JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատա

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ընդամենը մի քանի տարի առաջ ընդունելի կարծրատիպերն այսօր արդեն հնացած են: 


  • Ուշադրություն դարձրեք աշխատանքային առաջարկի Ձեր հայտարարությանը: Կարևոր է, որ չլինի սխալներով կամ ստանդարտ արտահայտություններով: Խուսափեք նաև աշխատանքային կոլեկտիվը գովելու, ընկերության առաջընթացը մատնանշելու ցանկությունից. դրանց մասին կխոսեն գործերը, կարծիքներն ու ու բամբասանքները: Առաջին իսկ պահից հայտարարությունը պետք է լինի ուշագրավ: Հիշեք, եթե Ձեր աշխատանքային առաջարկն առաջին անգամ չի հետաքրքրել թեկնածուին, ապա դժվար նա վերադառնա նույն կետին:

  • Սխալ է նաև մտածել, որ բավարար ժամանակ ունեք անձնակազմը մանրակրկիտ ընտրելու համար: Եթե այս պահին չզանգեցիք ու չպայմանավորվեցիք հանդիպման համար, դուք ամենայն հավանականությամբ կորցրեցիք այդ աշխատողին: Աշխատանք փնտրող մարդը երկար չի սպասի ձեր արձագանքին, փնտրտուքները նրան կտանեն այլ գործատուի մոտ, ևս մեկ օր և նա արդեն աշխատանքի կընդունվի մեկ այլ հիմնարկում:

  • Գումարի չափը կարևոր է աշխատանքային առաջարկ անելիս, սակայն միայն գումարով գայթակղելը քիչ է, շատ քիչ: Աշխատանք փնտրողը նաև ակնկալում է մասնագիտական առաջընթաց: Եթե այդ առաջընթացը չլինի, նա կհեռանա կամ կձանձրանա Ձեզ հետ աշխատելուց: Ոչ մի լավ կոլեկտիվ, բարձր աշխատավարձ կամ բարի ղեկավար չի կարող տալ այն ավյունը, որը կմղի աշխատողին անել ավելին, քան ակնկալում ու պահանջում են: Յուրաքանչյուր աշխատող իր ղեկավարից սպասում է ադեկվատ քայլեր՝ առաջ գնալու և ոչ թե փակուղում հայտնվելու համար:




Օգտակար թեմաներով կարդացեք նաև.





  • Աշխատողների հաշվին ծախսերի տնտեսումը ամենամեծ սխալն է, որ կարող է թույլ տալ գործատուն: «Ինչպես վճարում են, այնպես էլ աշխատում ենք» արտահայտությունը հիմնավորված է: Գրոշներով աշխատողը նույն մանրադրամն էլ կվերադաձնի Ձեզ ու ամենակարևոր պահին փաստի առաջ կկանգնեցնի: Լավ աշխատող ունենալու կամ հրավիրելու համար պետք է լավ վճարել:

  • Ընկերության վարկանիշն ամենակարևորն է: Անպատասխան մի թողեք աշխատանքի յուրաքանչյուր հայտ: Պատշաճ պատասխանն ավելի կբարձրացնի Ձեր վարկանիշը: Որ պահից աշխատակցին հիմար եք համարում, դուք եք վերածվում հիմարի: Իսկ հիմար գործատուի մասին ասեկոսեներն արագ են տարածվում: Սխալներն ուղղելը դժվար է, հաճախ՝ անհնար:


HR-PORTAL

Տարածել