ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչու է ձախողվել «Ֆիրդուսի շուկան» ապամոնտաժելու փ

Ինչու է ձախողվել «Ֆիրդուսի շուկան» ապամոնտաժելու փորձը

Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանները փորձել են ապամոնտաժել «Ֆիրդուսի շուկայի» տաղավարները, բայց առևտրականները չեն թույլատրել: Հիշեցնենք, որ սա այն վայրն է, որտեղ կարելի է ոչ թանկ ապրանք գնել՝ հիմնականում հագուստ, և առևտրականներին, ինչպես և իրենց հաճախորդներին՝ չի կարելի սոցիալապես ապահովված խավին դասել:
Այսօր տարածք տրակտոր է բերվել և փորձ կատարվել քանդել տաղավարները, իսկ առևտրականներն ու հարակից տարածքի բնակիչները փակել են տրակտորի ճանապարհը, թույլ չեն տվել, որ այն մտնի շուկա: Վաճառականներին արգելել են բացել իրենց տաղավարները՝ հորդորելով լքել տարածքը: Բայց բարձրացված մեծ աղմուկի հետևանքով քաղաքապետարանի աշխատակիցները ի վերջո հեռացել են` տանելով նաև տեխնիկան։

Կառավարության որոշմամբ «Ֆիրդուսի շուկայի» ու դրա հարակից տարածքում կառուցվելու է նոր օղակաձև հրապարակ, որը կունենա մոտ 90 մետր տրամագիծ: Նախատեսվում է շուկան տեղափոխել քաղաքի մեկ այլ հատված: Սակայն նախագիծն իրականացնելու համար դեռևս չկան ներդրողներ, իսկ շուկայի շրջակայքում գտնվող տների բնակիչներն էլ չգիտեն, թե իրենց ինչ է սպասվում:
Դեռռևս հունիսի 5-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր բանակցել շուկայի առևտրականների հետ և մինչև շինարարության մեկնարկը նրանց տեղափոխել մեկ այլ տարածք, որպեսզի շարունակեն աշխատել: Բայց առևտրականները հավաստիացնում են, որ իրենց հետ չեն քննարկել շուկան մեկ այլ տարածք տեղափոխելու հարցը:


Ավելին, նրանք ընդհանրապես տեղյակ չեն եղել, որ առավոտյան տրակտորով գալու են շուկան ապամոնտաժելու: Առևտրականներն ասում են, որ իրենք դեմ չեն շուկան այլ տարածք տեղափոխելուն, բայց ուզում են, որպեսզի դա կատարվի շինարարությունը սկսկելուց առաջ, հակառակ դեպքում՝ իրենք անորոշ ժամանակով առանց աշխատանքի կմնան:
«Մենք հիմա գնալու տեղ չունենք, ի՞նչ անենք, հո չե՞նք կարող մեր ապրանքն այստեղ թողնել գնալ: Եկել անսպասելի մտել են շուկա, ասում են՝ քանդում ենք, մենք երեխեք ունենք, ընտանիք, հո տենց չի»,- դժգոհել է շուկայի մեկ այլ վաճառող:
Աշխատակիցների իրավունքները չոտնահարելու համար հատուկ ընթացակարգով հարցը քննարկման է դրվել նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Օմբուդսմենը գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան:
«Ֆիրդուսի» վրդովված աշխատակիցները խնդրել են շինարարությունը հետաձգել մինչև դեկտեմբեր և իրենց թույլատրել բացել ու աշխատեցնել տաղավարները: Աշխատակիցների խնդրանքին պատկան մարմիններն այս պահի դրությամբ չեն արձագանքել:

Տարածել