Գլխավոր Հոդվածներ

Ինչպես են ապրում, խելագարվում և բուժվում համացանց

Ինչպես են ապրում, խելագարվում և բուժվում համացանցային կախվածությամբ մարդիկ

Ռուսաստանում 84 մլն մարդու ունի համացանցից կախվածություն: Վիճակագրություն, այդ մարդակցն թվի մասին, չկա:Կիբերկախվածության մասին տվյալ չկա անգամ միջազգային հիվանդությունների դասակարգման ցանկում:  Բացակայում են անգամ այս թեմայով լուրջ հետազոտությունները:
Պարզապես այն մարդիկ, ովքեր իրապես տառապել են վիրտուալ կախվածությամբ, չեն գիտակցել դրության լրջությունը:

12 քայլերից մեկը



2015-ի փետրվարյան վաղ առավոտներից մեկը Նիկոլայնը դիմավորում էր համակարգչային ակումբներից մեկում: Ավարտվում էր վճարված խաղի ժամանակը: «Համակարգչային արբեցողության» 2 ամիսներին ակումբներում անցկացնելիս նա ծախսել էր ունեցած ամբողջ գումարը: Բանկային քարտում գումար չկար, ինչ էլ որ մնացել էր ծախսվեց այդ գիշերը՝ ծխախոտ, էներգետիկ ըմպելիքներ և շաուրմա գնելու համար: Նիկոլայը սկսեց հասկանալ, որ շուտով կհայտնվի փողոցում: Հիմա նա կարող է իրեն թույլ տալ ընդամենը արագ ծխել մեկ գլանակ ծխախոտ և վերադառնալ կիսամութ սենյակ: Շաբաթը մեկ անգամ Կոլյան ստիպված էր գիշերել անծանոթների տանը, որպեսզի կարողանար լվացվել և գումար աշխատել: Նա պտտեցնում է բջջայինն ու մտածում` ում զանգի: Չկար մեկը, որին կարող էր զանգահարել, իսկ իրեն նույնպես վաղուց չէին զանգում, անգամ աշխատավայրից: Նիկոլայն առաջին անգամ չէր, որ կորչում էր շրջապատի տեսադաշտից.:8 տարվա ընթացքում բոլորը համակերպվել էին ու հոգնել. հոգնել էր նաև ինքը:

Կոլյան այժմ 30 տարեկան է: Նա նստած է մեծ, լուսավոր սեղանի մոտ: Պատից կախված են «12 քայլ» գրքից մոտիվացնող մեջբերումներ և 125 զգացմունքների աղյուսակը: Զգացմունքներին անուններ տալը նախատեսվում է նրա համար, որպեսզի օգնեն մարդկանց հասկանալ, թե ինչ է իրենց հետ կատարվում: Կոլյայի խոսքերով` կախվածությունը հիվանդություն է նրանց համար, ովքեր չեն կարողանում արտահայտել իրենց զգացողություններն ու վերապրումները:

Նույն օրը երեկոյան, երբ նա իրեն հազիվ հետ պահեց գնացքի տակ ընկնելու մտքից, Կոլյան գնաց մոլի խաղերից կախվածության աջակցության խումբ: Նա այնտեղ սկսեց խոսել և, կարծես, մի քիչ թեթևացավ:
Որոշ ժամանակ անց նա որոշում է ստեղծել խմբակցություն`«12 քայլերի» մոտիվներով, այն մարդկանց համար, ովքեր ունեն նույն խնդիրն, ինչ ինքը` Նիկոլայը: Անանուն խաղամոլները ամեն երեքշաբթի և ուրբաթ 19:30 հավաքվում են  նարկոլոգիական կենտրոնի տարածքում: Նրանք նստում են սեղանի շուրջ, ըմպում են թեյ և խոսում իրենց մասին: 

