Անձնական կամ կորպորատիվ․ ներդրումային ակտիվության աճ իրո՞ք նկատվում է
Համաշխարհային տնտեսությունն այսօր իրոք ապրում է հեղափոխական շրջան: Շատերին հիացնում են սմարթֆոնների նոր մոդելները և տեխնոլոգիաները, բայց ոչ տնտեսագետներին: Տնտեսագետի համար ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները փոխում հասարակության որակը և տնտեսության կառուցվածքը։
Վերջին շրջանում էլեկտրոնային առևտրում գրանցվել են զարգացման հսկայական տեմպեր: ԱՄՆ-ում էլեկտրոնային հարթակում առևտրի ծավալները 2000թ. կազմում էին ընդհանուր առևտրի 20%, իսկ այժմ այն գերազանցում է 60%-ը:
Բայց տվյալների հետ տարօրինակ բան է կատարվում: Ավելի ու ավելի շատ թվով ընկերություններ կախված են պատվերների այն համակարգերից, որոնք աշխատում են ինտերնետով: Միևնույն ժամանակ, ամերիկյան ընկերությունները սկսել են ավելի քիչ ներդրումներ ուղղել համակարգիչներ և չեն էլ ավելացնում ներդրումները ծրագրային ապահովման ոլորտում:
Բիզնեսի թեմաներով գրել ենք նաև․
- 7 սխալ, որոնց պատճառով կորցնում ենք մեր փողերը
- 5 առասպել private banking-ի վերաբերյալ. ի՞նչն են վտանգում խոշոր կապիտալները
- [Bloomberg] Ճապոնացի նախկին պոռնոաստղը դարձել է ստարթափների գուրուն և միլիարդատեր
Եվրոպայում նույնպես էլեկտրոնային առևտրային գործարքները ընկերությունների միջև ավելացել են: Ընկերությունների գերակշիռ մասը 2000-ականների համեմատ 3 անգամ ավելացրել է օնլայն առևտրի ծավալները: Թեև ընկերությունների ներդրումները ՏՏ ոլորտում այդ ամենից հեռու են:
Ամեն ինչ պարզ է: Ժամանակակից աշխարհում ընկերությունների աշխատակիցները առավել հաճախ օգտագործում են սեփական տեխնոսարքերը (Bring your own device, BYOD):
Մարդիկ կարդում են իրենց նամակները, որոնք եկել են իրենց աշխատանքային էլեկտրոնային հասցեներին, սեփական պլանշետներով կամ բջջայինով: Այդ միտումը գտել է լայն տարածում և նույնիսկ ունի անուն՝ Կոնսյումերիզացիա (IT consumerization)։ Սա նշանակում է, որ ընկերությունները կարող են հանգիստ լինել. իրենց աշխատակիցները կապահովեն իրենց համար այն պայմանը, որը անհրաժեշտ է աշխատանքը լիարժեք կատարելու համար: Ստացվում է, աշխատողները սուբսիդավորում են ընկերությունների սեփականատերերին:
Եթե ընկերությունները իրենց աշխատակիցներից ստանում են որոշ տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի համար, ներդրումների և սպառողական ծախսերի տարանջատումը կորցնում է իր նախկին նշանակությունը: Ստացվում է, որ կոնսյումերիզացիան կառուցվածքային առաջիկա փոփոխությունների սկիզբն է:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)