BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

10 000 ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիք

10 000 ժամի կանոնը․ ո՞րն է Մոցարտի հանճարի գաղտնիքը

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե ﬔկ անգամ լսել է «Մոցարտն ի ծնե հանճար էր» արտահայտությունը։ Իսկապես, հարկ չէ լինել դասական երաժշտության փորձագետ հասկանալու համար Մոցարտի ստեղծագործությունների հանճարեղ բնույթը։ Մոցարտի գեղեցիկ երաժշտության մասին Ձեզ հիշեցնելուց բացի, այս հոդվածը նպատակ ունի ներկայացնել փաստարկներ, որոնք, հիﬓված լինելով վերջին 50 տարվա ﬕ շարք գիտական ուսոիﬓասիրությունների վրա, ձեռնոց են նետում «ի ծնե հանճար» գաղափարին։
Այսպիսով, 1973թ․ American Scientist գիտական ամսագրում Հերբերտ Սայմոնը (Նոբելյան մրցանակակիր) և Ուիլյամ Չեյզը հրապարակեցին ﬕ հոդված՝ «Հմտությունների դերը շախմատում» (Skill in Chess) վերնագրով։ Ուսուﬓասիրելով ﬕ շարք շախմատիստների հմտությունները՝ գիտնականներն առաջ քաշեցին հետևյալ վարկածը․ «Մեր հաշվարկով յուրաքանչյուր շախմատային վարպետ մոտավորապես 10000- 50000 ժամ է անցկացրել շախմատային տախտակի դիրքերն ուսուﬓասիրելով, իսկ բարձրակարգ շախմատիստ (բայց ոչ շախմատային վարպետ) դառնալու համար պահանջվում է ուսուﬓասիրել շախմատային տախտակի դիրքերը մոտավորապես 1000-5000 ժամ»։ Ամփոփելով իրենց կատարած ուսուﬓասիրության արդյունքները՝ գիտնականները փաստեցին, որ գրոյսմայստեր դարձած յուրաքանչյուր շախմատիստ այդ կոչումը ստանալու պահին արդեն իսկ շախմատային տախտակի վրա լրջորեն աշխատել էր նվազագույնը 10 տարի։ Նույնիսկ Բոբի Ֆիշերը, որը արդարացիորեն կրում է «Շախմատի արքա» կոչումը, 9 տարի խորասուզված զբաղվում էր շախմատով, երբ 16 տարեկանում ստացավ գրոյսմայստերի կոչումը։ Ի դեպ, շախմատի սիրահարներին խորհուրդ կտամ դիտել Բոբի Ֆիշերի կյանքի մասին պատմող այս ֆիլմը։ Իսկապես խորհուրդ կտամ։ ։)
Հիﬓվելով վերը նկարագրված ուսումնասիրության վրա՝ հոգեբան Ջոն Հայնսը հարկ համարեց ուսումնասիրել է 76 դասական կոմպոզիտորների գրած 500 երաժշտական ստեղծագործություններ (ժամանակաշրջանը՝ 17-րդ դարի վերջից ﬕնչև 20-րդ դարի սկիզբը): Հայնսի ուսուﬓասիրության առանցքային հարցն էր՝ «Երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն անելուց հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ անհատին այդ ասպարեզում հանճարեղ դառնալու համար»: Ընտրված ստեղծագործությունները դասական երաժշտության լավագույն նմուշներ են և աﬔնաշատն են կատարվում աշխարհի տարբեր բեﬔրում։ Ուշագրավ ﬕ հայտնագործություն հետազոտողի կողﬕց․ նշված 500 ստեղծագործությունները գրվել էին այն ժամանակ, երբ հեղինակը երաժշտության ասպարեզում իր գործունեությունն էր ծավալել նվազագույնը 10 տարի։ Բացառություն են կազմում ﬕ քանի ստեղծագործություններ, որոնք գրվել են հեղինակի գործունեության 9-րդ տարում (Շոստակովիչ և Պագանինի) և 8-րդ տարում՝ Սատիի կողﬕց։ Հայնսը այդ ժամանակաշրջանը պիտակեց որպես «Լռության 10-ը տարիներ»։
