BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

21-րդ դարի մայրաքաղաքային ամենատարածված հիվանդությ

21-րդ դարի մայրաքաղաքային ամենատարածված հիվանդություն

«Քրոնիկ հոգնածության սինդրոմ» հասկացությունը երբեմն շփոթություն է առաջացնում: Եթե դուք հաճախ ու շատ արագ հոգնում եք, դա դեռ չի նշանակում, որ անպայման ունեք այդ համախտանիշը: Հոգնածությունն ու անտարբերությունը շրջապատի նկատմամբ ահազանգ է, որ պետք է լինել ուշադիր, քանի որ ամեն ինչ հենց այդպես էլ սկսվում է:  
Համախտանիշը տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր դրսևորումներ ունենալ: Որոշ մարդիկ ունենում են ուժեղ գլխացավեր,  որոշները՝ ուղեղի մթագնում, ցրվածություն, երրորդների մոտ  էլ նկատվում է որոշակի գույների և ձայների նկատմամբ անհամատեղելիություն:
Ռիսկի խմբում եք, թե ոչ, դժվար է ասել, քանի որ հիվանդությունը  չունի տարիքային սահմանափակում, նույնիսկ երեխաները կարող են ունենալ այս համախտանիշը: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս հիվանդությամբ տառապում են առավելապես մեծ քաղաքների բնակիչները:
Եվրոպական երկրներում  քրոնիկ հոգնածության համախտանիշը որպես հիվանդություն ընդունված է դեռ անցած դարի կեսերից: Միացյալ Նահանգներում այս համախտանիշով ախտորոշվել է 1,5 մլն մարդու: Կանայք 2-3 անգամ ավելի շատ են, քան տղամարդիկ: Տևական ու վարակիչ հոգնածությունը թոթափելու համար շատ  կարևոր է հենց հիվանդի տրամադրվածությունն ու լավատեսությունը:


  1. Նախ հավասարակշռեք Ձեր ծանրաբեռնվածությունը:

  2. Անդադար վերելքներ մի փնտրեք և մի փորձեք անել անհնարինը: Հիշեք, որ չկան խնդիրներ, կան տհաճ որոշումներ:

  3. «Պետք է» -ների ցուցակը փոխարինեք «ցանկությունների» ցուցակով ու սկսեք իրականացնել դրանք:

  4. Քրոնիկ հոգնածության դեմ պայքարում ամենաուժեղ զենքը լավ ու առողջ քունն է: Դուք արժանի եք դրան ,7-8 ժամ քնելը դարձրեք օրվա պարտադիր բաղկացուցիչ:

  5. Նոր տպավորությւոնները, նոր ծանոթություններն ու հաճելի զբաղմունքը լիցքաթափում ու դրական հույզեր են հաղորդում. ճանապարհորդեք ու զվարճացեք:

  6. Կանոնավոր սեքսի բացակայությունը նույնպես է կարող է այս համախտանիշի առաջացման պատճառ դառնալ: Եթե դուք դրա պակասը չեք զգում, դեռ չի նշանակում, որ այն ձեզ պետք չէ:  Սիրով զբաղվելու ժամանակ Ձեր օրգանիզմում էնդորֆինների քանակն ավելանում է, ինչը քրոնիկ հոգնածության դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչներից է:

  7. Հաղթահարման լավագույն տարբերակը լավատեսությունն ու դրական հույզերն են:

Տարածել