Հանդիպումներ



Կոլյան վերադարձել է հանդիպումից:  Նա վերապատմում է իր «անկումների» մասին. «Դուրս մնացի Մոսկվայի ավտոճանապարհային տեխնիկական համալսարանից, որովհետև այնտեղ կար  համակարգչային ակումբ. ես կորցրել էի ինքնատիրապետումը, չէի կարողանում արթնանալ և գնալ քննությունների:Մի անգամ որպեսզի չքնեմ և շարունակեմ խաղը, խմեցի էպիլեպտիկի դեղահաբ, որն ինձ առաջարկել էր պատահական անծանոթ: Այդ դեպքից հետո հայտնվեցի վերակենդանացման բաժնում»: Մի անգամ նա գողանում է իր գործընկերների աշխատավարձն ու արագ փախչում համակարգչային ակումբ:

Կոլյայի մոտ նստած է Անատոլին: Նա բոլորից երիտասարդն է, ընդամենը` 23 տարեկան: Երկրորդ կուրսում հաշմանդամություն ունենալը դարձել էր Անատոլիի երազանքը:Օր ու գիշեր նա խաղում էր «Դոտա» համակարգչային խաղը.«Ես ուզում էի ընկնել մեքենայի տակ, որպեսզի զրկվեի քայլելու ունակությունից.այդ ժամանակ ես հստակ կարող եմ ասել, թե ինչու եմ տանը նստած խաղեր խաղում»: Անատոլին որոշեց բուժվել, երբ անցել էր դեղահամբերի ազդեցությունը: 60 օր նա անցկացրեց առանց խաղերի: 

Այստեղ նստած է նաև Իրինան: Նա 32 տարեկան է, դիպլոմավորված հոգեբան: Վեց տարի առաջ սկսեց հետաքրքրվել համակարգչային խաղերով: Նա պատմում է, որ կախվածությունը պատահական մարդկանց չի գտնում, կախվածությունն ունենում է որոշակի նախատրամադրվածություն. «Ես դժվար եմ ապրում: Շատ զգայուն եմ: Երբ բիզնեսով էի զբաղվում, հոգեբանական ծառայություններ էինք մատուցում, զգում էի, որ ինչ-որ մի բան չի ստացվում: Իսկ խաղում լավ է, այնտեղ հաճելի է, այնտեղ կարողանում եմ հաղթահարել դժվարությունները: Իրական կյանքում ծանր է ու սարսափելի»: Իրինան ամուսնացել է երկու անգամ, առաջին ամուսինը նրան թողեց, երկրորդը՝ հարբեցող էր: Հարբեցողի հետ բաժանումը դեպրեսիայի հանգեցրեց.նա երկու ամիս գրեթե ոչինչ չէր անում. գիշեր ու ցերեկ համակարգչի առաջ խաղում էր: Նա փորձեց նաև ալկոհոլը. «Ես հասկացա, որ իմ հիմնական խնդիրը համակարգչային խաղերն են»:

«Ջախջախում» պրոեկտը



Նովոսիբիրսկի բնակիչ Լեոնիդը միշտ հավանել է Չակ Պալանիկի «Մարտական ակումբ» գիրքը: Նրան ամենաշատը դուր էր եկել մի անհատականության մեջ մի քանի կերպարների բնակեցումը: Սոցիալական կայքերում նա վերջերս է գրանցվել, շատ պատահական. «Ես շփվում էի տարբեր ծանոթ և անծանոթ մարդկանց հետ: Բացում էի մի քանի պրոֆիլներ:Սա ինձ ուղղակի «կապեց» իրեն: Այնտեղ ամեն ինչ կա՝ երաժշտություն, ֆիլմ, շփում, պոռնոգրաֆիա..»:

