JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Նա դա նորից կանի. Ինչպե՞ս է Գերմանիան պայքարում կա

Նա դա նորից կանի. Ինչպե՞ս է Գերմանիան պայքարում կանանց դեմ կատարվող բռնության դեմ (մաս 1)

Գերմանիան այն երկրներից է, որն ամենավաղն է ընդունել Բռնության դեմ օրենքը: 2002-ից այս երկրում տանը, զուգընկերոջ ու կնոջ նկատմաբ բռնությունը կարգավորվում է օրենքով: Այնուամենայնիվ, Գերմանիայում 2000-ականերին էլ, այսօր էլ ամեն չորրորդ կինը գոնե մեկ անգամ իր կյանքում ենթարկվում է բռնության: Հիմնականում` զուգընկերոջ, ամուսնու կողմից:
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միայն յոթ միլարդ դոլար ամեն տարի հատկացնում է Սոցիալական հարցերի, կանանց ու ծերերի նախարարության` կանանց դեմ բռնություններով զբաղվող բաժնին: Ահռելի գումարները պետական բյուջեից հատկացվում են նաև մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններին, ապաստարաններին ու կանանց իրավունքներով զբաղվող միություններին: Միայն Բեռլինում գործում է երեք հարյուրից ավելի ապաստարան: Դրանք հիմնականում գերբնակեցված են լինում: Կանայք, այստեղ կարող են մնալ այնքան, որքան պետք է բուժվելու, ապահով լինելու ու նոր որոշում կայացնելու համար:



Կարդացեք նաև․



Իրենք` գերմանացիները, ազգային, մշակութային, թե այլ  սոլիդարությունից ելնելով, հիմնականում, չեն կենտրոնանում, թե հատկապես ինչ ազգության կանայք ու տղամարդիկ են ստեղծում բռնության մասին վիճակագրությունը: Բայց փաստը մնում է փաստ, որ Գերմանիան այն եվրոպական երկրներից է, որտեղ ամենաշատն են փախստականները: Սա, իհարկե, նշանակում է, որ բռնության ենթարկվող կանանց մեծ մասն, ամենայն հավանականությամբ հենց մուսուլման կանայք են: Իհարկե, վիճակագրական բոլոր տվյալները ցույց են տալիս, որ եվրոպացի կանայք էլ են ենթարկվում բռնության, ավելին, հատուկ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բռնությունն ամենևին չի ճանաչում սոցիալական կարգավիճակ, կրթական ցենզ:
Բեռլինի ամենահայտնի, պետական ֆիանսավորմամբ աշխատող Շարիտե կլինիկայի փորձագետը պատմեց, որ բռնություն լինում է, ինչպես կրթություն չունեցող, անապահով ընտանիքներում, այնպես էլ պրոֆեսորական ու, այսպես կոչված, էլիտար ընտանիքներում: Բռնության առաջին նշանները, ընտանեկան կամ զուգընկերների առաջին ճգնաժամը հիմնականում նկատվում են առաջին երեխայի ծնունդից հետո: Տղամարդիկ դժվար են համակերպվում ու ընկալում նոր կյանքը, նոր կենսակերպը ու հատկապես այն, որ կանայք նորից որոշում են վերադառնալ իրենց հին ռիթմին:
 

Տարածել