Ֆուտբոլի պատմության 5 լավագույն անսպասելի հաղթանակներն ու comeback-ները
ՉԼ եզրափակիչ, 1999 թվական, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բավարիա» (2-1)
[embed]http://www.youtube.com/watch?v=zSqSsp-lNv8[/embed]
Մարիո Բասլերի խփած գնդակի շնորհիվ Մյունխենի «Բավարիան» մրցակցին հաղթում էր մինչեւ ամբողջ խաղի ընթացքում: Ավարտվել էր հիմնական ժամանակը եւ մրցավարն ավելացրել էր 3 րոպե: 90+1-ին Թեդի Շերինգեմը հավասարեցնում է հաշիվը: Բոլորը մտովի լրացուցիչ ժամանակում էին, բայց… 90+3 եւ Ուլե-Գունար Սուլշերը խփում է անգլիական ակումբի չեմպիոնական գնդակը: «Յունայթեդը» հաղթում է և գավաթը խլում 2 րոպեում:
ՉԼ եզրափակիչ, 2005 թվական, «Լիվերպուլ»-«Միլան» (3-3, 11 մետրանոցներով` 3-2)
[embed]http://www.youtube.com/watch?v=G4rS3IhbVM8[/embed]
Առաջին խաղակեսում «Միլանը» 3 գնդակ էր խփել ու խաղն էլ այնպիսնն էր, որ իտալական ակումբի հաղթանակը գրեթե կասկած չէր հարուցում: «Լիվերպուլը» երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկավ կերպարանափոխված: Մերսիսայդյան ակումբը 6 րոպեում երեք գնդակ խփեց: Ջերարդը, Շմիցերն ու Ալոնսոն հավասարեցրեցին դիմակայությունը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ եւ անցավ առանց գոլերի: 11 մետրանոցներում «Լիվերպուլը» հաղթեց 3-2 հաշվով: Այն նույն «Լիվերպուլը», որն առաջին խաղակեսից հետո պարտվում էր 0-3 հաշվով:
Անգլիայի գավաթ, 1/8-րդ եզրափակիչ, 2012 թվական, «Ռեդինգ»-«Արսենալ» (5-7)
[embed]http://www.youtube.com/watch?v=QdBuK1e7_8E[/embed]
Մեկ խաղում 12 գնդակ, լրացուցիչ ժամանակ: Սա պատմության խելահեղ հանդիպումներից մեկն է եւ առանձնանում է ոչ թե իր կարեւորությամբ, այլ իր գոլառատությամբ: Այս խաղում հաղթողը դուրս էր գալու գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Ահա գոլերի հերթականությունը` պատկերավոր հասկանալու համար այս քամբեքը:
«Ռեդինգ» - «Արսենալ» (5-7)
Ռոբերտս 12’ – Ուլքոթ 45’
Կոսյելնի 18’ (ինքնագոլ) – Ժիրու 64’
Լեյգերտվուդ 20’ – Կոսյելնի 89
Հանտ 37’ – Ուլքոթ – 90
Պոգրեբնյակ 116’ – Շամախ 103’
– Ուոլքոթ 121’
– Շամախ 121’
Չորս գնդակ լրացուցիչ ժամանակում, որոնցից երկուսը 121-րդ րոպեին:
ՉԼ, քառորդ եզրափակիչ, «Բորուսիա» Դորտմունդ - «Մալագա» (3-2)
[embed]http://www.youtube.com/watch?v=jyDl1709byE[/embed]
Այս թիմերի միջեւ առաջին խաղն ավարտվել էր 0-0 հաշվով: «Մալագան» պատմություն կերտելու ճանապարհին էր. թիմն առաջին անգամ կարող էր դուրս գալ ՉԼ կիսաեզրափակիչ: Պատասխան խաղում իսպանական ակումբը մինչեւ 90-րդ րոպեն 2-1 հաշվով հաղթում էր Խուակինի եւ Էլիզեուի խփած գնդակների շնորհիվ: Հաշիվը թիմին ձեռնտու էր, բայց ավելացրած առաջին րոպեին Ռոյսը հավասարեցնում է հաշիվը: Հետաքրքիր է, որ 2-2 հաշիվը եւս հաջորդ փուլ էր դուրս բերում իսպանական ակումբին, քանի որ մրցակցի հարկի տակ երկու գնդակն ավելի մեծ առավելություն է: Բայց 90+3-ին խուճապի մեջ ընկած «Մալագան» խառնաշփոթում նաեւ երրորդ գնդակն է ընդունում, հավաքում ճամպրուկներն ու կիսատ թողում ակումբի երազանքը:
Այս խաղից հետո արաբ մեկնաբանը 2 շաբաթ չի կարողացել խաղ մեկնաբանել ձայնի խզվածության պատճառով:
ՉԼ եզրափակիչ, 2014 թվական, «Ռեալ»-«Աթլետիկո» (4-1)
[embed]http://www.youtube.com/watch?v=9FKdTwZ-soo[/embed]
ՉԼ պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ էին դուրս եկել նույն քաղաքը ներկայացնող երկու թիմ: Մադրիդյան եզրափակիչում «Աթլետիկոն» հաղթում էր եւ ակումբի համար առաջին չեմպիոնությանը վայրկյաններ էին բաժանում: Անկյունային: Լուկա Մոդրիչը փոխանցում է, որտեղից-որտեղ հասնում է Սերխիո Ռամոսն ու գլխի հարվածով գնդակն ուղարկում դարպասը: 1-1 եւ «Ռեալի» երկրպագուներն արտանշեցին: Լրացուցիչ ժամանակում «Ռեալն» «անցավ» մրցակցի վրայով` խփեց 3 գոլ եւ հաղթեց Լա Դեսիման («Ռեալի» 10-րդ հաղթանակը ՉԼ-ում):