[Freedom House] Պոպուլիստներ և բռնապետներ. գլոբալ ժողովրդավարության սպառնալիք

[Freedom House] Պոպուլիստներ և բռնապետներ. գլոբալ ժողովրդավարության սպառնալիք

Պոպուլիստ և ազգայնական ուժերի շնորհիվ, որոնք զգալի առաջընթաց են գրանցել ժողովրդավար երկրներում, 2016-ը դարձավ գլոբալ ազատության նվազման տարի: newmag-ը ներկայացնում է Freedom House-ի զեկույցը:

Քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների ոլորտում ազատության անկում է գրանցվել «Ազատ» երկրի գնահատական ստացած երկրներում, այդ թվում` Բրազիլիայում, Չեխիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Սերբիայում, Հվ. Աֆրիկայում, Հվ. Կորեայում, Իսպանիայում, Թունիսում և Միացյալ նահանգներում:

195 երկրներից 87-ը (45%) գնահատվել են «Ազատ», 59-ը՝ (30%) մասամբ «Ազատ», 49-ը՝ (25%) ոչ «Ազատ»:

Միջին Արևելքն ու Հս. Աֆրիկան աշխարհում ամենավատ ցուցանիշներն ունեն: Նրանց շատ չի զիջում Եվրասիան:

2016-ին պոպուլիստ և ազգայնական քաղաքական ուժերը ապշեցնող ազդեցություն ստացան ժողովրդավար երկրներում, մինչդեռ ագրեսիայի կոպտագույն դրսևորումներում և ծանր հանցագործություններում ներքաշված ավտորիտար ուժերը երկու մայրցամաքների պատերազմական գոտիներում մնացին անպատասխան:

Այս զարգացումները մատնանշում են աճող վտանգը. այն է`անցած քառորդ դարում ձևավորված միջազգային կարգը, որն արմատավորվել էր ժողովրդավարության սկզբունքներում, մարդու իրավունքներում և օրենքի գերակայության մեջ, կզիջի դիրքերն այն աշխարհին, որտեղ առանձին առաջնորդներն ու երկրներն իրենց շահերն են հետապնդում`առանց էական սահմանափակումների և առանց հաշվի առնելու գլոբալ խաղաղության, ազատության ու բարգավաճման ընդհանուր շահը:

Տարվա իրադարձությունների արդյունքում անհանգստացնող տպավորություն է ստեղծվել, ինչին նպաստել է «Ազատությունն աշխարհում»  /Freedom in the World/ վերջին հետազոտությունը:

Ընդհանուր առմամբ 67 երկիր 2016-ին քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում անկում են գրանցել, 36 եկամուտ ապահոված երկրների համեմատությամբ: Այսպիսով 11-րդ տարին անընդմեջ անկումները քանակապես գերազանցում են բարելավումները:

Եթե անցած տարիներին ազատության կրճատումը հիմնականում բռնապետական և ավտորիտար պետությունների շրջանում էր, որոնք պարզապես վատից դեպի ավելի վատն էին գնում, ապա 2016-ին անկում գրանցած երկրների ցանկը գլխավորել են կայացած ժողովրդավար պետությունները, որոնք նախկինում ազատության գնահատման սանդղակում գնահատվել էին որպես Ազատ:

Ի դեպ «ազատ երկրները՞, որոնք վերջին տասնամյակում անկում գրանցած երկրների մեծ մասն են կազմել, հիմնականում Եվրոպայում են:

ՎԱՏԱԳՈՒՅՆ ԵՐԿՐՆԵՐԸ

Ոչ Ազատ 49 երկրներից հետևյալ 11-ն ամենավատ ցուցանիշներն են գրանցել քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ոլորտում.

 

Տարեվերջին տեղի ունեցած մի շարք ապակայունացնող իրադարձություններից հետո խոշորագույն ժողովրդավար երկրներն ընկղմվեցին անվճռականության և անհանգստության մեջ: Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը. անկայուն կերպար, արտաքին քաղաքականության հանդեպ ոչ ավանդական հայացքներով ու այլ գործոններով, որոնք կասկածի տակ են դնում երկրի ապագա դերն աշխարհում:

Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու քվեարկությունը, Իտալիայի կառավարության կոլապսը սահամանադրական բարեփոխումների տապալված հանրաքվեի պատճառով, Լեհաստանի նոր կառավարաության օրոք հակադեմոկրատական մի շարք շարժումները, այլատյաց ազգայնական կուսակցությունների եկամուտները Եվրոպայի այլ երկրներում նույնպես կասկած են առաջացնում գլոբալ ժողովրդավարության ձևավորմանը նպաստած միությունների հանդեպ: Միաժամանակ Չինաստանը, արհամարհելով միջազգային իրվունքը, ճնշում է այլախոհներին իր սահմանների ներսում, Հվ. Սուդանի, Եթովպիայի, Ֆիլիպինների ու Թայլանդի անբարեխիղճ ղեկավարները անպատժորեն շարունակում են մարդու իրավունքների ոտնահարման մասշտաբային գործելաոճը:

