Ինչպես Google-ը ձախողեց աշխարհում ամենամեծ թվային գրադարանը ստեղծելու ծրագիրը
2004 թվականին Google ընկերությունը որոշեց ստեղծել թվային արխիվ, որը պետք է ներառեր երբևէ հրատարակված 130 միլիոն գիրք։ Ծրագրի հեղինակները որոշել էին թվայնացնել բոլոր հին հրատարակությունները և գրադարաններին այդ արխիվից օգտվելու թույլատվություն տալ՝ այդպիսով ստեղծելով տվյալների ամենամեծ արխիվը։ Սակայն, Ալեքսանդրիայի գրադարանի պես, երկար մաքառումներից հետո թվային արխիվի գաղափարը տապալվեց։
The Atlantic հրատարակության լրագրող Ջեյմս Սոմերսը պատմում է, որ երբ 2011 թվականի մարտին այն ակնհայտ դարձավ, գիտնականները, արխիվագետները, գրադարանավարները և ծրագրի այլ քննադատներ, ովքեր դրա կործանման պատճառներից մեկն էին, թեթևացած շունչ քաշեցին։ Համարում էին, որ դադարեցրել են աղետը և թույլ չեն տվել աշխարհի խոշորագույն ընկերությանը ստեղծել անհամեմատելի մասշտաբներով կառույց։ Թվային գրադարանի պատմությունը, մասնակիորեն պահպանվելով Google Books-ի տեսքով։
Աշխարհի բոլոր գրքերը՝ մեկ վայրում
Աշխարհում գոյություն ունեցող բոլոր գրքերի թվայնացման գաղափարը ընկերության համահիմնադիր Լարի Փեյջինն էր։ Նա վաղուց էր երազում գրքերի համաշխարհային պաշարը թվային աշխարհ բերել։ 2002-ին կազմակերպության գործերը լավ էին, շահույթն ամեն ամիս մեծանում էր, և Փեյջը որոշեց ավելի մանրամասն ուսումնասիրել գրադարանների պաշարը համակարգչային աշխարհ բերելու հնարավորությունը։
Փեյջը Միչիգանի համալսարանում հետաքրքվեց, թե որքա՞ն ժամանակ կպահանջվի համալսարանի 7 միլիոն գրքերը թվայնացնելու համար։ Համալսարանի զարմացած ղեկավարությունը պատասխանեց, որ այդպիսի ծրագիր լավագույն դեպքում 1000 տարի կտևի, եթե մեկ գիրքը թվայնացնելու համար 40 րոպե է պահանջվում։ Գուգլի համահիմնադիրը մտածեց և պատասխանեց, որ իրենց ընկերությունը 6 տարում կթվայնացնի ամբողջը։
Ծրագիրն անվանեցին «Ocean»։ Փեյջի ծրագիրը հետևյալն էր․ համալսարանական և ազգային գրադարանները իրենց գրքերը տրամադրում են Google-ին, իսկ ընկերությունը թվայնացնում է դրանք և անվճար օգտվելու հնարավորություն է ստեղծում։ Այդպիսով ընկերությունը ծրագրում էր գրավել տեղեկատվության ամենամեծ և մոռացված շերտը՝ գրքերը, որոնք դադարել են հրատարակվել։
«Ocean» ծրագրի նախապատրաստական փուլը տևեց 2 տարի։ Այդ ընթացքում Փեյջը բանակցում էր Միչիգանի, Հարվարդի, Սթենֆորդի, Օքսֆորդի, Նյու-Յորքյան հանրային գրադարանների և այլ ընկերությունների հետ։ Ամեն շաբաթ գրքերով լի բեռնատարները Google-ի շեմքին էին։ Հարյուավոր պատմություններով տեքստերը լցնում էին սայլակների մեջ և ուղարկում կայանի աշխատակիցներին, որոնցից թվայնացնում էր մեկ ժամում 1000 էջ։
Ծրագրի համար ընկերությունը 1000 դոլար արժողությամբ հատուկ սարքավորումներ և ծրագրեր ստեղծեց։ Թվայնացվող գիրքը ամրացվում էր հատուկ վահանակի վրա, վերևից դրա վրա ուղղում էին մի քանի լուսանկարչական ապարատներ, իսկ եռաչափ ռադարը հստակ որոշում էր գրքի թերթերի ճիշտ դասավորվածությունը տարածության մեջ։
