«Google-էֆեկտ» կամ թվային ամնեզիա. ինչու են որոնողական համակարգերը չարիք

«Google-էֆեկտ» կամ թվային ամնեզիա. ինչու են որոնողական համակարգերը չարիք

Մարդը դադարում է մտածել քննադատաբար՝ որպես ճշմարտություն ընդունելով այն, ինչ առաջարկում է Google-ը: Ներկայացնում ենք 8 պատճառ, թե ինչու են որոնողական համակարգերը վնաս մարդու համար:

Պատկերացրեք աշխարհ առանց Google-ի կամ նրա անալոգների: Ժամանակակից մարդու կյանքում կսկսվի իսկական քաոս: Անշնորհակալ լինել պետք չէ, քանի որ որոնողականները  մեզ տալիս են մեծ հնարավորություններ, բայց այդ ամենը դեղահաբ չէ անկիրթ մարդու համար:

Ավելորդ պարզեցում

«Որոնողական համակարգը հասկանում է, թե ինչ է ցանկանում գտնել օգտատերը և  առաջարկում է այն»: Google-ի համահեղինակ Լարի Փեյջը ժամանակին այսպես է բնորոշել իդեալական որոնողական համակարգի աշխատանքը: Այս կոնցեպցիան կրճատեց օգտատերերի իրականության ընկալումը, սահմանափակելով այն գիտելիքների շրջանակը, որը նա կարող էր ստանալ փնտրտուքի ժամանակ: Այսպես, որոնողականները ոչ միայն առաջարկում են սահամանափակ ինֆորմացիա, այլև ցույց են տալիս այն, ինչ իրենք են ցանկանում:

Ինտերնետ-դեմոկրատիան մահացել է

Ըստ որոնողական փիլիսոփայության, փնտրումների ժամանակ առաջին էջերում (PageRank ալգորիթմով) պետք է լինի այն ինֆորմացիան, որոնք ամենաշատն է որոնվել տվյալ հարցման ժամանակ: Ամեն ինչ փոխվեց, երբ ստեղծվեցին հատուկ լինքերի բիրժաներ, որոնք վաճառում են թրաֆիք, ինչի արդյունքում օգտատերը այլևս երբեք չի տեսնի իրական ինտերնետ դեմոկրատիա:

Փնտրումը ենթարկվել է մանիպուլյացիայի

The Guardian-ի հետազոտության համաձայն, Google ենթարկվել է մանիպուլյացիայի: Երբեմն որոնողական համակարգը հարցումները լրացնում են ոչ պոլիտկոռեկտ ձևով: Օրինակ՝ «հրեաները…չար են», «կանայք …չարիք», «սևամորթները… հանցագործ»: Այս ամենը տեսնում են միլիոնավոր մարդիկ, և կարող է ստեղծվել տպավորություն, թե սրանք ամենապոպուլյար կարծիքներն են:  

Խորը և լիարժեք պատասխանի իլյուզիա

Օգտատերերը հավատում են ալգորիթմների ուժին: Անհրաժեշտ հարցումից հետո համակարգը առաջարկում է միլիոնավոր էջեր, որտեղ կարող է թաքնված լինել պատասխանը: Կարող է տպավորություն ստեղծվել, որ այն ինչ ցույց է տալիս համակարգը արժեքավոր է: Բայց, երբ փնտրում եք ավելին, քան դպրոցական ռեֆերատը, սպասվում է մեծ հիասթափություն: Որոնողական համակարգը ոչ միայն անհրաժեշտ ինֆորմացիան ցույց չի տալիս առաջին էջում, այլև թաքցնում է 3, 4-րդ էջերում: Շատ արդյունքը դեռևս որակ չէ:

Search-ը սովորեցնում է պասիվ մտածողության

«Google-էֆեկտ» կամ թվային ամնեզիա. այսպես են անվանում ինտերնետի և տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու հիշողության վրա: Շատերը դադարում են հիշել այն, ինչ կարող են իմանալ մեկ քլիքի միջոցով: Նույնիսկ հիշողության մեջ ունեցած փաստերով, մարդը դադարում է մտածել՝ գտնելով պատրաստի պատասխանը որոնողական համակարգում: Հետազոտող, հոգեբան Գարի Կլյաինի կարծիքով, մարդը դադարում է մտածել քննադատաբար՝ որպես ճշմարտություն ընդունելով այն, ինչ առաջարկում է Google-ը:

Կողմնակալ համակարգեր

Չկան չեզոք տեխնոլոգիաներ, բայց search-ը ամենաշատն է  վերցնում կարծրատիպեր և շաբլոններ: Օրինակ, փնտրեք «գեղեցկություն» բառը Google նկարներում, ցույց կտա տասնյակ արդյունքներ՝ կանանց նույնական դեմքերով: Ո՞վ է որոշում գեղեցկության չափանիշները:

Որոնողական համակարգերը` ստագնացիայում

Որոնողական համակարգերը ամենադանդաղ զարգացողներից են: Google-ը իր գոյության ընթացքում կոնցեպտուալ չի փոխոխություն չի ունեցել: Փոխվել է միայն լոգոն և փնտրումը դարձել է ավելի արագ և հստակ: Բայց Google-ը կարողացավ դառնալ մոնոպոլիստ՝ վերցնելով շուկայի 80%-ը:

Որոնողական համակարգերը վաճառում են թվային տվյալներ

Google-ը հավաքում է օգտատերերի մասին ամբողջ ինֆորմացիան: Էլ. փոստ, փնտրումներ, աշխատանքային ֆայլեր: Google-ը գիտի ամենը իր օգտատերերի մասին՝ նախասիրություններ, ցանկություններ, հետաքրքրություններ, ինչն էլ վաճառում է գովազդատուներին: Արդյունքում օգտատերը ստանում է կպչուն գովազդներ:

Գրել կարծիք