Նախորդ տարվա զարգացումներն այլևս թույլ չեն տալիս վստահությամբ խոսել Եվրամիության երկարակեցության մասին:

ԱՎՏՈՐԻՏԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՄԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ

Միջին Արևելքի հակամարտություններն ու քաղաքական հեղաշրջումները հաճախ շեղում են ուշադրությունն ավտորիտար երկրներում իրավիճակի վատթարացումից: Հաճախ ավտորիտար երկրները փորձում են ձևափոխել աշխարհը՝ համապատասխանեցնելով այն իրենց սեփական պատկերին: Չինաստանում կոմունիստական կուսակցության ռեժիմը, նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ, խստացրեց վերահսկողությունը նոր օրենքներ ընդունելով և կիբերանվտանգության, օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպությունների և կրոնական հարցերի վերաբերյալ նոր կանոնակարգեր հաստատելով: Միկրոբլոգերների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբանների, ակտիվիստների ու հավատացյալների հանդեպ կիրառված դաժան դատավճիռները ծանր հարված էր նրանց համար, ովքեր ձգտում էին բարելավել պայմաններն իրենց երկրում:

ՀԱԿԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ

Վերջին զարգացումները կենտրոնական Եվրոպայում ցույց են տալիս, որ 1980-90թթ. միապետությունից ժողովրդավարության անցած ամենաուշագրավ օրինակները էապես ու ամբողջովին կփոխվեն ընտրված պոպուլիստ ղեկավաների շնորհիվ: Մեկ տարուց մի փոքր ավել ղեկավարելով՝ Լեհաստանի աջ թևի «Օրենք և Իրավունք կուսակցությունն» արդեն մի քանի հարված հասցրել է երկրի ժողովրդավար ինստիտուտներին: Դիտորդների կարծիքով  «Օրենք և Իրավունք կուսակցության» գործողությունները  2010-ին Հունգարիայի իշխող «Ֆիդես» կուսակցության գործողությունների արագացված ու սեղմ տարբերակն էր: Երկու կառավարություններն էլ զրոյացրեցին ազատական արժեքները երկրում, հարձակման ենթարկեցին բազմակարծության ինստիտուտները, իսկ տնտեսական իշխանությունը փորձում են ծառայեցնել կողմնակալ նպատակների: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ներդրած համակարգը առաջինն էր, որ համակցում էր ընտրված քաղաքական ղեկավարների գրավիչ մոդելը ավտորիտար հակումների հետ: հաջորդ նմանատիպ «ոչ ազատական ժողովրդավարությունը» նշմարվում է Կենտրոնական Եվրոպայում և Բալկաններում, մասնավորապես՝ Սլովակիայում, Չեխիայում և Սերբիայում:

ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՈՒ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԿԱՊԸ

Վերջին տասնամյակների ընթացքում ավտորիտար ուժերն ազատ կոալիցիաներ են ստեղծել Միացյալ նահանգներին ու նրա ժողովրդավար դաշնակիցներին հակազդելու համար: Նրանք իրենց ջանքերը կենտրոնացրել էին Միացյալ Ազգերի կազմակերպության և այլ միջազգային կառույցների վրա ժողովրդավարության ու մարդու իրավունքների չափանիշների վրա ազդելու համար: Միաժամանակ պոպուլիստ քաղաքական գործիչները Հոլանդիայում, Բրիտանիայում, Իտալիայում և Ավստրիայում պարբերաբար հանդիպում են ռուս քաղաքական գործիչների հետ, քննադատում Ռուսաստանի հանդեպ ԵՄ պատժամիջոցներն ու իրենց քվեներով աջակցում են Ռուսաստանին Եվրախորհրդարանում:

