BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կիբերսպորտի կնքահայրը․ ու՞մ փողերով Դմիտրի Սմիլյան

Կիբերսպորտի կնքահայրը․ ու՞մ փողերով Դմիտրի Սմիլյանցեվը ստեղծեց Moscow 5-ը

Ռուսական կիբերսպորտի ամենահայտնի ընկերության՝ Moscow Five-ի ղեկավար Դմիտրի Սմիլյանցեվը 2012-ին հայտարարեց, որ ընկերությունն ունի կիբերխաղերի նոր համադրող՝ միլիարդատեր բիզնեսմեն Սերգեյ Մատվիենկո (նա Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդին է): Դմիտրի Սմիլյանցեվը հայտարարեց, որ Մատվիենկոյի հետ բանակցություններն ընթացել են այն ժամանակ, երբ Moscow Five-ի թիմը մասնակցում էր կիբերսպորտի League of Legends համաշխարհային խաղերին ու հայտնվել էր եզրափակիչ փուլում:  
Նույն ժամանակ Moscow Five-ի կայքում հայտնվեց լուսանկար, որը փաստում էր՝ Մատվիենկոն թիմի անդամ է. Դմիտրի Սմիլյանցեվը նրա հետ «լեզու է գտել»:  
[caption id="" align="aligncenter" width="650"]Վլադիմիր Դրինկմանին Ամերիկյան հատուկ ծառայություններին մատնացույց արեց հաքեր Ալբերտ Գոնսալեսը (Գոնսալեսը 130 մլն. կրետիդ քարտ գողանալու համար դատապարտված էր 20 տարվա ազատազրկան), որոշ ժամանակ անց թիրախում հայտնվեց Սմիլյանցեվը:
Սմիլյանցեվին և Դրինկմանին ձերբակալեցին Ամստերդամում: Նա ինքն, ըստ էության, մատնեց իր տեղը. սոցցանցի իր էջում տեղադրեց լուսանկար՝ Ամստերդամից: Ամերիկյան հատուկ ծառայություններն անմիջապես գործի անցան: Նրանք իմացան, որ Սմիլյանցեվը երկու սենյակ է վարձել Ամստերդամի հյուրանոցներից մեկում՝ մեկն իր համար, մյուսը՝ Դրինկմանի: Երկուսը մեկում՝ Ամերիկյան հատուկ ծառայությունները չէին էլ ակնկալում այսպիսի հաջողություն:
Ձերբակալությունից հետո լրատվամիջոցները կասկածի տակ դրեցին Moscow Five-ի ֆինանսավորման աղբյուրը: Մինչև այդ բոլորը վստահ էին, որ Դմիտրի Սմիլյանցեվի ֆինանսավորողը միլիարդատեր բիզնեսմեն Սերգեյ Մատվիենկոն է: Հիմա արդեն շրջանառվում էր գողացված գումարների լեգենդը: Լրատվամիջոցները Սմիլյանցեվին սկսեցին կոչել «Կիբերսպորտի կնքահայրը»:
Սմիլյանցեվի դատապաշտպան հայրը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ որդու մեղքը ապացուցված չէ, փաստերն անուղղակի են: Այնուամենայնիվ, գործն ընթացք ստացավ, Սմիլյանցեվին և Դրինկմանին մեղադրանք առաջադրվեց: Նույն գործով հետախուզում հայտարարվեց ևս 3 անձի համար:
2015 թվականի սեպտեմբերին Սմիլյանցեվն ու Դրինկմանն ընդունեցին իրենց մեղքը: Այս պահին Սմիլյանցեվը գտնվում է ամերիկյան բանտում, ասում են՝ բանտում ուսումնասիրում է իսպաներեն ու չիներեն: Դրինկմանը Հոլանդիայի հոգեբուժարանում է:
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 22-ին ամերիկյան դատարանը կհրապարակի դատավճիռը. ԱՄՆ օրենքով՝ նրանց սպառնում է 25-35 տարի ազատազրկում:
 

Տարածել