5 բան, որ յուրաքանչյուր հայր պետք է սովորեցնի իր աղջկան
Հայրը չպետք է մեծացնի պարզապես երեխա-դուստր։ Նա պետք է դաստիարակի ինչ-որ մեկի սիրելիին, ինչ-որ մեկի մորը և նույնիսկ ինչ-որ մեկի տատիկին։ Եվ առանց հատուկ խնամքի դա լինել չի կարող։
Պատասխանատվություն
Պետք է սկզբից սկսել պատասխանատվությունից։ Մենք հասկանում եք, որ պետք է պատասխանատու լինենք մեր արարքների համար։ Նույնիսկ փոքրիկ աղջիկը պետք է դա հասկանա։ Օրինակ, նա պետք է հստակ գիտակցի, երբ կարելի է երազել որևի շորի մասին, իսկ երբ դրա համար ճիշտ պահը չէ։
Դա պետք է, որպեսզի մեծացող աղջիկը վերածվի վստահելի կողակցի նրա համար, ում հետ նա կորոշի ամուսնանալ։ Նա պետք է դառնա հավատարիմ ընկեր, այլ ոչ թե այնպիսին, որն ամենապատասխանատու պահին շոր կցանկանա։
Ընտանեկան արժեքները
Հայրը պետք է աղջկան սովորեցնի սիրել և հարգել մորը ու տատիկին։ Իրենց ծնողներին սիրող երեխաները դառնում են իրենց երեխաներին սիրող ծնողներ։
Հիմա ընտանեկան համակարգը խարխլված է, որն էլ մարդկանց միայնակ է դարձնում։ Այդ միայնությունը նրանց մանկության հետևանքն է, որտեղ նրանց չեն սիրել։ Այդպիսի մարդիկ, երբեք չամաչելով կիսվել ծնողների հետ իրենց կյանքով, դարձել են մեծահասակ, ովքեր ամաչում են ապրել սեփական կյանքով։
Հայրիկի նամակը դստերը. Ոչ ոք պարտավոր չէ ինչ-որ բան անել քեզ համար
Գեղեցկություն
Շատ կարևոր է աղջկան սովորեցնել գնահատել գեղեցիկը։ Այո, հենց հայրը, այլ ոչ թե տատիկը կամ մայրիկը: Մայրը կարող է բացատրել, թե ինչպե՞ս դիմահարդարվել կամ երեկոյան ինչպիսի զգեստ հագնել, բայց չափի զգացումը պետք է հայրը սովորեցնի, քանի որ հետագայում հենց տղամարդկային ճաշակը կդառնա մեծացած աղջկա կանացիության չափանիշը։
Գլխավորը բացատրելն է, որ գեղեցկությունը ավելորդի բացակայությունն է, քանի որ ավելորդը գռեհիկությունն է։
Կերակուր պատրաստել
Նաև աղջկան պետք է համոզել, որ խոհանոցային հմտությունները կարևոր և արժեքավոր են։ Իսկ դա շատ հեշտ է անելը․ հայրը ախորժակով պետք է ուտի այն, ինչ պատրաստում են տանը։
Բարություն
Սա շատ կարևոր որակ է, որ պետք է բոլոր երեխաների մոտ զարգացնել։ Եթե հայրը ցանկանում է, որպեսզի երեխաները բարի լինեն, նա պետք է սովորեցնի սկզբից վստահել ծնողներին, հետո՝ աշխարհին։ Աղջկան պետք է սիրո միջոցով սովորեցնել։ Սուտ խոստումներ և կեղծ հույսեր մի տվեք։ Երեխան, ում երազանքներն իրականություն են դառնում, երբեք չի չարանա աշխարհի վրա և երջանիկ կապրի։
Բոլոր հայրերի նպատակն է աղջիկներին իսկական մայրեր մեծացնել, որովհետև պարող, դերասանուհի կամ բիզնես-կին նրանք իրենք էլ կդառնան։
Հայրության ճանապարհին տղամարդիկ դարանակալում են 3 վիշապի. բարեկեցություն, կարգավիճակ և կարիերա: Այդպիսի վիշապներն անում են ամեն ինչ, որպեսզի հայրերը հեռանան իրենց ընտանիքներից հանուն մետաղադրամի զնգունի կամ կեղծ գովասանքի:
Հիշեք. որ յուրահատուկ հայրը մտածում է միայն իր բացառիկության մասին, իսկ իսկական հայրը հասկանւոմ է, որ յուրահատուկ է իր աղջիկը: