Ընտանեկան կյանքը կարելի է բարելավել գիրք ընթերցելեով․ ահա, թե ինչպես
Օրական 20 րոպե նույն ժամին միասին ընթերցեք: Շատ շուտով կնկատեք, որ սկսել եք ավելի շատ ընթերցել, ձեր զրույցներն ավելի հետաքրքիր կդառնան, շփումն էլ ` հաճախակի:
Ինչի՞ց սկսել
Ահա մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն արդեն այսօր սկսել ձեր անձնական կյանքի բարելավումը․
- Հիշեք` համատեղ ընթերցանությանը պետք է մասնակցի ամբողջ ընտանիքը: Եթե ունեք երեխաներ, ապա նրանք նույնպես պետք է միանան համատեղ ընթերցանությանը:
- Դրա համար հատուկ ժամ հատկացրեք: Օրինակ` ընթրիքից հետո, երբ ամբողջ ընտանիքը տանն է:
- Բացատրեք երեխաներին, որ ծրագրում եք շատ հետաքրքիր զբաղմունք և որ նրանցից յուրաքանչյուրը շատ կարևոր դերակատարություն ունի այդ հարցում: Բացատրեք, որ Ձեր նախաձեռնությունը նրանց կդարձնի ավելի խելացի, ուժեղ ու հետաքրքիր:
- Այդ զբաղմունքի համար մի հետաքրքիր, հիշվող անվանում մտածեք:
- Ընթերցանությունից առաջ անջատեք բոլոր էլեկտրոնային սարքերն ու հեռախոսները, այն ամենն ինչը կարող խանգարել ձեր զբաղմունքին:
- Ընտանիքի անդամներին խնդրեք ընտրել որևէ գիրք, ամսագիր, թերթ:
- 20 րոպեի վրա թայմեր միացրեք ու կարդացեք, կարդացեք, կարդացեք:
- 20 րոպեից կիսվեք տպավորություններով:
Կարդացեք նաև․
- 21-րդ դարը ընտանեկան բիզնեսի հարյուրամյակն է
- Ընտանեկան բյուջեի պլանավորում. 6 տարաների մեթոդը
- «Իմ եղբայր Չեն». Խուան Մարտին Գևարայի գիրքը` Էլ կոմանդանտեի ընտանիքի անդամ լինելու մասին
Ի՞նչն է կարևոր
- Այօր շատերը գրքերն ընթերցում են էլեկտրոնային սարքերից: Եթե երեխաներն այդուհանդերձ ընթերցում են հեռախոսից կամ պլանշետից, անպայման համոզվեք, որ նրանք ձեզնից թաքուն խաղ չեն խաղում:
- Ընթերցանությունն ավելի հաճելի է, երբ կողքիդ ինչ-որ համեղ բան կա: Նախապես ընտանիքի անդամների համար ինչ-որ օգտակար ու համեղ բան պատրաստեք:
Շատ շուտով կտեսնեք` ինչպես են երեխաներն ինքնուրույն ստիպում ձեզ ժամանակ տրամադրել ընթերցանության համար: Այդ 20 րոպեն աննկատ կդառնա 30 կամ 45 րոպե:
Կարդա նաև

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
