Տեսողական հիշողություն. ինչպե՞ս մատուցողներին սովորեցնել հիշել մենյուի միանգամից 70 կերակրատեսակ

Տեսողական հիշողություն. ինչպե՞ս մատուցողներին սովորեցնել հիշել մենյուի միանգամից 70 կերակրատեսակ

Ռեցեպտոր սրճարանների ցանցի հիմնադիր Նադեժդա Պակը մատուցողներին սովորեցնում է հիշել մենյուն` տեսողական, վիզուալ ասոցիացաների միջոցով:

Ամեն ինչ համեղ է

Մի անգամ մեր սրճարաններից մեկում նստած լսեցինք, թե ինչպես է մատուցողը հաճախորդներին պատմում, որ մեզ մոտ ամեն ինչ համեղ է, պայթուցիկ կծու կորեական շատ ուտեստներ կան: Հինգ րոպեից հաճախորդները գնացին: Այդ պատմությունից հետո որոշեցինք մանրակրկիտ ներկայացնել մեր չափորոշիչներն ու կերակրատեսակների բաղադրատոմսերը (մենյուում կա 70-ից ավելի կերակրատեսակ) ու տալ մատուցողներին` սովորելու համար: Առաջին տողից հետո ամեն ինչ  մոռանում էինք նույնիսկ մենք: Հենց այդ ժամանակ էլ որոշեցինք մատուցողներին սովորեցնել` ճաշատեսակների մասին պատմել արագ ու ախորժալի: Այդ ժամանակ ես ու ամուսինս անցնում էինք մնոմոտեխնիկայի վեցամսյա կուրսեր: Դրա իմաստն այն է, որ սովորում ենք հիշել շատ ինֆորմացիա տեսողական կերպարների միջոցով:

Բանանի տորթը, որպես ասոցիացիա

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Օրինակ, երկրի հիմնը հազար անգամ լսել եք, բայց գուցե այդպես էլ չեք սովորել: Իսկ հիմա հիշեք տունը, որտեղ ապրում եք, որտեղ են ձեր տան դռները, պատուհանը, ձեր բջջայինը կամ պայուսակը: Իհարկե, ամեն ինչ, ամեն մի դետալ միանգամից հիշեցիք:  

Որպեսզի տորթի մասին պատմելիս չմտածենք դրա պարզ բաղադրության մասին` ալյուր, ձու, ջուր, շաքարավազ, մենք փորձեցինք, ամեն մի բառը վերածել տեսողական ասոցիացիայի: Փորձի համար, ներկայացրեցինք 10 ճաշատեսակի լուսանկար, սկսնակ ու փորձառու մատուցողներին խնդրեցինք հիշել դրանք: Արդյունքը 100%-ոնց էր, բոլորը բոլոր տասը ֆոտոները հիշել էին: Իհարկե, որոշ աշխատակիցներ դուրս եկան գործից, բայց մենք որոշեցինք մնեմոտեխնիկան կիրառել: Մնացած աշխատակիցների համար 2-3 ամսում 70 կերակրատեսակ ու 25 խմիչք հիշելու ժամկետները կրճատվեցինք` հասցնելով 10 օրվա:  Նոր տեխնոլոգիան զգալի արդյունք տվեց ու դարձավ ֆիլտր` սկսնակ ու փորաձու մատուցողների ոչ սովորական մեթոդներով աշխատելու պատրաստակամությունն ու էֆկտիվությունը ստուգելու համար: Եթե մեկ ամսվա ընթացքում նույն նյութը շաբաթը մեկ կրկնել տաք, աշխատակիցներն այն ընդմիշտ կհիշեն:  Շատ աշխատակիցներ, որոնք հետո դուրս եկան գործից, մինչև հիմա բոլոր մանրամասներով հիշում են ու կարող են պատմել մեր ֆիրմային բանանի տորթի մասին:

Հերթը խոհարարներինն է

Երբ մատուցողների հետ աշխատանքն ավարտվեց, սկսեցինք սովորեցնել խոհարարներին: Այս դեպքում ընտրեցինք վիդեոտարբերակը: Վիդեոդասընթացները ստեղծելու համար հրավիրեցինք պրոֆեսիոնալ օպերատորների, բայց դա լավ չաշխատեց, ամեն ինչ դանդաղ էր ընթանում, պատրաստի նյութում էլ սխալները շատ էին (սխալ կտրատված ձուկ, սեղանից ընկնող վարունգ, կադրից դուրս դողացող ձայն և այլն): Մենք որոշեցինք գտնել էնտուզիաստների մեր թիմում ու վիդեոռոլիկներ ստեղծել նրանց օգնությամբ:

Խոհարարներից գտանք նրանց, ում դա հետաքրքիր էր, գնեցինք երկու լուսավորության սարք ու մեկ օգտագործած iPad: Առաջին օրը նկարեցինք 10 կերակրատեսակի պատրաստում`  35 դուբլով: Հետո սխալների ուղղում արեցինք, ստացվեց իդեալականի հասնող նկարահանում: Ավելի ուշ  պատրաստեցինք վիդեո-ուղեցույցներ, ինչպես լվանալ ու մաքրել բանջարեղենը, կտրատել ձուկը և այլն: Հիմա Ռեցեպտոր սրճարանում նկարահանումների պատասխանատուն շեֆ-խոհարարն է: Նա աշխատանքային ժամերին, հիմնականում լանչից հետո  ինքնուրույն նկարհանում է սերիաները (մեկ ճաշատեսակ, մեկ սերիա), ինքնուրույն մոնտաժում է iMovie ծրագրի միջոցով: Վերջնական մոնտաժից հետո տեսանյութը հայտնվում է բազայում, ու այն տեսնում են բոլոր խոհարարները:  Հիմա սկսել ենք վիդեոկուրսեր նկարահանել մենեջերների համար. ցույց ենք տալիս` ինչպես է սկսվում ու ավարտվում սրճարանի հերթափոխը,  ինչպես է պետք պատվիրել ալկոհոլն ու տնտեսական ապրանքները, սովորեցնում ենք դրամարկղային կարգապահությունը:  

Վերահսկում

Նոր ուսումնական համակարգի ներդրումից հետո առաջ եկավ վերահսկման խնդիրը: Մատուցողների գիտելիքները ստուգում են «գաղտնի հաճախորդները», նրանք հետևում են, որպեսզի  ճաշատեսակների նկարագրումն ու մատուցումը համապատասխանի մեր  չափանիշներին: Ամեն ամիս աշխատակիցներն անցնում են նաև թեստավորում, դա զբաղեցնում է աշխատանքային օրվա 15 րոպեն: Արդյունքը պետք է լինի 98%-ից ոչ պակաս: Իհարկե, մնեմոտեխնիկայի ու վիդեոդասերի հիման վրա մշակված մեթոդը  ունիվերսալ չէ: Կան մարդիկ, որոնց մոտ վատ է զարգացած տեսողական ընկալումը, չնայած, մեր փորձը ցույց է տալիս, որ այդպիսի մարդիկ շատ չեն (20-ից միայն մեկն է այդպիսին): Եթե նույնիսկ մարդը չի կարողանում հիշել ու աշխատել մեր մեթոդով, մենք չենք ստիպում: Մեզ համար կարևոր է, որ նա ունակ լինի ներկայացնել ու մատուցել մեր ապրանքը մեր կոնցեպտի ոգով:

Աղբյուրը

Գրել կարծիք