Էջերը խնամքով թերթում էին մարդիկ․ որևէ այլ տեղ այդպես արագ և խնամքով չէին անում։ Դրանից հետո օպերատորը սեղմում էր ոտնակին և տեսախցիկները նկարում էին։ Հետո գործընթացը կրկնվում էր։ Հատուկ ծրագրերը հարթեցնում էի լուսանկարված թերթի ծուռ հատվածները։ Ամենածանր պահերին ծրագրի վրա աշխատում էր 50 ինժեներ․ նրանք կարգավորում էին սարքերի օպտիկան, ծրագրերին սովերցնում էին սովորական տեքստը տարբերել դիագրամայից, իլյուստրացիայից և թվերից։
Սա Google-ի առաջին ծրագիրն էր, որը անվանեցին «Թռիչք դեպի Լուսին»։
Առաջին անգամ այդպես են անվանել, երբ 1969 թվականին «Ապոլոն-11» տիեզերանավը թռչեց դեպի Լուսին։ Բայց, ինչպես միշտ պատահում է մասշտաբային ծրագրերի հետ, հայտնվեցին քննադատները։ Google-ի որոշ աշխատակիցներ վրդովված հարցնում էին, թե ինչու պետք է հին գրքերի թվայնացման համար տարեկան 50 միլիոն դոլար ծախսվի։
2010 թվականի օգոստոսին ընկերությունը ծրագրի վրա ծախսել է 400 միլիոն դոլար։ Այդ նույն ժամանակ Գուգլը խոստացավ թվայնացնել երբևէ հրատարակված մոտ 130 միլիոն գիրք։ Սակայն քանի դեռ հազարավոր գրքերով լի բեռնատարները ընկերության դռների մոտ էին գալիս, ինժեներները հետևում էին թվայնացման գործընթացին, գրողները և հրատարակիչները պատրաստվում էին Գուգլին դատի տալ՝ «հեղինակային իրավունքների մասսայական խախտման համար»։
Google-ն ընդդեմ «Հեղինակների Գիլդիայի»
«Ocean» ծրագրի վրա աշխատելիս, ընկերության ղեկավարությունը հասկանում էր, որ իրենք պարզապես չեն կարող վերցնել գրքերը, թվայնացնել և ազատ օգտագործման տալ։ Իրավաբանական տեսանկյունից սա ինքնասպանություն էր։ Նախասկզբնական գաղափարն այն էր, որ մարդիկ կարող էին փնտրել գիրքը և ծանոթանալ դրա միայն փոքր հատվածին։ Սա ավելի շատ գրացուցակ էր հիշեցնում, քան գրադարան, և Google-ի իրավաբանական բաժանմունքը համարում էր, որ իրենք չեն խախտում օրենքը։ Չէ՞ որ օգտատերերին հնարավորություն էր տրվում կարդալ գրքի միայն մի հատված, ոչ թե ամբողջ գիրքը։
Իրավաբանները սխալվեցին։ Գրողները միավորվեցին «Հեղինակների Գիլդիայի» հետ և հրատարակիչների խմբի աջակցությամբ Գուգլի դեմ միասնական հայց ներկայացրին։ Յուրաքանչյուր գրքի թվայնացման համար ընկերությանը սպառնում էր 150 հազար դոլարի տուգանք։ Հաշվի առնելով այն, որ Գուգլն այդ ընթացքում հասցրել էր թվայնացնել միլիոնավոր գրքեր, յուրաքանչյուր թվայնացված գրքի համար 150 հազար դոլար տուգանքը կարող էր ընկերությանը ֆինանսական աղետի մեջ գցել։
Սա առաջին դեպք չէր, երբ տեխնոլոգիական ընկերությունները արհամարհում էին ինտելեկտուալ սեփականության իրավունքները։ 1990-ականներին դաշնամուրի դետալներ ստեղծողներն օգտագործում էին նոտաների թուղթy հակառակ հեղինակային իրավունքների, որի համար երաժշտական հրատարակչությունները հայց ներկայացրեցին նրանց դեմ։
Նմանատիպ խնդիրների հանդիպեցին վինիլային թիթեղների և ռադիոյի առաջին արտադրողները։ 1960-ականներին կաբելային ալիքները հեռարձակում էին հաղորդումներ առանց հեղինակների թույլտվության և դատական հայց ներկայացվեց նրանց դեմ։ 1980-ականներին կինոստուդիաները դատի էին տալիս վիդեոմագնիտաֆոններ արտադրողներին, իսկ երաժշտական լեյբլները 2000 թվականին Napster-ին մեղադրեցին գողության մեջ։
