬔզ, որ այս ծախսը էական դեր չի խաղա ու գումարը կհերիքի: Բայց որպես կանոն այդ քմահաճույքները երբեք չեն ավարտվում, հներին պարզապես նորերն են գալիս փոխարինելու: Արդյունքում գումարը ﬕշտ չի հերիքում: Այնպես որ, հենց այս պահից կանգ առեք, հաշվեք ամսական ձեր բյուջեն ու տեղավորեք դրանք 6 հրաշագործ տարաների ﬔջ:

Աղբյուրն` այստեղ

Տարածել