Ինչպե՞ս է Կատարի ճգնաժամը ցնցել հելիումի համաշխարհային մատակարարումները

Ինչպե՞ս է Կատարի ճգնաժամը ցնցել հելիումի համաշխարհային մատակարարումները

Կատարն ապահովում է աշխարհում հելիումի պահանջարկի 25%-ը

Հելիումն ունի երկու առանձնահատկություն: Այն չափազանց թեթև է և կարող է լինել չափազանց սառը առանց սառեցման: Հիմնականում այս պատճառներով էլ հելիումը կիրառվում է բազմատեսակ իրեր պատրաստելու համար՝ լարեր, հրթիռային վառելիք, համակարգչի կոշտ դիսկեր, բալոններ, ջրում սուզվելու հարմարանքներ, ցանկացած իր, որը պետք է լինի շատ սառը, պարունակում է հելիում:

Հելիումի պակասորդ գրանցվեց 2006-ից, 2007 և 2011-ից, 2013 թվականներին: Աշխարհում հելիումի պաշարները չեն վերանում, բայց շուկայում ցնցումներ լինում են, հատկապես, երբ դրա պատճառ են դառնում հելիումի ԱՄՆ դաշնային պահուստները: Այդ ժամանակներից ի վեր հելիումի ծանրակշիռ մատակարար է դարձել Կատարը, որը շատ արագ հասել է նրան, որ դարձել է մոլորակի հելիումի 25%-ի մատակարարը:

Այժմ Կատարը հայտնվել է տարածաշրջանային ճգնաժամի կենտրոնում, որը, թվում է, բոլորովին այլ պատճառներ ունի: Հելիումը կապ չունի, բայց խնդիրը հասել է նրա դրա մատակարարումներին: Կատարը հելիում արտահանում էր Սաուդյան Արաբիայի տարածքով՝ ուղարկելով ԱՄԷ, որտեղից հելիումը գնում էր Սինգապուր, այստեղից էլ՝ աշխարհի տարբեր գործարաններ: Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն այժմ կտրել են կապը Կատարի հետ:

Դա վատ է, հելիումը գնալու տեղ չունի: Կատարը ընդհատել է հելիումի արտահանումը դեռ հունիսին, հիմա, սակայն, վերականգնում է արտահանումները, բայց այլ երթուղիով՝ շատ ավելի բարդ ու թանկ ճանապարհով, որն անցնում է Օմանի նավահանգստով: Ամեն դեպքում, մի քանի շաբաթ կպահանջվի հելիումի մատակարարումները կայունացնելու համար:

  • Կատարը կրկին արտահանում է հելիում, բայց քաղաքական ճգնաժամը չի ավարտվել

Այժմ փորձ է արվում վերականգնել Կատարի մատակարարումների նկատմամբ վստահությունը: Դա կարող է էլ ավելի կապել բնական գազի և հելիումի արտահանումները: Հելիումի պարունակությունը կատարյան բնական գազի մեջ չնչին է՝ 0,05%, բայց Կատարն այնքան գազ է արտահանում, որ դրա մեջ առկա հելիումը, որպես բիզնես, առանձին ճյուղ է դարձել: ԱՄՆ-ը Կատարից առաջ է, այն աշխարհում հելիումի պաշարներով առաջինն է և ստանում է անհրաժեշտ տարրը Տեխասի՝ բնական գազով հարուստ տարածքներից:


Կարդացեք նաև.


Չնայած հելիումը գազից ստացվող արտադրանք է, բայց Ծոցի երկրներում ճգնաժամի դեպքում այլ մատակարարները դժվարության առաջ են կանգնում: Բացը լրացնելու համար մի փոքր ավել հելիում ստանալը նշանակում է գազի շատ ավելի մեծ պաշարների օգտագործում: Իսկ էներգետիկ ընկերությունները դա չեն անում իրենց համար երկրորդական՝ գազից ստացվող հավելյալ բիզնեսը առաջ տանելու համար:

Նախկինում հելիումի մատակարարումների կրճատումը արդեն ստիպել է հելիումի պաշարներ հավաքել: Կատարի օրինակը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ քաղաքական ճգնաժամը: Այն հարվածում է էներգետիկ ոլորտին, բժշկությանը, էլեկտրոնային տեխնոլոգիաների արտադրությանը, հրթիռների ստեղծմանը: Հետևաբար, այս ճգնաժամը կարող է դուրս գալ Ծոցի տարածաշրջանից:

THEATLANTIC

Գրել կարծիք