3 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ղեկավարել ծախսերը

3 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ղեկավարել ծախսերը

Անձնական ֆինանսները իզուր տեղը չեն կոչվում անձնական. դրանք մեծամասամբ կախված են մեր կյանքի իրավիճակներից, սովորություններից և վարքից: Համապարփակ պատասխան գտնելու փոխարեն, փորձեք ձեզ հոգեհարազատ մոտեցում գտնել:

Գտեք ձեզ հոգեհարազատ մոտեցումը

Շատերն են խորհուրդ տալիս կարդալ Ռամիթ Սեթի «Ես կսովորեցնեմ ձեզ հարուստ լինել» բեսթսելերը, ասելով, որ այդ գիրքը փոխել է իրենց կյանքը: Չնայած Սեթն առաջարկում է արդեն հայտնի մարտավարություն, նա այնպիսի ոճով է մատուցում, որ այն շատերի մոտ արձագանք է գտնում:

Գումար խնայելու փոխարեն, հրաժարվեք մանր գնումներից, նա խորհուրդ է տալիս խնայողություններ անել մեծ ծախսերի ժամանակ: Շատերն այդ գաղափարը հավանում են. չէ՞ որ այդ դեպքում կարող եք չհրաժարվել մեկ բաժակ սուրճի հաճույքից: Եվ մեկ հայտնի խորհուրդ. դադարեցրեք ծախսեր անել ձեզ համար անկարևոր բաների վրա, որպեսզի կարևորի համար գումարը բավականացնի:

Եթե խորհուրդներից և ոչ մեկը ձեզ չի օգնում, փորձեք նույն իրավիճակի մեջ հայտնված մարդու գտնել: Օրինակ, եթե հարկային վճարումներ ունեք, կարդացեք այն մարդկանց խորհուրդները, ովքեր կարողացել են դուրս գալ նման իրավիճակներից: Փնտրեք նրան, ում խնդիրները և արժեքները համապատասխանում են ձեզ:

Տեղեկություն ստանալու հեշտ ձև գտեք

Եթե հազվադեպ եք գրքեր կարդում, ֆինանսական թեմայով ոչ մի բեսթսելեր ձեզ չի օգնի: Ֆինանսական դրությանը համակերպվելը շատ դժվար է, ժամանակ և ուժ մի վատնեք, որպեսզի ստիպեք ինքներդ ձեզ գրքեր կարդալ: Տեղեկություն ստանալու այլ միջոց փնտրեք: Օրինակ բլոգ կարդացեք, եթե ձեզ հարմար է հեռախոսից կարդալ փոքր հոդվածներ, կամ՝  պոդկաստներ, եթե հաճախ եք ճանապարհ գնում:

Որքան էլ լավը լինի խորհուրդը, դժվար կլինի դրան հետևելը, եթե կարելի է հավելյալ ներուժ գործադրել տեղեկություն ստանալու համար:

Այն սովորույթ դարձրեք

Երբ մարդ գտնեք, ում իրավիճակը և խորհուրդները ձեզ հոգեարազատ են, շարունակեք նրա հետ անդադար շփումները: Եթե ի սկզբանե դժվար է դրան հարմարվելը, փորձեք այն համապատասխանեցնել ձեզ օրակարգին: Օրինակ, յուրաքանչյուր օր մեկ բաժակ սուրճ ըմպելիս գրքի մի գլուխ կամ բլոգի մի հատված կարդացեք: Կամ ճանապարհ գնալիս պոդկաստ լսել: Եթե օրվա ընթացքում 15 րոպե ծախսեք ֆինանսական իմացությունը բարելավելու համար, կարելի է էապես փոխել գումարի հետ վարվելու հայեցողությունը:

Գրել կարծիք