Սոցհարցումները վկայում են, որ եվրոպացիները Ռուսաստանը դիտարկում են որպես վտանգավոր երկիր, բայց միաժամանակ նրանցից շատերը կասկածի տակ են դնում հիմնարար արժեքները, որոնք համաեվրոպական գաղափարի հիմքն են հանդիսանում: Եվրոպացին հակված է կասկածի տակ դնել միասնական Եվրոպայի տնտեսական եկամուտները, սոցիալական նպաստներն ու ժողովրդավար համերաշխությունն ընդհանրապես: Ամենայն հավանականությամբ նրանք այլևս չեն աջակցի արտաքին քաղաքական կուրսը, որը պահանջում է օգնել մյուսներին ընդհանուր բարեկեցության համար: Վերոնշյալ պատճառների հիման վրա ժողովրդավար պետությունների քաղաքացիների համար գուցե ավտորիտար պետությունների օրենքներն ապացույց են, որ ազգային պետությունները կարող են և պետք է դիմակայեն միջազգային պարտավորություններին սեփական շահերը պաշտպանելու համար:

Պատմությունը ցույց է տալիս, որ սա հանգեցնում է կործանման. երբ համամարդկային արժեքները և միջազգային իրավունքը մերժված են, գլոբալ հարցերը լուծվում են ուժով: Երկրենրը, որոնք այսօր համակրանքով են նայում օտարերկրյա բռնապետներին, վաղը նույն այդ բռնապետերի կողմից ստրկացած են զգալու իրենց: Ավելին՝ նրանք պարզապես կարող են ոտնահարվել գերտերությունների անօրեն մրցակցության մեջ:

ԼՔՎԱԾ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ

Փխրուն ժողովրդավար պետությունների քաղաքացիները զգուշավոր են: Հոնկոնգի, Թունիսի, Ուկրաինայի պես երկրներում մարդիկ հասկանում են, որ իրենց ազատության փրկությունը կախված է միջազգային ժողովրդավար համերաշխությունից: Ցուցարարները, ակտիվիստներն ու փախստականներն ապավինում են միջազգային օգնությանն ու խոստումներին, որոնց աջակցում են ժողովրդավար կառավարությունները: Հարց է առաջանում, արդյոք Միացյալ նահանգներն ու Եվրոպան կանտեսեն իերնց երկարաժամկետ շահերը և կշեղվեն իրենց՝ համաշխարհային լիդերների պարտականություններից: Եթե դա տեղի ունենա, ապա կանխատեսելի է, որ  Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն ու նմանատիպ երկրները կգրավեն նրանց տեղը:

ԻՇԽՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄ

2016-ին ժողովրդավար պետությունները ծածկած ազգայնական ու պոպուլիստական ալիքի հիմնական զոհը դե ֆակտո դարձավ երկկուսակցական համակարգը, որը երկար ժամանակ ապահովել է կայուն կառավարություն և ուժեղ ընդդիմություն ազատ աշխարհի մեծ մասում: Տարվա մեծ մասն Իսպանիան մնաց առանց ամբողջությամբ գործող կառավարության, քանի որ երկու նոր կուսակցությունների հիմնական եկամուտը մերժում էին պահպանողական ու ձախակողմյան երկու կուսակցությունները , չորսից որևէ մեկըչկարողացավ կոալիցիա կազմել:

Բրիտանիայում իշխող պահպանողական կուսակցությունը արդյունավետ օգտագործեց դիրքերն ու դուրս մղեց պայքարից Բրեքզիթի արդյունքում գոյացած Մեծ Բրիտանիայի Անկախության Կուսակցությանը, և ավելի պոպուլիստ ու ազգայնական ուղղություն վերցրեց Թերեզա Մեյի օրոք:

Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը, կանցլեր Մերկելի ղեկավարությամբ, մարտահրավեր նետեց պոպուլիստական Այլընտրանք կուսակցությունը, որը վերջին դաշնային ընտրություններում հաջողություններ գրանցեց:

Նույնիսկ Միացյալ նահանգներում, երկկուսակցական համակարգի ծննդավայրում, Դոնալդ Թրամփն ու Բերնարդ Սանդերսը ներքին լուրջ տարաձայնություններ առաջացրեցին նախագահական հիմնական պայքարում:

ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ

Իրական ժողովրդավարական համակարգում տարբեր գործոններ կան, որոնք ապահովում և ամրապնդում են ժամանակի հետ թուլացող համակարգի ազատությունն ու ճկունությունը. Դրանց շարքում են ազատ մամուլը, անկախ դատական համակարգ, փոքրամասնությունների իրավական պաշտպանություն և ուժեղ ընդդիմություն:

Հանրաքվեները ներկայացնում են ժողովրդավարության վերադարձն իր նախնական, կմախքային վիճակին՝ մեծամասնության սկզբունքին: 2016-ին Կոլումբիայում, Բոլիվիայում և Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեների արդյունքները եվս մեկ անգամ ապացուցում են, որ գլոբալ ժողովրդավարությունը վտանգված է:

Հեղ.` Գայանե Ղազարյան

Նկարազարդումը` Մանա Նեյեսթանի

Գրել կարծիք