Ամենակայացած կանայք. վիճակագրություն ֆիննուհիների մասին` որքան են աշխատում և երբ ամուսնանում
Ֆինլադիայի բնակչության 50.8 տոկոսը կանայք են (2.8 մլն.), որից միայն 6 տոկոսն են (167 հազ.) օտարազգիներ, մինացածը ֆիննուհիներ են:
Ֆիննուհիների կյանքի միջին տևողությունը 84.1 տարի է: Միայն 2015 թվականին Ֆինլադիայում ծնվել է 27 հազար աղջիկ. ամենատարածված անուններն են Վենլա, Սոֆյա, Ադա:
Չափահաս կանանց 44.3 տոկոսն ամուսնացած է: Ֆիննուհիներին ամուսնության միջին տարիքը 31.2 տարեկանն է: Առաջին երեխան ունենում են 28.8 տարեկանում:
Կանանց 2/3-ը աշխատում է:
2016-ին զբաղվածության ցուցանիշը 15-75 տարեկան կանանց մոտ կազմել է 67,6%: Տղամարդկանց մոտ՝ 69,8%: Կանանց միջին աշխատավարձը կազմում է 3077 եվրո, ինչը 17%-ով ցածր է տղամարդկանց վճարվող աշխատավարձից:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխատող ֆիննուհիները օրվա ընթացքում քնում են միջինը 8 ժամ 14 րոպե: Տնային գործերի վրա կանայք ծախսում են 3 ժամ 20 րոպե: Կանայք ներկայացված են խորհրդարանում՝ 83 մանդատ (41%), սակայն բիրժային ընկերություններում ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում. 2015-ին 22,5 %` բիրժային ընկերություններում, 38,4%` պետական ընկերություններում:
OECD (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, որը սոցիալ-տնտեսական համագործակությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է՝ 34 անդամ-պետությունով) երկրների շարքում Ֆինլանդիան ամենաշատ կին-նախարար ունեցող երկիրն է, իսկ պատգամավորների քանակով երկրորդն է: Տեղական կառավարման մարմին ղեկավարող կանանց քանակը կազմում է 17,6%:
Pisa-2015-ի ուսումնասիրության համաձայն, ֆինն աղջիկները աշխարհում գրագիտության մակարդակով համարվում են ամենաբարձրը, իսկ բնական գիտությունների գծով՝ OECD երկրների շարքում երկրորդն են:
2015-ին 15 տարեկանից բարձր կանանց 71,6 տոկոսն ավարտել է կամ ավագ դպրոց, կամ մասնագիտական ուսումնարան, 57,3 տոկոսը՝ բուհ:
Առողջապահական և սոցծառայությունների ուսումնական հաստատություններում, հումանիտար և գեղարվեստական համալսարաններում, սպասարկման և հասարակական գիտությունների ոլորտում սովորող կանայք մեծամասնություն են կազմում:
Կարդա նաև
«Հուսով եմ՝ իմ պատմությունը կոգևորի շատերին ու կօգնի շարունակել հավատալ ու երազել». Հենրիխ Մխիթարյանի ողջույնի խոսքը՝ հայ երկրպագուներին (տեսանյութ)
Միանգամից երկու նոր գիրք մեկ բեսթսելլեր հեղինակից. Newmag֊ը հրատարակել է Ադամ Գրանտի գրքերը (տեսանյութ)
«Ինքնատիպները». Newmag-ը հայերեն է հրատարակել Ադամ Գրանտի նաև մյուս բեսթսելլերը (թրեյլերը)
Newmag-ը ներկայացնում է ամերիկացի գիտնական, հոգեբան և բեսթսելլեր հեղինակ Ադամ Գրանտի «Թաքնված ներուժ» գիրքը (թրեյլեր)