Պարզ խորհուրդներ․ Ինչպե՞ս դառնալ հաջողակ ֆրիլանսեր

Պարզ խորհուրդներ․ Ինչպե՞ս դառնալ հաջողակ ֆրիլանսեր

Ֆրիլանսերը հեռակա աշխատողն է, որը հաճախ հաշվառված չի լինում ֆիրմայի հաստիքում:

Ֆրիլանսի առավելությունները

  • Ֆրիլանսերն ինքն է իր համար է աշխատանք ընտրում ու ինքն է գնահատում իր աշխատանքը,
  • տանն աշխատելն օգնում է կենտրոնանալ ու լավ կատարել այն, ինչ պահանջվում է,
  • հնարավորություն կա առավելագույնս արդյունավետորեն օգտագործել ժամանակն ու կազմել աշխատանքային գրաֆիկը,
  • մեծ գումար է տնտեսվում, որն աշխատակիցն ապարդյուն ծախսում է ճանապարհածասի վրա։

Կարդացեք նաև․


Ահա մի քանի կարևոր քայլ, որոնց հետևելով կարելի է դառնալ հաջողակ ֆրիլանսեր:

  1. մշտական ու արագագործ ինտերնետի հասանելիություն ապահովել,
  2. որոշել՝ ինչ ենք կարողանում և ինչ ծառայություններ ենք մատուցելու,
  3. որոշում ու պարզում ենք այն ծառայությունների գները, որոնք պատրաստվում ենք մատուցել,
  4. աշխատանքային էլեկտրոնային փոստ ենք բացում, 
  5. Skype կամ ակնթարթային հաղորդակցման այլ հավելվածում պրոֆիլ ենք ստեղծում,
  6. գրանցվում ենք ֆրիլանսերի բորսաներում (կայքերում) ու գրագետ, հանգամանալից լրացնում մեր անկետան,
  7. ստեղծում ենք մեր աշխատանքների պորտֆոլիոն ու տեղադրում բորսայում,
  8. փնտրում ենք պատվիրատուների առաջին պատվերները,
  9. որակով ու ժամանակին կատարում ենք պատվերները, կատարելագործում հմտություններն ու հավաքում մշտական պատվիրատուների բազա,
  10. եթե գործերը լավ են ընթանում, մեծ ծավալով պատվերների դեպքում հավաքում ենք ֆրիլանսերների մեր թիմը՝ խոշոր նախագծեր իրագործելու համար,
  11. բացում ենք մեր ֆիրման ու աշխատում ինչպես ինտերնետով, այնպես էլ օֆլայն,
  12. գրանցվում ենք որպես անհատ ձեռներեց:

Սկսելով քչից՝ կարելի է բարձունքների հասնել, կարևորը՝ մշտապես գործել ու կատարել անհրաժեշտ քայլերը, որոնք կմոտեցնեն մեզ մեր նպատակին:

Գրել կարծիք