 Հաջորդիվ, շվեդ հոգեբան Անդերս Էրիկսոնը սկսեց մարդկային կատարողականությունը բացահայտող հետազոտությունների մի ամբողջ շարք և գիտական մակարդակում ամրապնդեց 10000 ժամի կանոնը։ Ըստ Էրիկսոնի՝ 10000 ժամը կամ մասնագիտական գործունեության 10 տարին, այն ժամանակային ներդրուﬓ է, որը պետք է կատարի յուրաքանչյուր անհատ, եթե ցանկանում է իր գործունեության ասպարեզում հասնել «էքսպերտ»- ի մակարդակի։ Հեղինակը օգտագործում է հենց «էքսպերտ» (հայերեն` փորձագետ) բառը։ Էրիկսոնի փաստացի օրինակները վերաբերում են շատերի կողﬕց որպես «ի ծնե հանճար» համարվող Մոցարտին և Բոբի Ֆիշերին։
Վերադառնալով Հայնսի ուսուﬓասիրած 76 կոմպոզիտորներին` ինչպես մյուս 75 կոմպոզիտորներից, Մոցարտից ևս պահանջվել են 10 երկար և տքնաջան տարիներ, ﬕնչև նա ստեղծագործել է իր առաջին նշանակալից գործը, այն է՝ Piano Concerto No. 9։
Այո՛, շատերն են Մոցարտին «ի ծնե հանճար» անվանում, սակայն քչերն են տեղյակ նրա կյանքի կարևոր մանրամասներին։ Մոցարտի հայրը, լինելով երաժշտության ուսուցիչ, սկսում է փոքրիկ Ամադեուսին դաշնամուր նվագել սովորեցնել, երբ Ամադեուսն ընդաﬔնը 4 տարեկան էր։ Այդքան վաղ տարիքից երաժշտությամբ զբաղվելով՝ Մոցարտն իր առաջին դաշնամուրային կոնցերտը գրում է 11 տարեկանում։ Նման երիտասարդ տարիքից կոմպոզիտորական գործունեությամբ զբաղվելը «հասկանալի պատճառ» է՝ անհատին գերմարդկային հատկանիշներ վերագրելու համար։ Սակայն թու՛յլ տվեք պարզաբանել այս առեղծվածը․ Մոցարտի՝ պատանեկան տարիքում գրված ստեղծագործություններն առանձնապես յուրօրինակ չեն եղել, և հիﬓվելով մասնագետների տեսակետի վրա՝ վստահաբար կարող ենք ասել, որ այդ ստեղծագործությունները այլ կոմպոզիտորների (ներառյալ Սեբասստիան Բախի) աշխատանքների արտատպված և ձևափոխված տարբերակներն են։
Այսպիսով, Մոցարտը գրեց իր առաջին նշանակալից գործը՝ վերը նշված Piano Concerto No. 9-ը, 21 տարեկանում․ սա, անշուշտ, բավական երիտասարդ տարիք է դասական երաժշտության այդպիսի նշանավոր ստեղծագործություն գրելու համար, սակայն եկե՛ք չմոռանանք, որ այդ ստեղծագործությունն արարելիս Մոցարտը երաժշությամբ էր «ապրում» արդեն ոչ պակաս, քան 17 տարի։ Հավանաբար, երաժշտության նկատմամբ Մոցարտի անﬓացորդ սերն էր պատճառը, որ 28 տարեկանում նրա ձեռքերը դեֆորմացվեցին․ այդքան մոլեգին ու քրտնաջան էր աշխատում Մոցարտը՝ իր գլուխգործոցները կյանքի կոչելու համար։
«Ի ծնե հանճար»-ի առեղծվածը բացահայտելու համար կարևոր է նաև ներկայացնել «ի ծնե հանճար» համարվող անհատների տեսակետը սեփական «հանճար»-ի վերաբերյալ։ Որպես օրինակ դիտարկենք Միքելանջելոյին, ով մարդկությանն է ժառանգել այնպիսի հարատև գլուխգործոցներ, ինչպիսին են Սիքստինյան կապելլայի առաստաղը, «Դավիթը» և «Պիետա» քանդակները։ Շատերը, համարելով Միքելանջելոյին «ի ծնե հանճար», պարզապես անտեղյակ են այն ﬔծագույն նվիրվածությունից և կարգապահությունից, որ ցուցաբերում էր Միքելանջելոն իր գլուխգործոցները կերտելիս։  Ի պատասխան այն հիացմունքին, որ արտահայտում էին նրա ստեղծագործությունները տեսնելիս, ասում էր.  «Եթե ﬕայն մարդիկ իմանային, թե որքան տքնաջան եմ ես աշխատում՝ ձգտելով հասնել կատարելության, ապա իմ աշխատանքը նրանց այդքան էլ հիասքանչ չէր թվա»։