Այս բոլոր դեպքերն ընդհանրություն ունեն․ հեղինակային իրավունքի սեփականատերերը դատի էին տալիս ոչ թե նոր տեխնոլոգիաներին ճնշելու համար, այլ երկկողմ շահավետ գործարք կնքելու նպատակով։ Այդպիսի բախումները, որոնք վերջում կոնսեսուսի էին բերում, տեղի էին ունենում յուրաքնաչյուր տեխնոլոգիական նորության հետ։
Google-ի դեպքում հայցվորները միանգամից չհասկացան, թե ինչպիսի շահությ կարող են ստանալ դատական գործընթացներից։ Ընկերության ծրագիրը կարող էր հեղինակային իրավունքներով պաշտպանված գրքերը թվային աշխարհ տանել և դրանց նոր կյանք տալ։ Այդպես տեղի ունեցավ նաև վիդեոկասետաների ինդուստրիայի զարգման ժամանակ․ հին ֆիլմերը սեփականատերերը սկսեցին շահույթ ստանալ իրենց վաճառքից, որոնք այդ ժամանակ արդեն կինոթատրոններում չէին ցուցադրվում։
Հայցվորները հասկացան, որ Google-ի աշխատանքին չպետք է խանգարել, այլ աջակցել, որպեսզի անհչաժեշտ պահին շահութաբեր գործարք կնքվի։ Օրինակ, հին և վաղուց գրքերը չհրատարակող հեղինակները կարող էին հնարավորություն ստանալ, որպեսզի նորից գումար աշխատեն ինտերնետ-հարթակում։
Ստեղծագործությունների հեղինակները սա միանգամից չհասկացան, որովհետև մինչև Google-ի ծրագիրը թվային գրքերի վաճառքը կոմերցիոն առումով մեռած էր։ Քչերն էին դրա մեջ հեռանկար տեսնում, բայց «Ocean»-ը կարող էր ամեն ինչ փոխել։ Սակայն, երբ գիլդիայի որոշ անդամները սկսեցին հասկանալ, արդեն շատ ուշ էր․ հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ դատական գործընթացներն սկսել էին։
Հայցվորները փակուղային իրավիճակի մեջ հայտնվեցին․ եթե հաղթեն Գուգլին, միայն կստանան փոխհատուցում և կկորցնեն գրքերի թվային շուկան կենդանացնելու հնարավորությունը։ Եթե զիջեն, ընկերությունը կշարունակի թվայնացնել գրքերը և կհրապարակի դրանց բովանդակության կրճատ տարբերակները։ Ընկերությունը չի կարող վաճառել թվային օրինակնեն ամբողջության՝ հեղինակային իրավունքի մասին օրենքի պատճառով։ Դատական գործընթացի մասնակինցները պետք է երրորդ տարբերակ որոնեին։
Կատարյալ ծրագիր
ԱՄՆ-ում 1923 թվականից մինչև 1963 թվականը հրատարակված գրքերի 50 տոկոսը պաշտոնապես համարվում է հասարակության սեփականությունը։ Խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ի՞նչ 50 տոկոսի մասին է խոսքը։ Օրինակ, հեղինակը 40 տարի առաջ հրատարակման մասին պայմանգիր է ստորագրել, որով նախատեսվում էր, որ այսինչ ժամանակամիջոցում ստեղծագործությունը կդադարեն հրատարակել և ամբողջ իրավունքները կվերադառնա հեղինակին։
Բայց իրավիճակն բարդ է նրանով, որ հեղինային իրավունքի օգտարծման մասին պայմանագիրը թղթի վրա է ստորագրվել և դրանց մեծ մասը կորել է։ Հեղինակների բարեկամներին երբեմն չի հաջողվում գտնել, իսկ հրատարակությունը կարող էր վաղուց փակված լիներ։ Հեղինակին գտնելու համար պետք է փորփրել արխիվները, ուսումնասիրել հարյուրավոր փաստաթղթեր, որոնց հասցեները դեռ պետք է գտնել։ Նման հետաքննությունը մեծ գումարներ արժեր, չասենք այն, որ հեղինակին հնարավոր էր նաև չգտնել։
