BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպես կարող է Հայաստանը մտնել եվրոպական 500 մլն.-

Ինչպես կարող է Հայաստանը մտնել եվրոպական 500 մլն.-ոց շուկա. բացատրում է եվրապաշտոնյան

Եվրոպայում նա է առաջիններից մեկը, որ տեղյակ է, թե Հայաստանից որ ապրանքատեսակներն են GSP+ համակարգով Եվրոպա մտնում: Պեսշուան զրույցը լավ լուրով սկսեց. անցած տարվա ընթացքում Հայաստանից դեպի Եվրամիություն 342 մլն. դոլարի ապրանք է արտահանվել: Դրանից 128 մլն.-ը` ապրանքների 80 տոկոսը, արտահանվել է GSP + համակարգի արտոնությամբ:
«Ցուցանիշը շատ դրական է, համեմատած այլ երկրների հետ, որոնք ընդգրկված են GSP + համակարգում: Սակայն այստեղ կատարելագործման տեղ կա: Բանն այն է, որ Հայաստանից դեպի Եվրոպա ապրանքերի արտահանումը չափից դուրս կենտրոնացած է` ավելի շատ հանքահումքային ապրանքների վրա», - ասաց Յուլիկան:
Աշխարհում 9 երկիր է օգտվում GSP + արտոնյալ առևտրային համակարգից: Այդ համակարգում վերջին ընդգրկված պետությունը Շրի Լանկան է: Հայաստանն այդ համակարգից օգտվում է 2013-ից: Պետությունը, որն օգտվում է GSP + համակարգից` 6400 անուն ապրանքների արտահանման համար զրոյական, նաև ցածր դրույքաչափով մաքսատուրքից կարող է օգտվել: Մեր երկիրը ևս այդ ցանկում է:

Տարածել