BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[բացատրագիր] Ինչո՞ւ է Ֆրանկոֆոնիայում Հայաստանի մա

[բացատրագիր] Ինչո՞ւ է Ֆրանկոֆոնիայում Հայաստանի մասնակցությունն այդքան կարևոր

2018 թվականի հոկտեմբերի 11-12-ին Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովը:  Ֆրանկոֆոնիայի առանցքային երկրների թվում են Ֆրանսիան և Կանադան: Հայաստանը ստանձնել է այս կառույցի նախագահությունը: Եվ ահա, 84 երկրի՝ պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը անցկացվելու է Երևանում: Սա Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումն է լինելու: Դրա կազմակերպչական աշխատանքները մոտ կես տարի է ընթացքի մեջ են: Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները։ Նախագահի հրամանագրով ստեղծվել է Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝  վարչապետի գլխավորությամբ։
 
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում էլ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ:
 
Մեկ օրում Հայաստանում են լինելու տասնյակ երկրների առաջին դեմքեր՝ նախագահներ և կառավարությունների ղեկավարներ:
 
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի ակտիվությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նախ, սա հարթակ է, որի միջոցով Հայաստանը կարող է հարաբերություններ կառուցել այնպիսի երկրների հետ, որոնք, թվում է, գոյություն ունեն  միայն աշխարհագրության դասագրքերում:  Մինչդեռ Հայաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է համարում աշխարհում բարեկամների թվի ավելացումը: Սա զուտ արարողակարգային հայտարարություն չէ, սա իրենից աշխատանք է ներկայացնում, որն էլ արվում է նաև Ֆրանկոֆոնիայի հարթակը օգտագործելու միջոցով: Մադագասկարից մինչև Տոգո, բոլոր երկրները ՄԱԿ-ի անդամ են, սուվերեն պետություններ, միջազգային հանրության մաս, որոնք տարբեր կառույցներում ունեն քվեարկության իրավունք:
 
Բայց ամենակարևոր հանգամանքը այլ է: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ակտիվ օգտագործում է Իսլամական համագործակցության կազմակերպությունը հակահայկական բանաձևեր ստանալու նպատակով: Սա միջազգային կազմակերպություն է, որտեղ Հայաստանը, հարգելի պատճառով, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ և ստիպված ապավինում է մուսուլմանական բարեկամ երկրների աչալրջությանը (Իրան, Լիբանան, ժամանակին նաև՝ Սիրիա):
 
Ի հակադրություն սրան, Ադրբեջանը մուտք չունի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, որը, փաստացի, «հայկական ԻՀԿ-ն է»: 84 երկրի միացյալ բանաձևերում վերջին երեք տարիներին ամրագրվել են ղարաբաղյան կարգավորման մասին այնպիսի ձևակերպումներ, որոնք սահմանափակում են Ադրբեջանի սադրիչ քայլերի հնարավորությունները աշխարհի զգալի հատվածում: 
 
Վերջապես, սա կազմակերպություն է, որը ճանաչելի է դարձնում ակտիվ անդամներին աշխարհի մի քանի մայրցամաքներում: Բացի այդ, Հայաստանին կառույցի նախագահությունը փոխանցած Մադագասկարի ԱԳ նախարարը նշել է, որ իրենց նախագահության ժամանակ, գագաթնաժողով կազմակերպելու համար կառուցվել են ենթակառուցվածքներ, որոնք հիմա էլ ծառայում ու ծառայելու են երկրի բնակչությանը:

Տարածել