Գլխավոր Հոդվածներ

Թրամփի և Էրդողանի «վարդագույն երկուշաբթին» կամ ինչ

Թրամփի և Էրդողանի «վարդագույն երկուշաբթին» կամ ինչպես են գերմանացիները տոնում Բարեկենդանը

Տարածված  է մի կարծիք, թե գերմանացիները ժպտում և ուրախանում են միայն Օկտոբերֆեստ կառնավալի ժամանակ: Այն մարդիկ, որոնք հավատում են այս վարկածին, գաղափար անգամ չունեն Ֆաշինգի մասին: Այս դիմակահանդեսի ժամանակ կոտրվում են գերմանացիների մասին գրեթե բոլոր կարծրատիպերը:
Գերմանական այս տոնի պատմությունը սկիզբ է առնում միջնադարից: Դեռ այն ժամանակ ընդունված էր ուրախ պարերով ու տոնախմբություններով ճանապարհել ձմեռն ու դիմավորել գարունը: Բայց Ֆաշինգն ավելի շատ ունի կրոնական իմաստ: Մասսայական տոնկատարություններն այստեղ կազմակերպվում են յուրաքանչյուր տարի` Զատիկից 46 օր առաջ: Սա յուրատեսակ հրաժեշտ է տարբեր տեսակի հաճույքներին և մեծ Պահքի նախապատրաստություն: Կարելի է ասել Բարեկենդանի գերմանաֆիկացիան:
Ֆաշինգի ժամանակ թույլատրվում է ուտել ցանկացած տեսակի ուտելիք, անսահմանափակ քանակով:Ֆաշինգը սովորաբար սկսվում է հինգշաբթի օրը` ցերեկային պատարագից հետո և շարունակվում է մինչև հաջորդ չորեքշաբթի: Առաջին օրը բառի բուն իմաստով պոռթկում են կանայք: Նրանց թույլատրվում է ամեն ինչ, առանց բացառությունների, ընդհուպ մինչև իրենց ընկերության գլխավոր տնօրենի փողկապը պոկելը (սա կատակ չէ): Այդ պատճառով, զուտ սեփական ապահովության համար, առաջին օրը տղամարդիկ տոնին գալիս են առանց իրենց կանանց: Առաջին օրը բարերին ու փաբերին էլ տղամարդկանց  մոտենալը վտանգավոր է: Գրգռված կանայք կարող են մերկացնել տղամարդուն և այդպես դուրս հանել փողոց և դրա համար նրանց ոչ ոք ոչինչ չի ասի ու չի անի:
Որպես կանոն, հինգշաբթի օրը  մեծ շքերթներ չեն լինում, իսկ հաջորդ երկու օրերին բոլորը զբաղված են միայն մի բանով` ուտելով ու էլի ուտելով ու էլի ու էլի: Իզուր չէ, որ այդ երկու օրը համարվում է յուղոտ:
Կիրակի օրը բոլոր քաղաքաներում շքերթներ են: Յուրքանչյուրն իր պարտքն է համարում դուրս գալ փողոց` վառ ու ծիծաղելի հագուստներով ու դիմակներով:
Տոնահանդեսը շարունակվում է նաև հաջորդ երկու օրերին, իսկ չորեքշաբթի էլ ոչ ոք իրավունք չունի իրեն վատ պահել, քանի որ սկսվում է Մեծ պահքը:
Այս տարի տոնախմբության «գլխավոր հերոսները» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էին: Պապե-մաշեներից նրանց պատկերով  տիկնիկներ կային գերմանական բոլոր քաղաքաներում` հատկապես Դյուսելդորֆում ու Քյոլնում:











Տարածել