«Հեղինակների Գիլդիան» ընդդեմ Google-ի դատական վեճի շրձադարձային պահին հասկանալի դարձավ, որ ընկերությունն առաջարկում է ոչ միշտ պտտվել իսկական հեղինակին փնտրելու հարցի շուրջ։ Ընկերության գաղափարն այն էր, որ հրատարակիչներն իրենց հետ պայմանագիր կնքեն, ըստ որի, յուրաքանչյուր գրքի վաճառքից ստացված գումարի 63 տոկոսը ընկերությունը կուղղի գրքերի միասնական հեղինային ռեեստր։ Հեղինակների ժառանգները և հրատարակիչները կարող էին դիմել այդ վայր իրենց գումարը ստանալու համար։ Բայց քանի որ ռեեստր կդիմեին ոչ բոլորը, մնացած գումարը Google-ը կուղղեր ստեղծագործությունների հեղինակների որոնումներին։ Այդպես ընկերությունը կարող էր ժամանակի ընթացքում սեփականատերերի հետ համաձայնության հալ և իրեն չնետել տնտեսական փոսի մեջ։
2 ու կես տարի պահանջվեց, որպեսզի Google-ը, գրադարանները, հրատարակիչները և «Հեղինակների գիլդիան» համատեղ ծրագիր մշակեն։
Ծրագրով նախատեսվում էր, որ ընկերությունը պետք է ընդհանուր 90 միլիոն դոլար տուգանք վճարի գործընթացի այլ մասնակիցներին և ծախսի 34,5 միլիոն դոլար միասնական ռեեստրի ստեղծման համար։ Պայմանները հետևյալն էին․ Google Books-ը կարող է ցույց տալ գրքերի 20 տոկոսը, որպեսզի ընթերցողին դրդի այն գնել։ Գրքի գինը ձևակերպվում էր ընկերության ալգորիթմով կամ համաձայնվեցվում էր հրատարակչության հետ։
Միջին գինը տատանվում էր 2-ից 30 դոլարի սահմաններում։ Հրապարակումից դուրս մնացած ստեղծագործությունները հավաքվում էին մեկ մեծ թվային արկղի մեջ և ուղարկվում համալսարաններ, որտեղ ուսանողները կարող էին դրանք անվճար կարդալ։ Սա վերաբերվում էր ԱՄՆ յուրաքանչյուր ազգային գրադարանի։
Գործընթացի մասնակիցներին թվաց, որ իրենց ծրագրի դրույթները բավարարում են բոլոր կողմերին։ Գրդարանները մշապես կարող էին օգտվել միլիոնավոր թվայնացված գրքերից, հեղինակների և հրատարակիչների համար հնարավորություն կստեղծվի վաճառել հին գրքերը, որոնք երկար տարիներ նրանց շահույթ չէին բերում, իսկ Google-ը կղեկավարի վաճառքի գործընթացը։
Արգելված գրադարան
Կոնսեսուսի մասին լուրը շրջանառվում էր ԶԼՄ-ներում։ Google-ի ծրագիրը վերաբերում էր գրքերի ինդուստրիան, հեղինակներին,հրատարակիչներին, գրադարաններին, կառավարությանը և ամերիկյան հասարակությանն ամբողջությամբ։ Շուտով ընկերությանը քննադատեցին, որ ցանկանում է գրքերի թվայնացման ինդուստրիայում մոնոպոլիստ դառնալ։
Միլիոնավոր թվային գրքերի տնօրինությունը մեկ ընկերությանը պատկանելու մասին որոշումը ծրագրի հակառակորդներն անպատասխանատու համարեցին։ Քննադատողների կարծիքով, Գուգլը գրադարաններին, համալսարաններին կգայթակղի շահութաբեր պայմաններով, իսկ հետո, երբ նրանք կտենչան դեպ թվային աշխարհ, նրանց անառողջ և մոնոպոլիստական որոշումների կդրդի։
Ծրագրի դեմ ելավ Microsoft-ը, հայտարարելով, որ թվային գրադարանների մոնոպոլիան Google-ը դարձնում է ուլտիմատիվ որոնողական համակարգ և մրցակցության տեղ չի թողնում։ Հայտարարության կողմնակից էր Amazon-ը, ծրագրում միայն տեսնելով, որ Գուգլը փորձում է խլել իր հաճախորդներին։ Գուգլի քննադատաները չգիտես ինչու ուշադրություն չդարձրին նրան, որ թվային շուկայի 80 տոկոսը Amazon-ի ձեռքում, երբ այդ ժամանակ Գուլինն էր միայն դրա 1 տոկոսը։
