JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

3 ֆրազ, որ կարելի է ասել «Ծանր մի՛ տար» նախադասութ

3 ֆրազ, որ կարելի է ասել «Ծանր մի՛ տար» նախադասության փոխարեն



  1. «Ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ»




Իրական օգնությունը ավելի լավն է հանգստացնող բառերից բացի: Եթե մարդը հայտնվել է դժվար իրավիճակում, փորձեք օգնել նրան:
Այո, կարող է լինել, որ ոչինչ չեք կարող անել: Բայց մարդը կտեսնի, որ իսկապես պատրաստ եք օգնել: Այդպես ցույց կտաք, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:
Նույնիսկ եթե չեք կարող օգնել մարդուն, նա իրեն հանգիստ կզգա գիտակցելով, որ ինչ-որ մեկը աջակցում է իրեն:


Կարդացեք նաև.





  1. «Ես հասկանում եմ , թե ինչ ես այս պահին զգում»




Հիշեք, թե ինչպես եք ինքներդ դժվար իրավիճակի մեջ հայտնվել: Այդ պահերին, երևի ձեզ միայնակ եք զգացել:
Երբ ինչ-որ տհաճ բան է կատարվում, մենք հակված ենք մտածել, որ այդպիսի բան կարող է պատահել միայն մեզ հետ: Բայց իրականում այդպես չէ:
Եթե նման իրավիճակի մեջ եք հայտնվել, դիմացինին պատմեք ձեր փորձի մասին: Նա կվստահի ձեզ և իրեն ավելի լավ կզգա: Կիսվեք խորհուրդներով, թե ինչպես է ձեզ հաջողվել հաղթահարել այդ ամենը: Թող, որ նա ձեր օրինակով տեսնի, որ խնդիրը լուծելի է:


  1. «Սա իսկապես սարսափելի է»




Չնայած ձեր բոլոր ջանքերին և ցանկությանը, դուք ի վիճակի չեք յուրաքանչյուրին օգնել: Բայց դուք պարզապես կարող եք մարդուն թույլ տալ բացել իր հոգին ձեր առջև: Երբ կողքին կա ինչ-որ մեկը, որը կարող է ճիշտ պահին պարզապես լսել ձեզ և կարեկցել, դա արդեն լավ է:
Չե՞ք կարող օգնել ո՛չ գործով, ո՛չ խորհրդով: Պարզապես ընդունեք մարդու խնդիրը, թույլ տվեք, որպեսզի նա զրուցի ձեզ հետ:
Այդպես նա կհասկանա, որ ձեր առջև կարելի է արտահայտել զգացմունքները և կիսվել իր վերապրումներով:

LIFEHACKER

Տարածել