Այսպիսով, ակներև է դառնում, թե որքան անտեղի է ﬔր հիացմունքին արժանացած անհատներին «ի ծնե» հատկանիշներ վերագրելը․ չէ՞ որ դա թերագնահատում է այն հսկայական աշխատանքը, որ այդ մարդիկ տարիներ շարունակ կատարել են «հանճար»-ի կոչմանն արժանի լինելու համար։ Մոցարտի, Բոբի Ֆիշերի և Միքելանջելոյի օրինակները ﬕ քանիսն են այն հարյուրավոր օրինակներից, որոնք ապացուցում են, որ չկան «ի ծնե հանճարներ»․ յուրաքանչյուր անհատ ինքն է կերտում սեփական հանճարը։ 10000 ժաﬕ կանոնը ուսուﬓասիրվել և հաստատվել է մարդկային գործունեության բազմապիսի բնագավառներում․ գիտության, սպորտի, արվեստի, բիզնեսի աﬔնանշանավոր ներկայացուցիչների օրինակներով։
Մարդկային կատարողականության վերաբերյալ գիտական ուսուﬓասիրությունները վաղուց արդեն ստվեր են գցում այնպիսի արտահայտությունների վրա, ինչպիսին են «նա ի ծնե հանճար է» կամ «նա բնատուր անգերազանցելի տաղանդ ունի»։ Ուշադրությու՛ն, «ի ծնե» և «բնատուր» արտահայտությունները հատուկ են ընդգծված․ այո՛, անհատը կարող է իսկապես հանճարեղ լինել, բայց ոչ թե որովհետև նա հանճար է ծնվել, այլ քանի որ նա տարիներ շարունակ քրտնաջան ու նվիրված աշխատել է սեփական հանճարը կերտելու համար։ Այն, թե ինչ է ներառում հանճար դառնալու գործընթացը (10000 ժաﬕ ներդրումը շատ կարևոր, բայց ոչ ﬕակ նախապայմանն է հանճար դառնալու համար) հատուկ ուշադրության է արժանի, և ﬔնք կանդրադառնանք այդ թեմային ﬔր առաջիկա հոդվածներից ﬔկում։
Որքանո՞վ եք Դուք ինքներդ հավատում, որ ընդունակ եք գերազանցության հասնել Ձեր ընտրած գործունեության մեջ։ Չեմ բացառում, որ հոդվածում ներկայացված փաստարկներին ծանոթանալով՝ Դուք շարունակում եք կարծել, որ տաղանդները պարզապես վերապահված են հատուկենտ մարդկանց համար, հանճար կարող են դառնալ ﬕայն ընտրյալները, և Դուք երբեք նրանցից ﬔկը լինել չեք կարող։ Այն, թե ինչ կարծիք ձևավորել սեփական հնարավորությունների հանդեպ, Ձեր ընտրությունն է։ Դուք կարող եք Ձեր կյանքի լավագույն տարիները վատնել Ֆեյսբուքյան անցուդարձին և վերջին նորություններին հետևելով, ինչը տվյալ պահին կարող է շատ կարևոր թվալ, բայց երկարաժամկետ կտրվածքում ﬕանգամայն անիմաստ է։ Հավանաբար ինքներդ եք համոզվել դրանում։ Դուք ունեք ﬔկ այլ ընտրություն․ այն է՝ ﬕ կողմ դնել աﬔն տեսակ պատրվակ և արդարացում այն մասին, թե ինչու Դուք չեք կարող լինել այնքան հանճարեղ, որքան Պիկասոն, Էյնշտեյնը, Ջոբսը կամ Մեսսին։
Լիարժեք պատասխանատվությու՛ն ստանձնեք Ձեր կյանքի համար և որոշու՛մ կայացրեք անել Ձեզանից կախված աﬔն բան՝ օր առ օր ինքնակատարելագործվելով Ձեր գործունեության ﬔջ։ Հենց այդպես է սկսվում դեպի հանճար տանող ճանապարհը․․․ Այն հյուրընկալ է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՍ համար։ Ձգտե՛ք կատարելության:

Kaizen Mastery

Տարածել