17 բարի գործ, որ կարելի է անել հենց այսօր. ո՞րն է ձեր վերջին բարի արարքը

17 բարի գործ, որ կարելի է անել հենց այսօր. ո՞րն է ձեր վերջին բարի արարքը

Ներկայացնում ենք 17 գործ, որ կարող եք անել՝ շրջապատի տրամադրությունը բարձրացնելու, աշխարհն էլ ավելի մարդկային դարձնելու համար:

Բարությունը թուլություն չէ, և մեկը մյուսի հետ շթոփել պետք չէ: Ընդհակառակը, անշահախնդրորեն բարի գործ կարող են անել միայն ուժեղ մարդիկ: Մի կասկածեք, այսօրվա լավությունը անսպասելի, բումերանգի նման մի օր կվերադառնա:

  • Մի չարախոսեք և մի բողոքեք

Դուք բացասական էներգիա եք փոխանցում շրջապատին և առաջին հերթին ինքներդ ձեզ: Մարդկանց մասին մտածեք և ասեք միայն լավը:

  • Կատարեք փոքրիկ բարեգործություն

Դասավորեք պահարանը, հրաժարվեք հին և փոքր հագուստներից, կոշիկներից, որոնք այլևս երբեք չեք կրելու: Նվիրեք դրանք մանկատներին կամ նրանց, ովքեր կարիքը ունեն: Ձեզ համար անպետք այդ իրերը կարող են երջանկացնել մեկ ուրիշին:

  • Սուպերմարկետում զիջեք հերթը

Մեծ զամբյուղով եք, իսկ հետևում կանգնած է մեկը՝ ընդամենը մեկ շիշ ջրով, ինչո՞ւ չզիջել: Նա ոչ միայն կզարմանա, նաև շատ շնորհակալ կլինի:

  • Դուրս գալուց  պահեք դուռը

Թվում է՝ պարզապես քաղաքավարություն է, բայց շատերը մոռանում են այդ փոքրիկ մանրուքի մասին: Ձեր հետևից եկողը կգնահատի, որ չնայած շտապում էիք, բայց մի պահ կանգնեցիք և նրա համար պահեցիք դուռը:


Օգտակար թեմաներով կարդացեք նաև․


  • Անսպասելի նվեր ուղարկեք

Մի սպասեք տոնի ընկերոջը նվեր անելու համար: Հենց այսօր էլ կարող եք անակնկալ մատուցել ուրիշ քաղաքում ապրող ձեր մտերիմին: Դա  կարող է լինել գիրք, հուշանվեր կամ  պարզապես բացիկ: Նվեր ստանալը միշտ հաճելի է: Իդեպ, նվիրելը ևս: J

  • Աշխատավայր համեղ բան բերեք

Ինչո՞ւ գործընկերներին առավոտյան համեղ որևէ բանով չուրախացնել: Օրինակ, մի մեծ ձմերուկ գնեք, կտրեք այն և հյուրասիրեք բոլորին: Աշխատավայրում մթնոլորտն ու տրամադրությունը  կփոխվի:

  • Օգնեք ճանաարհին մնացած վարորդին

Փորձառու վարորդ եք, ճանապարհին տեսնում եք վթարային լույսերը միացրած մեքենա, որը օգնություն է խնդրում:  Կանգնեք և առաջարկեք ձեր աջակցությունը:

  • Թողեք դրական մեկնաբանություն

Դրական մեկնաբանություն թողեք այն ծառայություններին, որոնցից օգտվում և հավանում եք: Դա  շատ ժամանակ չի խլի, փոխարենը տվյալ սրահը կամ սրճարանը կունենա նոր հաճախորդներ, իսկ հաջորդ այցին ձեզ կդիմավորեն շնորհակալ ժպիտով:  Ընկերներն էլ շնորհակալություն կհայտնեն երաշխավորելու համար:

  • Արյուն հանձնեք

Մեկ անգամ արյուն հանձնելով, կփրկեք մեկ կյանք:

  • Ժամանակ անցկացրեք ծերանոցում

Ծերանոցում մեծահասակներ են, ում թողել են մտերիմները, նրանք չունեն հարազատներ՝ միայնակ են:  Նրանց հետ անցկացրած ժամանակը՝ զրույցը կամ նարդին շատ երկար կհիշեն: Ձեր այցը  իսկական իրադարձություն կլինի միապաղապ օրերի շարքում:


Հեղինակի հոդվածներից կարդացեք․


  • Զիջեք տեղը հասարակական տրանստոպում

Խոսքը միայն մեծահասկաներին զիջելու մասին չէ: Զիջեք նաև, երբ նկատում եք, որ դիմացինը դժվարանում է կանգնել՝ հոգնած է  կամ վատառողջ:

  • Բարձրացրեք այն, ինչ գցել է դիմացինը

Ձեր դիմացից քայլողը պատահմամբ գցեց ձեռնոցը կամ այլ իր, անպայման տեղեկացրեք նրան այդ մասին: Եթե մոտ եք, ինքներդ վերցրեք և տվեք նրան:

  • Կիսվեք գիտելիքներով

Կիսվեք այն գործիքներով, որոնց գերազանց տիրապետում եք: Օրինակ, որևէ մեկին սովորեցրեք օգտվել Dropbox ծառայությունից կամ մի քանի աշխատանքային խորամանկություններ ցույց տվեք Photoshop-ում: Դա իսկապես կերջանկացնի նրան:

  • Առաջարկեք զբոսաշրջիկներին նկարել նրանց

Երբ փողոցում տեսնում եք զբոսաշրջիկների, որոնք չարչարվում են հաջող լուսանկար ունենալու համար, առաջարկեք օգնություն: Միայն սելֆիով տեսարժան համայնապատկերը չես կարող փոխանցել:  

  • Սննդի մնացորդները  թողեք բակի շներին

 Երեկոյան համեղ ընթրիքի մնացորդները  առանձնացրեք և թողեք բակի շներին:  Նրանք մեկ օր սոված չեն մնա:  

  • Կիսվեք զեղչերով

Ունեք ավելորդ կտրոն, որը դժվար թե օգտագործեք, նվիրեք նրան, ով այն կօգտագործի: Միևնույնն է, ժամկետն անցնելուց հետո այն այլևս պիտանի չէ:

  • Շնորհակալ եղեք

Մի մոռացեք շնորհակալություն հայտնել: Դա կոգևորի դիմացինին և կմոտիվացնի ավելի մեծ գործերի:   

Սրանք  բարության դրսեւորման  փոքրիկ օրինակներ էին: Իրականում իրավիճակներն ու հնարավորույթունները անհամեմատ ավելի շատ են:  Օգտագործեք ամեն պահը որևէ լավ բան անելու համար:  Շարունակեք ցանկն ինքնուրույն, բայց արդեն գործնական կիրառությամբ։

Գրել կարծիք