«Մարդիկ հնարավորություն չունեին ձեռք բերել նոր հրատարակված գրքերը համացանցում, իսկ հիմա կարող են։ Ինչպես դա կարող է վնասել նրանց», - քննադատություններին պատասխանում էին Google-ի իրավաբանները։
Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց գաղափարի կողմնակիցների և հակառորդների միջև անդունդն խորանում էր․ ոչ ոք չէր ցանկանում զիջել։ Որոշ պահերին գործին խառնվում էր Արդարադատության նախարարությունը և հայտարարում, որ Գուգլի ծրագիրը դուրս է գալիս հեղինակային իրավունքի վերաբերյալ դատական հայցի սահմաններից և ստեղծում վտանգավոր նախադեպ։
Իշխանությունների կարծիքով, եթե ընկերությունը գործընկերների հետ համաձայնվեր դատական գործընթացների սահմաններում, յուրաքանչյուր այլ տեխնոլոգիական ընկերություն ստիպված կլինի նման թվային խանութ ստեղծելու համար անցնել նույն դատական գործընթացների միջով։
Այլ կերպ ասած, սկզբից ընկերությունները պետք է խախտեն հեղինակային իրավունքի մասին օրենքը, իսկ հետո, երբ նրանց դատի կտան հրատարակիչները, նրանց հետ կբանակցեն գործարք կնքելու մասին։ Սա անընդունելի էր, և 2011 թվականի մարտին դատարանը հրաժարվեց հաստատել Գուգլի և «Հեղինակների գիլդիայի» ծրագիրը։ 2016 թվականի ապրիլին ԱՄՆ Գերագույն դատարանը մերժեց «Հեղինակների գիլդիայի» գործարքի խնդրագիրը, որը վերջնականապես ծրագիրը տապալեց։
Ձևականորեն ընկերությունը շահեց «Հեղինակների գիլդիայի» դատական գործը։ Դատարանն ընդունեց, որ Գուգլը իրավունք ուներ թվայնացնել գրքերը և դրանցից որոշ հատվածներ ներկայացներ օգտատերերին։ Սակայն ընկերությունը հրաժարվեց հետագայում պայքարել ծրագրի համար, որն անցավ բազմաթիվ փորձությունների միջով։
Սկզբից ընկերությունը բանակցեց գրադարանների հետ, որպեսզի թվայնացնի գրքրեը։ Հետո դրա համար կառուցեց թանկարժեք կայան, որից հետո դատարանում բախվեց հեղինակների, հրատարակիչների և համալսարանների հետմ բայց կարողացավ նրանց համոզել, որպեսզի փոխեն թվային գրքերի շուկան։ Սակայն, չնայած բոլոր փորձություններին, ծրագիրը տապալվեց։
Ընթերցողները չստացան երբև հրատարակված 130 միլիոն գրքերով թվային գրադարանը։ Հրատարակչները և հեղինակները զրկվեցին վաճառքից ստացվելիք շահույթի հնարավորությունից։
Ինչ-որ տեղի Google-ի ներսում պահվում է 25 միլիոն գիրք, որոնց շատ հեղինակներ մնում են անհայտ։ Այդ գրադարաններից օգտվելու հնարավորություն ունեն որոշ ինժեներներ, որոնք ստուգում են համակարգի աշխատանքը։ Լրագրող Ջեյմս Սոմերսը հանդիպեց կայանի նախկին աշխատակիցների հետ և հարցրեց, թե որքա՞ն դժվար կլինի հասանելի դարձնել այդ հսկայական արխիվը։
«Քեզ մոտ մեծ խնդիրներ կառաջան, - պատասխանեցին լրագրողոին, - բայց ընդհանրապես կարելի է միայն տվայլների բազային միայն հարցում ուղարկել։ Այդ հասանելիությունը «Անջատված»-ից կփոխվի «Միացված»-ով։ Դա կտևի մի քանի րոպե»։