Մարդու կյանքը համակարգչի առաջ իրական իրադարձություններից դուրս մի վիճակ է, հիմնականում հարուստ իրականությունից դուրս պատկերացնումներով: Եթե համակարգչի առաջ նստես 13-17 ժամ մկանները կսկսեն բթանալ, կնկատվեն գլխապտույտներ: Լեոնիդը համակարգչի առաջ նստած է մնացել մի քանի տարի: Նրա կյանքում այդ ժամանակ շատ հետաքրքիր ծանոթություններ եղան. նա, այսպես ասած, «սոցիալական մարզչի» պաշտոն ուներ:
Վերջին տարում Լեոնիդը դադարել է տանից դուրս գալ, հավատացել է, որ  «աշխարհը մատրիցա է» և ձեռք է բերել օրգանիզմի հյուծվածություն: Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա ծանոթանում է մեծ պոտենցիալով ոսկե զարդերի խանութի  ֆլայերներ ցրողի հետ:Միասին նրանք սկսեցին ծաղրել ոստիկանությանը, շրջել դահուկային դիմակներով, կազմակերպել հրավառություններով փոխհրաձգություն և սոցիալական հարցումներ կազմակերպել: Նա օրեցօր իրեն ավելի էր զգում Թայլերի Դերդենի կերպարում: Լեոինդը որոշեց ստեղծել իր «Մարտական ակումբը»: «Սարսափելի էր, պետք է հույսդ դնեիր ինքդ քեզ վրա:
Մենք մի խմբի մեջ ձևավորվեցինք: Այնտեղ կար 10 մարդ, իսկ մենք երկուսս էինք: Սկսեցինք նահանջել: Կես տարուց մենք նրանց ջախջախեցինք»: Այժմ Լեոնիդը համացանցում մարզիչ է, մոտիվացնում է մարդկանց: Նովոսիբիրսկի «Մարտական ակումբը» մինչ օրս գոյություն ունի:

Պոռնոգրաֆիայից կախվածություն ունեցողներն ու պոռնոգրաֆիայի դեմ պայքարողները



Ստեֆանը և Սերգեյը աշխատում են լայն լսարանին հասցնել իրենց՝պոռնոգրաֆիայից կախվածության խնդիրը: Նրանք սոցիալական կայքերում տարածում են «Շոկային փաստեր պոռնոգրաֆիայի մասին» դրամատիկ վիդեոհոլովակը, Արկադի Մամոնտի  «Սոդոմ»-ը, Բորիս Կամովի «Թե ինչպես է Ելենա Մալիշևան զբաղվել  տղամարդկանց օնանիզմով» և «Հոլիվուդյան ֆիլմերի ազդեցությունը» դոկումենտալ ֆիլմերը: Այժմ նրանք պատրաստում են պոռնոգրաֆիայի դեմ տեղեկատվական թերթիկներ:

ВКонтакте սոցիալական կայքում իրար անծանոթ Ստեֆանն ու Սերգեյը իրենց պարտիզանական պատերազմն են «վարում», որտեղ փնտրելու մասում «պոռնո» գրելիս կարող է բերել 700 հզ. հոլովակ: Օրեցօր դրանք ավելի ու ավելի են շատանում: Նա անձնական դրդապատճառներով է զարկ տվել այս պայքարին. «Դեռահասության շրջանում պոռնոն «տարավ ինձ իր հետևից», որոշ ժամանակ անց մոտս հայտնաբերեցի լիքը բարդույթներ..անտարբեր էի դառնում իրական հարաբերությունների նկատմամբ, մտածում էի միայն պոռնոյի մասին»:

Սերգեյն ասում է, որ նրան ամեն օր իր կոչի համար ընթերցողները դրական կարծիքներ են հայտնում. «Պարզվել է, որ օնանզիմը առաջացնում է պրոստատիտ և անպտղություն, և սպանում է տղամարդու մեջ տղամարդուն»: Նման խնդիրները (օրինակ՝ պոռնոգրաֆիա հաճախ նայելը հանգեցնում է հոմոսեքսուալիզմի) քննարկվում են սոցիալական կայքերի խմբերում;

Մյուս կողմից էլ բժշկությունը ժխտում է ձեռնաշարժության բացասական ազդեցության մասին:
Եթե պոռնագրաֆիայի դեպքը վերածվեց մի ամբողջ սուբկուլտուրայի, ապա մի ծայրահեղությունից մյուսն անցնելը հազվագյուտ երևույթ չէ կախվածություն ունեցողների համար: Օրինակ՝ նարկոլոգիական կենտրոնի այցելուներից մեկը՝Վիկտորիան, ինստագրամի երկրպագուներից է: Նա պրոֆիլը ջնջելուց հետո չկարողացավ կառավարել սննդի ռեժիմը: Այցելուներից մյուսը՝ Թեմուրը շատ էր այցելում պոռնոգրաֆիկ կայքեր: Նա վստահ է, որ հենց սրա պատճառով քանդվեց իր ընտանիքը:

Աղբյուրը

Տարածել