Առողջ ու թարմ մաշկ` մեկ ամսում. 8 պարզ կանոն

Առողջ ու թարմ մաշկ` մեկ ամսում. 8 պարզ կանոն

Որպեսզի ձեր դեմքն ու արտաքինը չմատնեն հոգնածությունը, հետևեք պարզ կանոնների: Արդյունքն ակնհայտ կլինի մեկ ամսից:

1. Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ կտավատի սերմ կերեք` երկար ծամելով, և խմեք մեկ բաժակ տաք ջուր: Ուտել կարելի է դրանից կես ժամ հետո: Կտավատի սերմերը մաքրում են աղիքներն ու օրգանիզմը, հարթեցնում մաշկը, ամրացնում մազերն ու եղունգները: Կտավատի սերմերի օգտագործումն արգելվում է միզաքարային և լեղաքարային հիվանդությունների դեպքում:

2. Ամեն օր կերեք աղցան` եփած բազուկով: Կապ չունի` առավոտյան, թե երեկոյան, բայց կարևոր է, որ անպայման բազուկ ուտեք: Բազուկն արյան հիանալի զտիչ է: Իսկ առողջ արյունը առողջ արտաքինի գրավականներից է: Կարմիր բազուկը լավ ազդեցություն է ունենում նաև մաշկի և ներքին օրգանների վրա:

3. Ամեն օր քնելուց կես ժամ առաջ դեմքին քսեք գլիցերինի և վիտամին Ե խառնուրդ: Այն շատ հեշտ է պատրաստել. պետք է պարզապես խառնել 30 գրամ գլիցերին և 10 սրվակ Ե վիտամին: Դրանք ազատ վաճառվում են դեղատներում: Խառնուրդը դեմքին քսելուց առաջ պետք է լավ մաքրել այն և մերսել` մինչև վարդագույն դառնալը: Այդ կերպ դեմքի մաշկն ավելի արագ է ներծծում խառնուրդ-քսուքը, և արդյունքն էլ բավական վաղ է երևում: Հնարավոր է` մաշկը մի փոքր կպչուն դառնա, բայց դա կվերանա` գլիցերինի մինչև վերջ ներծծվելուց հետո: Ամեն առավոտ դուք կզգաք մաշկի լավացումը:

4. Ամեն օր սննդի մեջ ամենաքիչը 50 գրամ ընկույզ ներառեք` անկախ տեսակից: 2 շաբաթ անց ձեր մազերն ու եղունգները պարզապես «երախտագիտություն» կհայտնեն ձեզ:

5. Երեք օրը մեկ մազերի համար դիմակ պատրաստեք` մամանեխի փոշով: Այն պետք է խառնել ջրով` մինչև շիլայանման զանգված դառնալը: Ավելացնել բուսական յուղ և քսել խոնավ մազերին` պահելով 20-30 րոպե: Մեկ ամիս օգտագործելով այս միջոցը` արդյունքը կզգաք մազերի փայլուն ու առողջ ալիքներից:

6. Սովորություն դարձրեք գիշերը գուլպա հագնել, բայց լվացած ու սերուցքային յուղով տրորած ոտնաթաթերին: Գուլպան պետք է լինի կամ բամբակից, կամ բրդից: Մեկ ամիս անց ոտքերը, հատկապես կրունկների հատվածը, պարզապես նախանձելի կինեն:

7. Հավանաբար ձեռքի տակ կունենաք թարթիչների ներկի դատարկ սրվակ` իր վրձնով: Լավ լվացեք տարան, լցրեք այն մատղաշ ցորենի յուղով և ամեն օր քնելուց առաջ թեթևակի քսեք թարթիչներին: Ընդամենը մեկ ամիս և ներկից հոգնած ձեր թարթիչները կխտանան, կերկարեն ու կառողջանան:

8. Մտածեք մարմնի մասին: Մեկ բաժակ ծովային կամ յոդացված աղին խառնեք մեկ բաժակ յուղոտ թթվասեր, լոգանքից հետո քսեք այդ խառնուրդը մարմնին` մերսող շարժումներով: 5-7 րոպե անց կրկին լոգանք ընդունեք տաք ջրով: Մի ալարեք այս գործողությունը կատարել ամեն լոգանքից հետո: Նախապես պատրաստած խառնուրդը կարելի է պահել սառնարանում: Աղը մաքրում է մաշկը` ազատելով այն մահացած և եղջրացած մասնիկներից, թթվասերը սնուցում է այն` միաժամանակ պաշտպանելով աղի քերծվածքներից: Պարբերաբար օգտագործումը լավագույն արդյունք կտա:

Գրել կարծիք